Մասնակից:Marinebadoyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերյոժա Լյուդվիգի Մխոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերյոժա Լյուդվիգի Մխոյան, ծնվել է 2002 թվականի հունվարի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում։ 2008 թվականից հաճախել է Արտակ Օհանյանի անվան №2 միջնակարգ դպրոց։ Դպրոցական տարիներին հաճախել է մի քանի խմբակների՝ շախմատ, բռնցքամարտ, պար։ Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո մեկ տարի սովորել է ավագ դպրոցում, այնուհետև ընդունվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ, որպես լաբորատոր։ Քոլեջում սովորել է 2 տարի։ Այնտեղ ուսումնառության տարիներին հաճախել է ծրագրավորման դասընթացների, որը շատ էր սիրում։

Սերյոժան բնավորությամբ չհարմարվող կերպար էր, նա նախընտրում էր, որ յուրաքանչյուր մեկը հարմարվի իրեն։ Բնավորությամբ ամաչկոտ երիտասարդը նաև << բիձուկ>> էր։ Սերյոժան բոլորին յուրահատուկ անուններով էր դիմում։ Տանը կատարվող չարաճճիությունների մեծ մասի գլխավոր հերոսը հենց ինքն էր՝ Սերյոժան։

Ի տարբերություն ընտանքի անդամների, համագյուղացիների և ընկերների, ովքեր Սերյոժային անվանում էին Սերգե, զինակից ընկերների համար նա Սերյոժան էր կամ Սերոժը։

2020 թվականի հուլիսի 1-ին զորակոչվել է բանակ։ Նա ծառայության է անցել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Մինչև Հադրութում ծառայելը 45 օր եղել է կարանտինում Մարտունի քաղաքում։ Հադրութում ծառայել է երկու ամիս։ Երբ սկսվում է պատերազմը Սերյոժային տեղափոխում են Մարտունի, այնուհետև՝ Ասկերան, իսկ նոյեմբերի չորսին կամ հինգին Սերյոժան արդեն Շուշիում էր։ Թաքցրել է ծնողներից այն փաստը, որ նա կռվի դաշտում է։ Ռազմաճակատում Սերյոժայի հետ էին նրա չորս համագյուղացի ընկերները, որոնցից երեքը վիրավորում են ստացել, իսկ Սեյոժան վիրակապել է նրանց, որից հետո տղաներին տեղափոխել են Հայաստան։ Հաջորդ օրը Քարին Տակում երկու ոտքից ստանում է վնասվածք․ մեկը՝ հրազենային, մյուսը՝ կոտրվածք։ Զինակից ընկերները պատմում են, որ իրենցից ոչ մի օգնություն չի ընդունել, այլ հորդորել է, որ փախչեն։ Որոշ ժամանակ տեղեկություն չունենալուց հետո հարազատները հրամանատարությունից լուր են ստանում, որ տղան Շուշիում շրջափակման մեջ է։

Նոյեմբերի տասնչորսի երեկոյան գալիս է լուրը, որը երջանկացնողներից չէր, սա այն լուրն էր, որը տղայի մորը դարձրեց սևազգեստ, կտրեց հոր թևերը, այն լուրը, որը չլսելու համար պատրաստ էին սարեր շուռ տալ։ Դժբախտաբար այս երիտասարդի երազանքներն ու նպատակները մնացին անկատար։