Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 29

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maria Minasyan/Ավազարկղ 29
Последний звонок

Աբականա դպրոցի վերջին զանգը, 2010 թվական
Ամսաթիվմայիսի 25
Ավանդույթներդպրոցական հագուստ, զանգակներ
Սվերդլովսկի դպրոցի վերջին զանգ, 1968 թվական

Վերջին զանգ, ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոն: Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել: Վերջին զանգը վերջակետ է դնում երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին: Վերջին զանգը մեծ դպրոցական տոն է, որն ուղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին: Այն իր մեջ ներառում է հյուրերի, տնօրենի, առաջին ուսուցչուհու, ծնողների, առաջին դասարանցիների և 9-րդ ու 11-րդ դասարանցիների ավարտական խոսքերի ներկայացումներ:

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ավանդույթի աղջիկները հագնում են դպրոցական համազգեստ, առավել հազվադեպ՝ սև բլուզ մուգ գույնի կիսաշրջազգեստով: Երտասարդ տղաները հագնում են կոստյում: Ավանդույթի համաձայն՝ վերջին զանգին տղաները և աղջիկները իրենց հագուստի վրայից կապում են ժապավեններ «Շրջանավարտ» մակագրով, իսկ կոստյումների վրայից (աղջիկների համար գոգնոցների) կպցնում են ոչ մեծ չափսի զանգակներ: Տոնելու ժամանակ հաճախ հնչում են զանգակները, որն արտահայտում է դասերի սկիզբն ու վերջը ներկայացնող դպրոցական զանգ: Զանգակները հաճախ հնչեցնում է առաջին դասարանի աշակերտուհին, որին տանում է 11-րդ դասարանի աշակերտը: Շրջանավարտները դուրս են գալիս փողոց և երկինք բաց թողնում փուչիկներ, ինչպես նաև ներկայացնում են իրենց առաջին դպրոցական վալսը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Մայիս