Jump to content

Մասնակից:Mari Sahakyan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջոն Հյուզի հուշարձանը կանգնեցվել է Դոնեցկում՝ ի պատիվ ուելսցի արդյունաբերող Ջոն Հյուզի, Յուզովկայի (ժամանակակից Դոնեցկ) հիմնադիր։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Միտրոֆանովիչ Սկորիխն է։

Մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի հիմնադրի հուշարձանի ստեղծման համար մրցույթ էր հայտարարվել։ Մրցույթին մասնակցող աշխատանքները ցուցադրվել են գործկոմում։Հաղթող է ճանաչվել Լեոնիդ Արտեմովիչ Բրինի նախագիծը։[1] Հիմնաքարը դրվեց, սակայն վեճեր ծագեցին քաղաքի հիմնադրման ամսաթվի շուրջ։ Յուզի առաջնայնությունը վիճարկվում էր հօգուտ կազակների ձմեռային ճամբարների։ Հուշարձանի ստեղծումը հետաձգվել է, իսկ այդ ընթացքում քանդակագործը մահացել է։[1] Բրինի մահից հետո նրա նախագիծը մնաց չպահանջված, և հուշարձանը սկսեց կառուցվել Ալեքսանդր Միտրոֆանովիչ Սկորիխի նախագծով:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ձուլվել է կենտրոնական մեխանիկական վերանորոգման արտադրամասերում[2] և տեղադրվել է 2001 թվականի սեպտեմբերի 8-ին։ Հուշարձանը կանգնած է ցածր, իրականում մարդկային հասակի պատվանդանի վրա, որը, ըստ քանդակագործի հատակագծի, խորհրդանշում է այս կերպարի մարդկային որակները։

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է Դոնեցկի Վորոշիլովսկի թաղամասում՝ Արտյոմա փողոցում, Դոնեցկի ազգային տեխնիկական համալսարանի երրորդ ուսումնական մասնաշենքի և գրադարանի մոտ, որը կարող է խորհրդանշել անգլիական գործարանի ինժեներ Ջոն Հյուզի մասնագիտությունը։ Սկզբում հուշարձանը գտնվում էր Արտյոմա փողոցին ավելի մոտ, իսկ 2009 թվականի օգոստոսին հուշարձանը մոտեցվեց գրադարանի մուտքին։[3]

Ծանոթագրությու[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Андрей Мыш Мастер Бринь, или свет Родена над Донбассом // Что новенького?. — 9 февраля 2003. — № 3. — С. 53. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2014.
  2. «Центральные ремонтно-механические мастерские». Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2007-05-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Юза чуть подвинули». Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին. Վերցված է 2009-08-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Памятники и памятные знаки // Всё о Донецке.: Справочное пособие. — Донецк: Донбасс, 2003. — С. 156—162. — ISBN 5-7740-0782-0
  • Памятник Джону Юзу // Телегид. Специальный выпуск. Донецк туристический. 150 лучших мест для семейного отдыха. —Донецк, август 2010. — № 2. — С. 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]