Jump to content

Մասնակից:Margar89/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նոր Արմավիրի դամբարանադաշտ։

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Արմավիր գյուղի դամբարանադաշտ, մասն է կազմում Արգիշթիխինիլի հուշարձանախմբի։ Հայաստանի ամենահռչակավոր հուշարձաններից է։ Բաղկացած է երկու ամրոցներից, որոնցից արևելյանը գտնվում է Արմավիր բլուրի վրա, իսկ արևմտյանը՝Նոր Արմավիր գյուղի տարածքում Դավթի բլուրի վրա, , որի տարածքում՝ հիմնականում տնամերձերի տակ է գտնվում Արգիշթիխինիլիի դամբարանադաշտի գերակշիռ մասը։ Սուրբ Դավթի բլրի պարբերական պեղումները սկսվել են 1962 թ. Հ. Ա.Մարտիրոսյանի եւ, հետագայում, Ռ. Մ. Թորոսյանի ղեկավարությամբ։Պեղումների ընթացքում պարզվել է, որ հուշարձանը բազմաշերտ է։Բլրի տարածքը բնակեցվել է դեռեւս վաղ բրոնզի դարում (մ.թ.ա. 4-րդհազարամյակի վերջ – 3-րդ հազ. 3-րդ քառորդ)։ Այստեղ ձեւավորված Կուր–Արաքսյան բնակավայրը լքվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում վարելահողերի ուժասպառ լինելու պատճառով։ Ավելի ուշ, մ.թ.ա. 13-12-րդ դարերում, այստեղ հիմնվում է մի նոր բնակավայր, որը, թերեւս, ավերում են ուրարտացիք` մ.թ.ա. 8-րդ դարում` նույն տեղում հիմնելով Արգիշթիխինիլի քաղաքի արեւմտյան ամրոցը։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարասային թաղում Նոր Արմավիրից

Նոր Արմավիր դամբարանադաշտը, գտնվում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում, մարզկենտրոնից շուրջ 10 կմ հարավ-արևմուտք[1]։ Գյուղը հիմնադրել են 1923 թ. հիմնականում Կոստանդնուպոլիսից եկած հայրենադարձները։ Մինչխոչհրդային շրջանում այստեղ եղել է միայն տասը տուն ։ Նոր Արմավիր գյուղի տարածքում է գտնվում մ.թ.ա. 776 թ. Արգիշթի արքայի (786-764 թթ.) հիմնադրած Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցը, որը հիմնվել է այժմ «Սուրբ Դավիթ» կոչվող բլրի վրա[2]։ Նոր Արմավիրի դամբարանադաշտը գտնվում է, հիմնականում, Նոր Արմավիր գյուղի տարածքում` շինությունների և տնամերձ այգիների տակ և խիստ վտանգված է։ 2012-2021 թթ., Նոր Արմավիրի արշավախմբի կողմից հաշվառվել է 33 դամբարան: Հաստատագրված և պեղված դամաբարաններից 17-ը կարասային թաղումներ են, հինգը` թաղումներ աճյունասափորներում, երկուսը՝ կարասի բեկորներից պատրաստված հորինվածքներում, երկուսը` թաղումներ սարկոֆագներում, հինգը՝ հիմնահողային են, իսկ վերջին երկուսը սալարկղային և քարարկղային թաղումներ են: Այսինքն թաղումների ծիսակարգի մեծ մասը (թաղումներ կարասներում, սարկոֆագներում) Արարատյան դաշտում ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Վազա անվանված այս տարածաշրջանը հայտնվեց Վանի թագավորության կազմում։ Արգիշթիխինիլիլիի դամբարանադաշտում թաղումների մեծ մասը կատարված են միջին և փոքր չափերի կարասներում: Սա թաղման մի ձև է, որը մինչև ուրարտական նվաճումները բնորոշ չէր տարածաշրջանի բնակչության համար, և ի հայտ է գալիս ուրարտական նվաճումներին զուգահեռ և, այնուհետև, հարատևում են մինչև վաղ միջնադար։ Կարասներում և սարկոֆագաներում արված թաղումները կարող էին ի հայտ գալ երկու պատճառներով․ 1․Տարածաշրջանում հայտնված վերաբնակիչների հետ, որոնք մեծամասնություն են կազմել Արգիշթիխինիլիում, 2․Սա կարող էր կրոնական մի նոր աղանդի ձևավորման արդյունքը լինել, աղանդավորները խուսափել են զրադաշտականների պես դիակով աղտոտել հողը, ջուրը, օդը և կրակը։

Թաղման ծիսակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Արմավիրի հիմնահողային թաղումներից մեկը, մ․թ․ա․ 6-րդ դար
  • Դիադրում։ Վաղ երկաթի դարում, ՀՀ տարածքում թաղման հիմնական ձևը քարարկղերում և սալարկղերում դիադրման ծեսով արված թաղումներն են։ Արգիշթիխինիլիում պեղված է միայն մեկ նման հուղարկավորություն, 2022 թ․ ոչ մեծ քարերով շարված պատեր ունեցող այս դամբարանում հուղարկավորված էին իրար մոտ պառկած, թերևս ամուսիններ․ կինը՝ շուրջ 25 տարեկան, տղամարդը՝ 35։ Հատկանշանական է, որ նրանց ոտքերի տակ դրված է եղել մեծահասակ մի մարդու գլուխ, առանց մարմնի։ Հաշվի առնելո, որ մարդու զոհաբերությունը Վանի թագավորությունում արգելված էր, այս օրենքը, սակայն, երբեմն խախտվում էր տեղական, հին ավանդույթներ ունեցող թաղման ծիսակարգերով կատարվող հուղարկավորումների ժամանակ։ Թաղման գույքն այս ծեսով հուղարկավորություններում հարուստ է, այդ են վկայում բազմատեսակ ապարանջանները, շիգղերը, հուլունքաշարերը, ինչպես նաև իրեր, որոնք պատկանել են կնոջը, իսկ ահա տղամարդու հետ դնում էին միայն զենքեր՝ առավելապես դանակ։
  • Դիակիզման ծիսակարգով թաղումներն, արվել են աճյունասափորներում կամ քարե սարկոֆագներում, որոնց մեջ, երբեմն, դրվել են քարե կոթողներ։ Կանանց թաղումների դեպքում, օրինակ, աճյուններն այրել են իրենց շորերով, զարդերով ու նախընտրելի իրերի հետ։
  • Դիամասնատմամբ հուղարկավորությունները, հիմնականում հիմնահողային են։ Լինում են երկու տեսակի՝ մասնակի, երբ բացակայում է մարմնի միայն մի մասը և կամ ամբողջությամբ։ Այս ծեսով թաղման անձիք սովորաբար ավելի ցածր խավի ներկայացուցիչներ են եղել՝ ի տարբերություն նախորդ երկուսի։

Թաղման ծիսակարգերն իրենց արտահայտությունն են գտել թաղման 7 ձևերում։ Դրանք են՝ հիմնահողային, թաղում մեծ կարասում, թաղում փոքր կարասում, սարկոֆագային թաղումներ, թաղումներ աճյունասափորներում, քարարկղերում, կավարկղերում։

  • Հիմնահողային թաղումներ։ Ամենատարածված թաղման ձևն է Նոր Արմավիրի դամբարանադաշտում։ Հանդիպում են թե՛ առանձին և թե՛ խմբային հուղարկավորություններ։ 1 կամ 2 հոգուց կազմված հիմնահողային հուղարկավորությունների դեպքում, որպես օրինաչափություն, կանանց մարմինները առավելապես պառկած են լինում ձախ կողքի վրա, իսկ տղամարկանց դեպքում՝ աջ։ Խմբակային հուղարկավորություններում այդ օրինաչափությունը սովորաբար չի պահպանվում։ 2021 թ․ Նոր Արմավիրի Լևոնի այգի տեղամասում պեղվել և հաստատագրվել է խմբային թաղում՝ բաղկացած 6 անձից, որոնք թաղված էին իրար վրա։ Ըստ մարդաբանական ուսումնասիրությունների, թաղումը բաղկացած էր 4 աղջնակների, 1 կնոջ և 1 տղամարդու կմախքներից, որն ամենաստորինն էր։ Հավանական է, որ սա ընտանեկան թաղում է եղել։ Հիմնահողային, դիադրման ծեսով հուղարկավորությունների մեծ մասին հատուկ է նաև գույքի առկայությունը։ Նշված ընտանեկան հուղարկավորությունը դասվում է հարուստ թաղումներին թվին։ Այստեղից հայտնաբերվեցին բազմատեսակ և բարձրորակ կավանոթներ, բրոնզից և սերդոլիկից զարդեր։
  • Թաղում մեծ կարասում։ Մ․թ․ա․ 8-6-րդ դդ․ Նոր Արմավիր դամբարանադաշտում, ինչպես և շատ այլ հնավայրերում, մեծ կարասներում հուղարկավորված են լինում սովորաբար բարձր դիրք ունեցող անձիք, ինչպես օրինակ՝ 2019 թ․ Նոր Արմավիրի հնագիտական արշավախմբի կողմից հայտնաբերված "Հեծյալ կնոջ" թաղումն է։ Այստեղ, ինչպես հիմնահողային թաղման պարագայում է պահպանված է նշված օրինաչափությունը․ կնոջ մարմինը թեքված ձախ կողքի վրա, թաղված էմբրիոնի տեսքով։ Մեծ կարասային թաղման գուրյքը և զարդերը սովորաբար ավելի ճոխ են, այդ են վվկայում նշված դամբարանից հայտնաբերված ոսկյա 11 ականջօղերը, սերդոլիկե ուլունքները, բրոնզե զարդերի առատությունը։ Խավերի տարբերությունը լավագույնս մատնանշված է այս դամբարանում․ մեծ կարասում հուղարկավորված կնոջ հարևանությամբ հուղարկավորված են առավել ցածր սոցիալական դիրք ունեցող անհատներ, այդ են վկայում թաղման գույքի սակավությունը և թանկարժեք իրերի բացակայությունը։
  • Թաղումներ փոքր կարասներում։ Սրանք կատարված են նույն օրինաչափությամբ, ինչ մեծ կարասային թաղումներն այն տարբերությամբ, որ այստեղ կարասը, ոչ այնքան լավ է թրծված և մշակված, թաղման գույքն էլ առավել աղքատ է։ Փոքր կարասները սովորաբար փակված են լինում որպես խուփ ծառայող քրեղանով կամ թասով, ինչպիսին է օրինակ Նոր Արմավիրի Լևոնի այգի տեղամասում գտնված փոքր կարասային թաղումը։
  • Թաղումներ սարկոֆագներում։ Այս ձևով հուղարկավորությունները պատկանում են ամենաբարձր դիրք ունեցող անձանց՝ այդ թվում և Վանի արքաներին։ Սարկոֆագներոը սովորաբար մեծ չափերի տուֆե "արկղեր" են, որում հանգուցյալի հետ դրվել է այդ ժամանակ եղած ամենաբարձրակարգ իրերը։
  • Թաղումներ աճյունասափորներում։ Այս ձևի թաղումներն իրականացվում են դիամասնատման կամ դիակիզման ծեսերով և կամ երկուսի համադրությամբ։ Այդպիսի թաղման արժանահիշատակ օրինակ է Նոր Արմավիրի "Եղիշեի այգի" պայմանական անվանված տեղամասի դիակիզման և դիմասնատման ծեսերի համադրությամբ թաղումը մեծ, կարմիր փայլեցված սափորի մեջ։ Դրա մեջից բազմաթիվ մանրատված ոսկորների հետ մեկտեղ, հայտնաբերվեց նաև երկաթե տեգի սայր։ Այն փակված է եղել նրբախեցի մի թասով։
  • Քարարկղային թաղումներ։ Սրանք, սովորաբար ուղղանկյունաձև քարե միաշար հորինվածքներ են, որոնցում, կախված չափերից, հանգուցյալները պառկած են ամբողջ հասակով, կամ ոտքերը ծալված դիրքով են։ Քարարկղային թաղումները շատ անգամ ծածկվում եմ մեծ սալաքարերով։
  • Կավարկղային թաղումներ։ Սրանք, թեև ամենահասարակ թաղումների շարքին են դասվում և պատկանել են հիմնականում սոցիալապես ցածր խավի ներկայացուցիչներին, բայց ունեն հետաքրքիր լուծում․ հավաքված են տարբեր կավանոթների բեկորներից, որոնք, ամբողջություն կազմելով, ծածկում են դիակը։ Այսպիսի թաղումները գույքի և զարդերի առումով շատ աղքատ են և կամ դրանք իսպառ բացակայում են։ Նման մի թաղում է պեղվել Նոր Արմավիրի հնագիտական արշվախմբի կողմից 2015 թ․։ Թաղումը պատկանում է 5-6 տարեկան մի աղջնակի, որի կողքը հայտնաբերվեց այլ աղջնակի թաղում՝ կատարված կարասում և առավել ճոխ գույքով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мартиросян А.А. (1974). «Аргиштихинили». https://arar.sci.am/. АН АрмССР Институт археологии и этнографии. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. Սիմոն Հմայակյան, Նվարդ Տիրացյան, Մարգար Հմայակյան (2021). «ԵՐԿՈՒ ՍՊԱՆՎԱԾ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏՈՒՄ (Նոր Արմավիրի արշավախմբի 2014-2015 թթ. հետազոտությունների արդյունքները)». Google Drive. ՀԳՊԱ. Վերցված է 2023-02-08-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 36 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Հմայկյան Սիմոն, Տիրացյան Նվարդ, Հմայակյան Մարգար, ԱՐԳԻՇԹԻԽԻՆԻԼԻՈՒՄ 2016 Թ. ՊԵՂՎԱԾ ԿԱՐԱՍԱՅԻՆ ԵՎ ԿԱՎԱՐԿՂԱՅԻՆ ԹԱՂՈՒՄՆԵՐԸ. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ (2018). «Արգածի թիկունքում,» (PDF). iae.am. "Գիտոթյուն" հրատարակչություն. էջեր 175–181.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Կատեգորիա:Հայաստանի հնագույն բնակավայրեր Կատեգորիա:Վանի թագավորություն Կատեգորիա:Ուրարտագիտություն Կատեգորիա:Դամբարաններ