Մասնակից:Manti777/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայնրիխ Էսսեր, 1869 թ.

Հայնրիխ Յոզեֆ Էսսեր՝ գերմանացի ջութակահար, ազդեցիկ դիրիժոր և երգահան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Էսսերը ծնվել է Մանհայմում։ Նա երաժշտության դասեր է առել Ֆրանց Լախներից, որը 1834-ից ի վեր Մանհայմի արքունի դիրիժորն էր։ 1836 թ. Էսսերը Լախների հետևից գնաց Մյունխեն, իսկ 1839 թ.՝ Վիեննա՝ ուսումն ավարտելու Սիմոն Զեխտերի հսկողության տակ։

1840 թ. նա զբաղեցնում էր Մանհայմի ազգային թատրոնի արքունի դիրիժորի պաշտոնը, սակայն հաջորդ տարի հեռանում է՝ նշանակվելու Մայնցի երգչախմբի դիրիժորը։ Մայնցում անցացրած ժամանակաշրջանում Էսսերը երաժշտական կոմպոզիցիա էր դասավանդում Պետեր Կոռնելիուսին։ 1847 թ. Էսսերը դարձավ Վիեննայի պալատական օպերայի դիրիժոր, որը նա ժամանակավորապես ղեկավարեց 1860-1861 թթ.։ 1859 թ. նա նաև դարձավ Վիեննայի՝ տղամարդկանց երգչախմբային միության պատվավոր անդամը և վարեց Վեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները։ Հրատարակիչ Ֆրանց Շոթի խորհրդատուն լինելու ընթացքում Էսսերը 1859 թ. կապեր հաստատեց Ռիխարդ Վագների հետ, որի երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ նա մեծ համակրանք էր տածում (1858 թ. Էսսերը վարեց «Լոհենգրին»-ի վիեննական առաջին բեմադրությունը)։

1869 թ. վերջին նա թոշակի անցավ ու տեղափոխվեց Զալցբուրգ, որտեղ 1872 թ. մահացավ տուբերկուլոզից։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսերը գրել է օպերաներ, հինգ սիմֆոնիա, երկու սյուիտ նվագախմբի համար և մեծ թվով lied-եր, որոնք բավականին հայտնի էին այդ ժամանակ։ Նրա երկու ամենահայտնի օպերաներն են «Thomas Riquiqui oder die politische Heirath»-ը ( օպ. 10, տեքստի հեղինակ՝ Կառլ Գոլմիք, առաջին բեմադրությունը՝ Մայնի Ֆրանկֆուրտում, 1843 թ.) և «Die zwei Prinzen»-ը (օպ. 15, տեքստի հեղինակ՝ Կառլ Գոլմիք, առաջին բեմադրությունը՝ Մյունխենում, 1845 թ.), բացի այդ՝ նրա Չորրորդ սիմֆոնիան (ռե մինոր օպ. 44, 1853 թ.) և Երկրորդ սյուիտ (լա մինոր օպ. 75, 1866 թ.)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանրիխ Էսսերի պարտիտուրները անվճար՝ «International Music Score Library Project»-ում (IMSLP)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Գերմանացի ջութակահարներ Կատեգորիա:Գերմանացի դիրիժորներ Կատեգորիա:German male conductors (music) Կատեգորիա:People from Mannheim Կատեգորիա:1818 ծնունդներ Կատեգորիա:1872 մահեր Կատեգորիա:19th-century German composers Կատեգորիա:19th-century male conductors (music) Կատեգորիա:19th-century conductors (music) Կատեգորիա:19th-century violinists Կատեգորիա:German male violinists Կաղապար:Germany-musician-stub