Jump to content

Մասնակից:ManMag2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աիդա Անդրիասյան

Աիդա Ռոբերտի Անդրիասյանը​ ծնվել է 1957թ. մարտի 18-ին ք. Երևանում, ծառայողի ընտանիքում: 1964թ-ին ընդունվել է Երևանի​ Չեխովի անվ. N 55 դպրոցը, ընթացքում տեղափոխվել N 128 միջնակարգ դպրոց` ավարտելով 1974թ-ին: Նույն տարում ընդունվել է գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վ.Աճեմյանի ռեժիսորական ֆակուլտետը: Վարպետի մահից հետո տեղափոխվել է Խ.Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին և ավարտել 1978թ-ին, ստանալով <<Թատրոնի և կինոյի ռեժիսորի>> որակավորում` ունենալով <<Կուլտ-լուսավորչական աշխատողի>> կոչում:

Ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1982թ-ից ընդունվել է աշխատանքի Խորհրդային շրջանի պիոներների և դպրո-ցականների պալատ` որպես մանկական թատերական խմբի ղեկավար: Ստեղծել է <<Խճանկար>> մանկապատանեկան թատերական ստուդիան և այն վարել մինչև 1986թ.: 1986թ-ից նշանակվել է նույն հիմնարկում գեղարվեստական բաժնի վարիչ: Այնուհետև 1988թ-ից աշխատել է որպես փոխտնօրեն: Քանի որ վարչական աշխա-տանքը​ կլանում​ էր բավականին ուժ և ժամանակ, թատերական ստուդիան իր գոր-ծունեությունը տեղափոխեց <<Գոյակ>> թատրոն:

1993թ-ին մանկական ստեղծագործական կենտրոնը անցավ Հայ Առաքելական Եկեղեցու և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության իրավասիության տակ: 1995թ-ին Վեհափառ Հայրապետի հրամանով նշանակվել է Նորքի հայորդյաց տան տնօրեն և աշխատում է առ այսօր:

Աշխատանքի ընթացքում գործնական այցելություններով​ սաների և մանկա-վարժների հետ եղել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ԽՍՀՄ-ի մի շարք քաղաքներումª Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Քիշնև, մասնակցել ենք​ Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված տոնակատարությանը:

1997թ-ին <<Հայկազունք>> ազգագրական համույթի հետ միասին մեկնել է Կանադա, Թեմի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցելու:

2005թ. հոկտեմբերին​ Գրերի​ գյուտի 1600-ամյակի առիթով <<Նարեկ պարային>>,<<ՙՀայկազունք>> ազգագրական, <<Նորք>> կրկեսային և <<Վահագն>> դհոլահարների համույթների հետ միասին հյուրախաղերով մեկնել է ԱՄՆ և Կանադա: 2007թ. բարեգործական համերգներով նույն համույթների հետ մեկնել է ԱՄՆ: 2011թ.​ ապրիլին բարեգործական համերգներով եղել է​ Բեյրութում:

​ ​ ​ ​ 2015թ. <<Նարեկ>> պարային համույթի հետ մեկնել է Բուլղարիա, Յունիսեֆի նախաձեռնությամբ կազմակերպված <<Երջանկության մոլորակ>> միջազգային փառատոնին, որտեղ համույթը​ արժանացել​ է <<Գրան պրի>> մրցանակի:

​ ​ 2015թ. Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի հետ համատեղ ստեղծվել է <<Հավերժություն>> ներկա-յացումը` նվիրված​ Մեծ​ Եղեռնի 100-ամյակին, որի առիթով հյուրախա¬ղերով​ Մար-սել:

​ ​ 2016թ . ՀԲԸՄ-ի 110-ամյակին​ նվիրված <<Հոգիս>> ներկայացմամբ հյուրախաղերով