Մասնակից:Makruhi/Ավազարկղ շ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիվի աշխատակից

Արխիվիստ–ը տեղեկատվութայն մասնագետ է, որը գնահատում, հավաքագրում, կազմակերպում, պահպանում և վերահսկողություն է սահմանում բոլոր տեսակի փաստագրական արձանագրությունները և դրանք արխիվացնելով դրանց երկարաժամկետ արժեք տալով։ Արձանագրությունները կարող են լինել ձայնագրություններ, լուսանկարներ, տեսահոլովակներ, նամակներ, փաստաթղթեր, էլեկտրոնային ձայնագրություններ և այլն։ Եվ ինչպես Ռիչարդ Պիրս Մոսեն է գրել․ արխիվիստները պահում են արձանագրություններ, որոնք ունեն տևական արժեք, ինչպիսին են անցյալի հ իշողությունները և դրանք օգնում են մարդկանց գտնելու և հասկանալու այս արձանագրություններում այն տեղեկությունը, որի կարիքն ունեն։[1]

Արխիվիստները պետք է ընտրեն նաև այն արժեքավոր արձանագրությունները, որոնց միջոցով կարելի է ճշտել պահպանման և պահեստավորման ծախսերը, ինչպես նաև աշխատանքային ինտենսիվ ծախսերը կապված կարգավորման, նկարագրության և այլ ծառայությունների ծախսերը։[2]տեսությունը և գիտական աշխատանքի հզորացումը արխիվային գործնական բնագավառում կոչվում է արխիվագիտություն։

Չնայած գրադարանավարի և արխիվիստի աշխատանքային բնույթը կայանում է տեղեկության կառավարման մեջ, սակայն դրանք նաև միմյանցից տարբերվում են։ Երկու զբաղմունքներն էլ ունեն տարբեր դասընթացների կուրսեր, հարում են տարբեր սկզբունքների և ներկայացված են առանձին մասնագիտական կազմակերպություններ։ ԱՅլ ձևով ասած գրադարանավարը հակված է գործ ունենալ ավելի հրատարակված մամուլի հետ այնպիսին ինչպիսին են հեղինակը, վերնագիրը, հրատարակությոան ամսաթիվը, մինչդեռ արխիվիստը գործ է ունենում ոչ հրատարակված մամուլի հետ։ Դեռ ավելին քանի որ արխիվայի արձանագրությունները հաճախ լինում են յուրահատուկ, որոշ արխիվիստներ կարող են լինել որպես տեղեկության կրիչ պահպանման հարցում ավելի մտահոգ, որը կախված է տեղեկության կարևորությունից։

Պարտականություններ և աշխատանքային մթնոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվիստների պարտականությունները կայանում են նոր տեղեկատվական հավաքածուների ձեռքբերման, դրանց գնահատման մեջ, ապահովելով համապատասխան ծառայություն և պահապանելով նյութերը։ Արձանագրությունները կարգավորելով արխիվիստները դիմում են երկու կարևոր սկզբունքի․ սկզբնաղբյուրին և բնօրինակի դասավորվածությանը։ Սկզբնաղբյուրին վերաբերվում է արձանագրությունների ծագումը, հիմնականում թե ում կողմից են ստեղծվել դրանք։ Դրանք կարող են ստեղծված լինել անձանց կողմից ներառելով կառավարությանը, համալսարաններին, անհատների անձնական հավաքածուները։ Իսկ բնօրինակի դասավորվածությանը դիմում են, երբ պահպանում են արձանագրությունները իրենց դասավորվածությամբ ինչպես որ դրանք հիմնվել են և պահպանվել են դրանք ստեղծողի կողմից։ Երկու սկզբունքներն էլ կապված են ֆոնդերի հարգման սկզբունքին, որը հաստատում է, որ արձանագրությունները մեկ հավաքական մ արմնից պետք չէ խառնել մեկ այլ արձանագրությունների հետ։ կարգավորման երկու բնագավառներ կան՝ մտավոր և ֆիզիկական։ երկու բնագավառներն էլ հետևում են բնօրինակի դասավորվածության սկզբունքին։ Արխիվիստները մշակում են արձանագրությունները ֆիզիկապես դասավորելով նյութերը թղթապանակներում և տուփերի մեջ, որոնք սովորաբար պարունակում ազատ թթվածնային մթնոլորտ ապահովելու համար նրանց երկարատև պահպանումը։ Նրանք մշակում են նյութերը մտավոր տեսանկյունից, այսինքն որոշում են թե ինչ են նյութ են պարունակում արջանագրությունները, ինչպես են դրանք կազմակերպված և ինչ կլինի, եթե գտնելով օգնություն կարիք լինի դրանք ստեղծել։ Օգնություն գտնելը կարող են լինել տուփերի ցուցակները կամ արձանագրությունների նկարագրությունները կամ ցանկերը։ Եթե բնօրինակի դասավորվածության սկզբունքը պարզ չէ, և ոչ օգտակար հավաքածույի ձեռք բեր ման հարցում, այն սովորաբար չի վերադասավորվում, որն ավելի մեծ իմաստ ունի։ ահա թե ինչու պահպանելով բնօրինակի դասավորվածությունը պատասխանում է հավաքածույի վերաբերյալ ծագած բազմաթիվ հարցերին։ Այն ցույց է տալիս թե ինչպես է արձանագրություններ ստեղծողը գործել, ինչու են այդ արձանագրությունները ստեղծվել և ինչպես է նա դրանք դասավորել։ Եթե արխիվիստը դրանք վերադասավորում է, արձանագրությունները կարող են այս հարցերին պատասխանելու կարողությունը կորցնել։ կարող է կորչել նաև ողջ նշանակությունը, ինչպես նաև որպես սկզբնաղբյուր և արձանագրությունների ստույգ լինելը։[3] Այնուամենայնիվ բնօրինակի դասավորվածությունը միշտ չէ, որ ամնեալավ ուղին է որոշ հավաքածուների պահպանման և արխիվիստները օգտագործում են իրենց սեփական աշխատանքային փորձը և ընթացիկ ամենալավ պրակտիկան որոշելու ճիշտ ճանապարհը պահպանելու խառը լրատվության կամ էլ այն արձանագրությունները, որոնք զուրկ են պարզ բնօրինակի դասավորվածությունից։[4]

Ամերիկացի արխիվիստները նույնպես ուղորդվում են իրենց աշխատանքը կատարելիս էթիկայի կանոնագրով։[5] [6]

Արխիվիստներն աշխատում են տարբեր կազմակերպությունների համար ընդհուպ պետական գործակալությունների տեղական իշխանությունների, թանգարանների, հիվանդանոցների, պատմական ընկերությունների, բարեգործական ընկերությունների, համալսարաննների և կոլլեջների և այլ հաստատությունների, որոնց արձանագրությունները կարող են արժեք ներկայացնել հետազոտողների, հնեաբանների, գեներով զբաղվող մասնագետների համար և այլն։ Այլ կերպ ասած արխիվիստները կարող են աշխատել կազմակերպությունների կամ նաև անհատների համար[7]

Արխիվիստները նաև լավ կարողանում են դասավանդել համալսարաններում և կոլլեջներում այն ինչ վերաբերվում է հավաքածուներին։ Կարող են լինել տարբեր դասընթացներ, քանի որ արխիվիստները լինում են տարբեր բնագավառների։[8][9]

Հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր բնույթի աշխատանքի , կազմակերպությունների և աշխատանքային մթնոլորտի առկայության պայմաններում, արխիվիստը պետք է ունենա մի շարք հմտություններ

  • Նրանք պետք է լավ հարաբերությունների մեջ լինեն, որպեսզսի վերջիններս օգնեն նրանց, տիրապետեն գրադարրանգիտությանը, պահպանման գիտելիքին։[10]
  • Քանի որ որոշ արխիվայի հավաքածուներ միակ թղթի վրա գր ված արձանագրություններ են, արխիվիստը պետք է կարողանա դրանք թվայնացնել։[11]
  • Արխիվիստը պետք է լինի շատ կազմակերպված և կարողանա ուշադրույուն դարծնել յուրաքանչյուր մանրուքին։
  • Արձանագրությունները հավաքագրելու ժամանակ, արխիվիստը պետք է տիրապետի նաև հետազոտողի հմտություններին։
  • Նրանք պետք է կարողանան ճիշտ մեկնաբանություններ անեն որոշ արձանագրությունների վերաբերյալ։

Կրթական պատրաստվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվիստների  կրթական պատրաստվածությունը տարբեր երկրներում տարբեր է։vists varies from country to country.

Կոլումբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլումբիայի Սալլեյի համալսարանը հանձնում է մագիստրոսի աստիճան տեղեկատվության համակարգերի, գրադարանգիտության և արխիվագիտության բնագավառների։ Այն մասնագիտական դասընթացների ծրագիր է գոյություն ու նեցող իրավական ստանդարտներով, որոնց նպատակը գիտելիքի ապահովումն է, հմտություններ և կարողություններ, որոնք պահանջվում են տարբեր տեսակի փաստագրություններ և տեղեկատվության համակարգերի կառավարման և ծրագրավորման համար։ Նրա հետագա նախագծումը հիմնված է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և կապի համար տեղեկատվական ծառայությունների տնտեսապես կենսունակ կառավարման վրա։ Ծրագիրը ստեղծվել է 1971 թվականին։

Այլ հաստատություններ, որոնք առաջարկում են մագիստրոսի աստիճան արխիվային գիտության բնագավառում հետևյալներն են․

  • Universidad del Quindío – Մասնագիտական աստիճան,մասնագիտացում տեղեկատվության և վավերագրության մեջ, գրադարանային և արխիվային գիտություններ
  • Universidad de Antioquia, Escuela Interamericana de Bibliotecología – տեխնոլոգիայի բնագավառում աստիճան, տեխնոլոգիայի մասնագետ արխիվային գիտության բնագավառում
  • Universidad Católica de Manizales – տեխնոլոգիայի բնագավառում աստիճան, տեխնոլոգիայի մ ասնագետ վավերագրության և արխիվային գիտության մեջ

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում ամենահին արխիվիստի դպրոցը École des chartes– Կանոնադրությունների դպրոցն է, հիմնադրված 1821 թվականին։ Այս դպրոցը արխիվիստ–հնագրության դիպլոմ է հանձնում երեք տարվա ուսումից հետո։ Նրա սաների համար արխիվիստի պաշտոնները նախապես պահպանվում է։

Որոշ համալսարաններ արխիվագիտության բնագավառում մ ա գիստրոսի աստիճան են շնորհում, դրանցից են Անգերի, Կաենի, Դիժոնի Լիոնի և այլ համալսարաններ։

Իռլանդիայի հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիայի հանրապետությունում, Պատմության և արխիվի Դուբլինի դպրոցի համալսարանական կոլլեջը հանձնում էԱրխիվի և գրառումների կառավարման մագիստրոսի աստիճաններ, որոնք ճանաչվում են արխիվիստների ընկերության կողմից։

Նոր Զելանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելլինգտոնի վիկտորիա համալսարանը միակ երրորդային հաստատությունն է Նոր Զելանդիայում, որը կազմակերպում է ասպիրանտուրայի դասընթացներ։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում ներկայումս կան հինգ լրիվ կամ կես ասպիրանտուրայի կուրսեր արխիվի վարչարարության կ ամ կառավարման բաժիններում։ Ուսանողները հույս ունեն պատշաճ վարձատրվել կամ կամավոր աշխատել մինչ կուրսերում տեղ զբաղեցնելը։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն վերջին մասնագիտական մարդահամարի, ամերիկյան արխիվիստները հրատարակել են, որ նրանցից մեծ մասը ԱՄՆ–ում ստացել են մագիստրոսի աստիճան։[12] [13][14] as well as a code of ethics.[15]

Միացյալ Նահանգներում Արխիվիստների Ակադեմիան հանձնում է կազմակերպում է հավելյալ դասընթացներ հավաստագրման ծրագրի միջոցով։[16]Երբ առաջին անգամ հաստատվեց 1989, հավստագրերի որոշ քննադատներ դեմ էին տարեկան անդամավճարներին, ԱՅնուամնեայնիվ տասնամյակների ընթացքում գործնական բնույթի թեստերին և անդամների հինգ տարին մեկ վերաթեստավորմանը։ Մոտավորապես 1,100 արխիվիստներ վավերացվեցին 2011 թվականի հունիսին։

Մասնագիտացված կազմակերպություններ և շարունակական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

բազնաթիվ արխիվիստներ պատկանում են մասնագիտացված կազմակերպություններին, այնպիսին ինչպիսին են Ամերիկայի Արխիվիստների ընկերությունը, Կանադայի արխիվիստների ընկերությունը և այլն, ինչպես նաև մի շարք տեղական և շրջանային ընկերություններ։ Այս կազմակերպությունները հաճախ ընձեռում են շարունակական կրթության հնարավորություններ իրենց անդամներին և այլ շահագրգիռ մարդկանց։[17]

Արխիվիստի մասնագիտության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին երեք հոլանդացի արխիվիստներ Սեմուել Մյուլլերը, Յոհան Ֆեյթը, Ռոբերտ Ֆրուինը հրատարակեցին առաջին արևմտյան տեքստը արխիվային տեսության վերաբերյալ, որը վերնագրված էր Արխիվների նկարագրության և կարգավորման ձեռնարկ. Այն բաղկացած էր հարյուր կանոններից, որը հիմնավորում էր նրանց աշխատանքը։ Հատտկապես այս այս կանոններով պահպանելով սկզբնաղբյուրը և բնական կարգը, արխիվային կարգավորման և նկարագրության հիմնական տարբերակիչ գիծն էր։


Հաջորդ մեծ տեքստը դա Արխիվի վարչարարության ձեռնարկ–ն էր, որը հրատարակվել է 1922 թվականին Հիլարի Ջենկինսոնի կողմից, իսկ վերանայված հրատարակությունը լույս է տեսնում 1937 թվականին։ Իր աշխատության մեջ Ջենկինսոնը հաստատում էր , որ արխիվները ապացույցներ են, իսկ բարոյական և ֆիզիկական պաշտպանություն այս բացահայտ արժեքի արխիվային աշխատանքի կենտրոնական սկզբունքն է։ Հետագայում նա ընդգծել է նաև իր գաղափարները այն մասին, թե ինչու արխիվը պետք է լինի, և ինչպես այն պետք է գործի։

1956 թվականին Թեոդոր Ռուզվելտ Շելլենբերգը, որը համարվում է ամերիկյան արխիվի գնահատման հայրը, հրատարակեց Ժամանակակից արխիվներ աշխատությունը։ Նրա գիրքը միտված էր դառնալու ակադեմիական դասագիրք, որը սահմանում էր արխիվային մեթոդոլոգիան և տալիս էր արխիվիստներին հատուկ տեխնիկական հրահանգավորումներ աշխատանքի ընթացքի և կարգավորման վերաբերյալ։ Վերացնելով Ջենկինսոնի օրգանական և անգործունյա մոտեցումը արխիվի ձևավորման նկատմամբ, որի դեպքում կառավարիչն էր որոշում ինչը պետք էր պահել և ինչը՝ ոչնչացնել, Շելլենբերգը առաջ քաշեց շատ ավելի գործունյա մոտեցում՝ արխիվիստների կողմից փաստերի գնահատումը։ Նրա առաջնային վարչարարական և երկրորդային հետազոտական արձանագրությունների գնահատման և կառավարման արժեքային մոդելը թույլ տվեց կառավարության արխիվիստներին ավելի մեծացնել վերահսկողությունը նյութի ներհոսքի վրա, որին հանդիպեցին Երկրորոդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ։ Արդյունքում Շելլենբերգի մեթոդները լայն տարածում ստացան հատկապես Միացյալ Նահանգներում և ժամանակակից արձանագրությունների կառավարումը դարձավ որպես առանձին առարկա։[18]

1972 թվականին Էրնստ պոզներ հրատարակեց Հին աշխարհի արխիվները աշխատությունը։ Նրա աշխատանքում շեշտը ընդգծված էր, որ արխիվները դրանք նոր հայտնագործություններ չէին, բայց գոյություն են ունեցել տարբեր հասարակություններում ողջ պատմության ընթացքում։

1975 թվականին Մարգարետ Նորտոնի աշխատությունները, որոնք հավաքագրվել են մեկ վերնագրի տակ Նորտոնն արխիվների մասին․ Մարգարետը արխիվային արձանագրությունների կառավարման մասին։ Նորտոնը Ամերիկայիյ արխիվային ընկերության հիմնադիրներից մեկն է և իր աշխատությունները գրել է հիմնվելով իր տասնամյակների աշխատանքային փորձի վրա։


Արխիվներ 2.0[խմբագրել | խմբագրել կոդը]

Արխիվիստները գրադարանավարների նման կայք 2.0 տեխնոլոգիական առաջընթաց են ապրել , այնպիսին ինչպիսին են բլոգեր, վիկիներ, ինչպես նաև բաց հրատարակման մուտքը և բաց կոդով փիլիսոփայությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pearce-Moses, Richard. "Identity and Diversity: What Is an Archivist?" Archival Outlook, March/April 2006.
  2. Hunter, Gregory (2003). Developing and Maintaining Practical Archives. New York: Neal-Schuman Publishers, Inc.
  3. Roe, Kathleen D. (2005). Arranging and Describing Archives and Manuscripts. Chicago, IL: Society of American Archivists.
  4. O'Toole, James M. and Richard J. Cox (2006). Understanding Archives and Manuscripts. Chicago: Society of American Archivists.
  5. «SAA Code of Ethics». Society of American Archivists. Արխիվացված է օրիգինալից 3 April 2007-ին. Վերցված է 30 March 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. O'Donnell, F. (2000). «Reference Service in an Academic Archives». The Journal of Academic Librarianship. 26 (2): 110–118. doi:10.1016/S0099-1333(99)00147-0. Արխիվացված է օրիգինալից 7 May 2007-ին. Վերցված է 20 April 2007-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Archivists, Curators, and Museum Technicians». U.S. Department of Labor, Bureau of Labor Statistics. Արխիվացված է օրիգինալից 29 April 2007-ին. Վերցված է 20 April 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Guidelines for College and University Archives, Section IV. Core Archival Functions, Subsection D. Service». Society of American Archivists. Վերցված է 23 April 2007-ին.
  9. «Encoded Archival Description». Archives Hub. Արխիվացված է օրիգինալից 4 April 2007-ին. Վերցված է 23 April 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Ritzenthaler, Mary Lynn (1993). Preserving Archives and Manuscripts. Chicago: Society of American Archivists.
  11. «The Archival Paradigm—The Genesis and Rationales of Archival Principles and Practices». Council on Library and Information Resources [1]. Վերցված է 3 April 2007-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. «Archival Census and Education Needs: Survey in the United States». Society of American Archivists. Արխիվացված է օրիգինալից 5 April 2007-ին. Վերցված է 4 April 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Yakel and Bastian, Elizabeth and Jeannette (Fall–Winter 2007). «A*Census: Report on Archival Graduate Education» (PDF). American Archivist. 69 (2): 349–366. Վերցված է 4 April 2007-ին.
  14. «Guidelines for a Graduate Program in Archival Studies». Society of American Archivists. Արխիվացված է օրիգինալից 6 April 2007-ին. Վերցված է 30 March 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Code of Ethics For Archivists». Society of American Archivists. Արխիվացված է օրիգինալից 26 April 2011-ին. Վերցված է 31 March 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Academy of Certified Archivists». Արխիվացված է օրիգինալից 17 March 2011-ին. Վերցված է 31 March 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Zimmelman, Nancy (Fall–Winter 2007). «A*Census: Report on Continuing Education» (PDF). American Archivist. 69 (2): 367–395. Վերցված է 4 April 2007-ին.
  18. Schellenberg, Theodore R. (1956). Modern Archives: Principles and Techniques. Chicago: University of Chicago Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Use dmy dates

Կատեգորիա:Զբաղմունքներ Կատեգորիա:Արխիվ