Jump to content

Մասնակից:Maga Sargsyan/Ավազարկղ18

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փարիզի պարետ

1944 թվականի օգոստոսի 1-ին նրան շնորվեց հետևակի գեներալի, իսկ արդեն օգոստոսի 7-ին ՝ Փարիզի ռազմական նահանգապետի կոչում: Ֆոն Հոլտիցը Հիտլերից հրաման ստացավ ոչնչացնել քաղաքի ամբողջ պատմական և կրոնական շինությունները: Ավելի ուշ նա հայտարարեց, որ չի կատարել նրա կարգադրությունները, քանի որ դա չի ունեցել ռազմական նշանակություն, Փարիզը նա սիրել է, իսկ հենց ֆյուրերին այդ ժամանակ խենթ է համարել: Օգոստոսի 15-ին սկսվեց Փարիզի ոստիկանության գործադուլը: Մի քանի օր անց պարետը սկզբից զինադադարի հրաման ստորագրեց, որը սակայն անտեսվեց որոշ ընդդիմադիրների կողմից, իսկ օգոստոսի 25-ին նա հանձնվեց Ազատական Ֆրանսիային: