Մասնակից:MSed1991/Ավազարկղ
Ապահովագրական ընկերությունների նկատմամբ վերահսկողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին կամ փաստաթղթային վերահսկողությունը իրականացնում է բանկային վերահսկողության լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը, հիմնվելով ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վրա: Տեսչական հաշվետվությունների ներկայացման գործընթացը ենթադրում է հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումների ստացում դրանք ներկայացնող պատասխանատուների, ինչպես նաև վերլուծությունների արդյունքների քննարկումներ ապահովագրական ընկերության ղեկավարության հետ: Բացի ԿԲ-ին ներկայացվող հաշվետվություններից բացի ապահովագրական ընկերությունները պետական այլ մարմիններին ներկայացնում են հարկային, վիճակագրական և այլ հաշվետվություններ: Արտաքին վերահսկողության մեթոդաբանությունը հիմնված է կանխարգելիչ մեխանիզմների առաջացող խնդիրների վաղ բացահայտման ու ահազանգման վրա և նպատակ ունի կանխելու հնարավոր ճգնաժամային իրավիճակների բացահայտումը <Սարգսյան Հ.Ի. Ապահովագրական վերահսկողությունը ՀՀ ապահովագրական շուկայի զարգացման համատեքստում />: Ի տարբերություն տեսչականի`արտաքին վերահսկողության արդյունավետությունը շահավետ է նվազ ծախսատարության առումով, միաժամանակ, այն ուղղակի կախվածության մեջ է ապահովագրական ընկերության կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունից և ապահովագրական ընկերության պատասխանատուների բարեխղճությունից: Արտաքին վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում ոչ միայն ապահովագրական ընկերություններից ստացված հաշվետվություննրը, այլ նաև ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվողների ստացված տեղեկությունները: Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կարևոր բաղադրիչ է հանդիսանում ապահովագրական ընկերությունների ներքին հսկողությունը: Ներքին հuկողության համակարգը ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է.
- ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի մանրամաuն նկարագիրը uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով,
- ապահովագրական ընկերության ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականությունները: Պարտականությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահuկվում են շահերի բաշխման հնարավոր դեպքերն ու ոլորտները,
- ռիuկերի կառավարման առանձին ոլորտների համար պատաuխանատու անձանց,
- ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրª uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով: Ընդ որում, ապահովագրական ընկերության առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ հետագա հսկողության (post control-ի) ձևով) uկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա:
Ներքին հuկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.
- աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,
- աշխատակիցների վերապատրաuտման սկզբունքները,
- աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,
- աշխատակիցների պաշտոնների փոփոխման կարգը,
- արձակուրդային քաղաքականության սկբունքները,
- աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,
- մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,
- աշխատանքային էթիկայի կանոնները:
Ապահովագրական ընկերության բոլոր աշխատակիցները առնվազն տեղեկացվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիuկերի, Ներքին հuկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրu իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին: Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ռիսկերի ստանձնման գործընթացի և սակագնային քաղաքականության (անդերռայթինգի գործընթաց) առումով նվազագույնը նախատեսում է.
- ապահովագրական ընկերության նպատակային շուկաները, ապահովագրական պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը,
- ապահովագրական պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները, կենտրոնացումների սահմանաչափերը ըստ ապահովագրության դասերի և/կամ ենթադասերի, ապահովագրական ընկերության հայեցողությամբ նաև ըստ այլ չափանիշների,
- ապահովագրական սակագների հաշվարկման, կիրառման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը,
- ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը որոշելու չափանիշները և ընթացակարգերը,
- ապահովագրական ռիսկը գնահատելու համար հաճախորդներից պահանջվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
- ապահովագրության պայմանագրեր կնքելու, ապահովագրական ռիսկը գնահատելու և կոնկրետ ապահովագրական սակագին կիրառելու իրավասություն ունեցող անձանց, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
- ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ ապահովագրության պայմանագրերի կնքման, սակագների կիրառման կարգը, սահմանաչափերը,
- ապահովագրության պայմանագրերի հաշվառման, պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը,
- ապահովագրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի, կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը:
Ապահովագրական ընկերությունների վերահսկողությունը ՀՀ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ Ապահովագրության և ապահովագրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի համաձայն ապահովագրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որը վերոնշյալ օրենքով սահմանված կարգով ստացել է ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա: ՀՀ-ում ապահովագրական ընկերությունների գործունեության վերահսկողությունն իրականացնում է ՀՀ Կենտրոնական Բանկը: Ինչպես բանկային համակարգի վերահսկողության դեպքում, այնպես էլ ապահովագրական ընկերությունների վերահսկողության դեպքում առանձնացնում են վերահսկողության երկու հիմնական եղանակ`տեսչական(on-site) և արտաքին կամ փաստաթղթային (off-site) վերահսկողություն: Տեսչական ստուգումները իրականացվում են հենց ապահովագրական ընկերություններում և, որպես կանոն, այսիպիսի ստուգումների ժամանակ ստուգվում են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, ստուգվում է դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այս ստուգումները նպատակ են հետապնդում բացահայտելու ապահովագրական գործունեության օրենսդրական խախտումները: Վերահսկողություն իրականացնելիս հաշվի են առնվում ապահովագրական ընկերությունների գործունեության եկամտաբերության/վնասաբերության աստիճանները, այսինքն`թե տվյալ ընկերությունը ինչքան է կարողանում ապահովագրավճարներ հավաքել:
Տեսչական ստուգումները հնարավորություն են տալիս բացահայտել ներկայացված հաշվետվությունների արժանահավատությունը գնահատել ապահովագրական ընկերության ներքին հսկողության համակարգը։ ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգ 3/04-ի համաձայն ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը`
- հաշվեկշիռ
- հաշվետվություն ապահովագրության պայմանագրերի և ապահովագրավճարների մասին
- հաշվետվություն հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ
- հաշվետվություն ապահովագրական գումարների ու հատուցումների վերաբերյալ
- հաշվետվություն ապահովագրական ընկերությունների ծառայություններից օգտվող իրավաբանական անձանց վերաբերյալ
- հաշվետվություն կանոնադրական կապիտալի փոփոխության վերաբերյալ
- հաշվետվություն ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ
- հաշվետվություն վերաապահովագրության վերաբերյալ
- հաշվետվություն ապահովագրական հայտերի վերաբերյալ
- հաշվետվություն ապահովագրական սակագների վերաբերյալ
Արտաքին կամ փաստաթղթային վերահսկողությունը իրականացնում է բանկային վերահսկողության լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանումը, հիմնվելով ապահովագրական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վրա: Տեսչական հաշվետվությունների ներկայացման գործընթացը ենթադրում է հաշվետվությունների վերաբերյալ պարզաբանումների ստացում դրանք ներկայացնող պատասխանատուների, ինչպես նաև վերլուծությունների արդյունքների քննարկումներ ապահովագրական ընկերության ղեկավարության հետ: Բացի ԿԲ-ին ներկայացվող հաշվետվություններից բացի ապահովագրական ընկերությունները պետական այլ մարմիններին ներկայացնում են հարկային, վիճակագրական և այլ հաշվետվություններ: Արտաքին վերահսկողության մեթոդաբանությունը հիմնված է կանխարգելիչ մեխանիզմների առաջացող խնդիրների վաղ բացահայտման ու ահազանգման վրա և նպատակ ունի կանխելու հնարավոր ճգնաժամային իրավիճակների բացահայտումը: Ի տարբերություն տեսչականի`արտաքին վերահսկողության արդյունավետությունը շահավետ է նվազ ծախսատարության առումով, միաժամանակ, այն ուղղակի կախվածության մեջ է ապահովագրական ընկերության կողմից ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունից և ապահովագրական ընկերության պատասխանատուների բարեխղճությունից: Արտաքին վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության աղբյուր են հանդիսանում ոչ միայն ապահովագրական ընկերություններից ստացված հաշվետվություննրը, այլ նաև ապահովագրական ընկերության ծառայություններից օգտվողների ստացված տեղեկությունները: Ապահովագրական ընկերությունների վերահսկողության կարևոր բաղադրիչ է հանդիսանում ապահովագրական ընկերությունների ներքին հսկողությունը: Ներքին հuկողության համակարգը ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի առումով նվազագույնը նախատեսում է.
- ապահովագրական ընկերության կազմակերպական կառուցվածքի մանրամաuն նկարագիրը uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով,
- ապահովագրական ընկերության ստորաբաժանումների ու աշխատակիցների պատշաճ տարանջատված պարտականությունները: Պարտականությունների տարանջատման ընթացքում նվազագույնը բացահայտվում ու վերահuկվում են շահերի բաշխման հնարավոր դեպքերն ու ոլորտները,
- ռիuկերի կառավարման առանձին ոլորտների համար պատաuխանատու անձանց,
- ապահովագրական ընկերության կողմից իրականացվող գործարար գործընթացների նկարագիրը, որը ներառում է ապահովագրական ընկերության կողմից իրականացվող բոլոր առևտրային գործառնությունների և կառավարչական ընթացակարգերի մանրամասն նկարագիրª uխեմատիկ և/կամ տեքuտային ձևով: Ընդ որում, ապահովագրական ընկերության առանձին գործընթացների և գործառնության իրականացումը և հաշվառումը (ներառյալ հետագա հսկողության (post control-ի) ձևով) uկզբից մինչև վերջ չի դրվում միայն մեկ կամ փոխկապակցված անձանց վրա:
Ներքին հuկողության համակարգը անձնակազմի կառավարման քաղաքականության (կադրային քաղաքականության) առումով նվազագույնը նախատեսում է.
- աշխատակիցներին աշխատանքի ընդունելու և ազատելու կարգը,
- աշխատակիցների վերապատրաuտման սկզբունքները,
- աշխատակիցների վարձատրության, պարգևատրման կամ այլ ձևի նյութական խրախուսման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու քաղաքականությունն ու կարգը,
- աշխատակիցների պաշտոնների փոփոխման կարգը,
- արձակուրդային քաղաքականության սկբունքները,
- աշխատակիցների կատարած աշխատանքների գնահատման կարգը,
- մասնագիտական աշխատանք կատարող աշխատակիցների աշխատատեղերի նկարագրությունը,
- աշխատանքային էթիկայի կանոնները:
Ապահովագրական ընկերության բոլոր աշխատակիցները առնվազն տեղեկացվում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման հետ առնչվող ռիuկերի, Ներքին հuկողության համակարգում իրենց դերի, աշխատանքի վայրում և դրանից դուրu իրենց վարքագծին ներկայացվող պահանջների, իրենց կողմից թույլ տրված չարաշահումների, բացթողումների հետևանքների մասին: Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ռիսկերի ստանձնման գործընթացի և սակագնային քաղաքականության (անդերռայթինգի գործընթաց) առումով նվազագույնը նախատեսում է.
- ապահովագրական ընկերության նպատակային շուկաները, ապահովագրական պորտֆելի նպատակային (բենչմարք) կառուցվածքը,
- ապահովագրական պորտֆելի բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) սկզբունքները, կենտրոնացումների սահմանաչափերը ըստ ապահովագրության դասերի և/կամ ենթադասերի, ապահովագրական ընկերության հայեցողությամբ նաև ըստ այլ չափանիշների,
- ապահովագրական սակագների հաշվարկման, կիրառման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը,
- ապահովագրության օբյեկտների փոխկապակցվածությունը որոշելու չափանիշները և ընթացակարգերը,
- ապահովագրական ռիսկը գնահատելու համար հաճախորդներից պահանջվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
- ապահովագրության պայմանագրեր կնքելու, ապահովագրական ռիսկը գնահատելու և կոնկրետ ապահովագրական սակագին կիրառելու իրավասություն ունեցող անձանց, նրանց իրավունքներն ու պարտականությունները,
- ապահովագրական ընկերության հետ կապված անձանց հետ ապահովագրության պայմանագրերի կնքման, սակագների կիրառման կարգը, սահմանաչափերը,
- ապահովագրության պայմանագրերի հաշվառման, պահպանման (արխիվացման) ձևը, ժամկետները և ընթացակարգերը,
- ապահովագրական ընկերության կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի, կնքված ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը:
Ներքին հսկողության համակարգը ապահովագրական հատուցումների գծով ներկայացված հայտերի (այսուհետ` նաև ապահովագրական հայտերի) կարգավորման գործընթացի առումով նվազագույնը նախատեսում է.
- ապահովագրական հայտերի ընդունման, գրանցման և հաշվառման կարգը,
- ապահովագրական հայտերի կարգավորման, այդ թվում` ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրման, ապահովագրական հատուցումների վճարման կարգը, ժամկետները, ինչպես նաև այդ գործընթացների նկատմամբ հսկողության իրականացման մեխանիզմները,
- ապահովագրական հայտերի վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում պահվող տեղեկատվության նվազագույն ցանկը,
- ապահովագրական հայտերը կարգավորող հանձնաժողովի կազմը, քանակը, հանձնաժողովի իրավասությունները և պարտականությունները, գործունեության կարգը, իսկ նման հանձնաժողովի բացակայության դեպքում ապահովագրական հայտերի կարգավորման համար պատասխանատու անձի/անձանց պարտականությունները և լիազորությունները
- ապահովագրական հայտերի կարգավորման համար պահանջվող, ինչպես նաև հայտերի գործերում պահվող նվազագույն փաստաթղթերը և տեղեկատվությունը,
- ապահովագրական ընկերության կողմից մերժված ապահովագրական հայտերի վերաբերյալ տեղեկատվության պահպանման և մերժումների հիմնավորվածության փաստաթղթավորման պահանջը,
- ապահովագրական հայտերի գծով վնասի գնահատումն իրականացնող աշխատակիցների ընտրության և վերջիններիս աշխատանքի վերահսկման սկզբունքները,
- վնասը գնահատող անկախ ընկերությունների ընտրության սկզբունքները և նրանց հետ համագործակցության կարգը:
Ապահովագրական ընկերության ներքին ընթացակարգերով նախատեսվում է, որ նախապես որոշված գումարը գերացանցող հայտերի գծով ապահովագրական ընկերության կողմից տրված եզրակացությունները վավերացվում են նաև համապատասխան իրավասու անձի/անձանց կողմից:
Ներքին հսկողության համակարգը տեխնիկական պահուստների առումով նվազագույնը նախատեսում է.
- տեխնիկական պահուստների հաշվարկման, իրավական ակտերով չնախատեսված այլ տեխնիկական պահուստների ձևավորման անհրաժեշտության որոշման ներքին ընթացակարգերը,
- տեխնիկական պահուստների հաշվարկման մեթոդների ընտրության չափանիշները և մեթոդները (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ Կենտրոնական բանկ) համապատասխան նորմատիվ իրավական ակտով նման ընտրության հնարավորություն նախատեսված լինելու դեպքում),
- տեխնիկական պահուստների հաշվարկման ժամանակ օգտագործվող տեղեկատվության հավաքագրման, պահպանման, արժանահավատության ստուգման ընթացակարգերը,
- տեխնիկական պահուստների հաշվարկման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակաները:
Ներքին հսկողության համակարգը ապահովագրական ընկերության կողմից վերաապահովագրության փոխանցած ռիսկերի առումով նվազագույնը նախատեսում է.
- վերաապահովագրության տարեկան ծրագրի կազմման ընթացակարգը, ժամկետները,
- վերաապահովագրության տարեկան ծրագրի մշակման համար պատասխանատու անձանց, նրանց պարտականությունների շրջանակները,
- վերաապահովագրության տարեկան ծրագրի հաշվարկների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, պահպանման կարգը, դրա համար պատասխանատու անձանց,
- վերաապահովագրությանն առնչվող ռիսկերի (այդ թվումª վարկային ռիսկ, արտարժութային ռիսկ, վերաապահովագրական ծածկույթի անբավարարության ռիսկ) բացահայտման, գնահատման և կանխարգելման ընթացակարգերը:
Ապահովագրական ընկերությունների վերահսկողության միջազգային փորձը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հունիսի 3-ին ընդունված Թուրքիայի “Ապահովագրության մասին օրենք”-ի համաձայն, Թուրքիայում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների բոլոր ապահովագրական գործառնությունների, իրենց հատուկ օրենքների համաձայն ապահովագրական գործունեություն իրականացնող հաստատությունների, ապահովագրական և վերաապահովագրական միջնորդների, վնասների գնահատման գործունեության, ակտուարների և ապահովագրական ոլորտում գործող այլ անձանց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ապահովագրական գործունեության վերահսկիչ խորհուրդը։ Ապահովագրական գործունեության վերահսկիչ խորհուրդը կազմված է նախագահից, ապահովագրական գործունեությունը վերահսկողներից, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարներից և նրանց օգնականներից։ Այն նախարարությանը, որին առընթեր գործում է Ենթաքարտուղարությունը կամ Ենթաքարտուղարությանը սույն օրենքի ու ապահովագրական գործունեությունը, ապահովագրությունը և ապահովագրական ոլորտում գործող անձանց ու հաստատությունները կարգավորող այլ օրենքների դրույթներով վերապահված՝ ստուգումներ անցկացնելու, վերահսկելու, ուսումնասիրելու և հարցում անելու պարտականություններն ու իրավասություններն իրականացվում են ապահովագրական գործունեությունը վերահսկողների, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարների և նրանց օգնականների կողմից։ Այդ օրենքի և ապահովագրական ոլորտը կարգավորող այլ օրենքների դրույթների համաձայն ապահովագրական գործունեությունը վերահսկողները, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարները և նրանց օգնականներն իրավունք ունեն ապահովագրական ու վերաապահովագրական ընկերություններից, նրանց հետ փոխկապակցված ընկերություններից, դուստր կազմակերպություններից, մասնաճյուղերից և ներկայացուցչական գրասենյակներից, այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանցից, այդ թվում՝ միջնորդներից և բանկերից, պահանջելու իրենց կողմից անհրաժեշտ համարվող տեղեկություններն ու ստուգելու նրանց բոլոր մատյանները, գրառումները և փաստաթղթերը։ Ապահովագրական գործունեությունը վերահսկողները, ապահովագրական գործունեությունը վերահսկող ակտուարները և նրանց օգնականներն իրավասու են պահանջելու հիմնարկների տնօրենների խորհուրդների և վերստուգիչ խորհուրդների նիստերի արձանագրություններն ու այդ անձանց մոտ, հիմնարկներում և հաստատություններում ուսումնասիրություններ անցկացնել՝ սահմանված կարգին համապատասխան։
Լատվիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լատվիայում ապահովագրական ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացվում է Ապահովագրական ընկերությունների մասին օրենքի համաձայն: Այդ օրենքի 99 հոդվածի 1 կետի համաձայն վերահսկողությունը ապահովագրական ընկերությունների նկատմամբ իրականացվում է Ֆինանսական և Կապիտալի շուկայի կոմիտեի կողմից, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես ապահովագրական ընկերությունների և նրանց մասնաճյուղերի նկատմամբ, այնպես էլ նրանց կողմից առաջարկվող ծառարությունների նկատմամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն Ֆինանսական և Կապիտալի Շուկայի Կոմիտեն իրավունք ունի ապահովագրական ընկերություններից ու նրանց մասնաճյուղերից պահանջել տեղեկատվություն իրենց գործունեության վերաբերյալ: