Մասնակից:MANE MNACAKANYAN/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Մանուչարի Աղաբաբյան, 1913, Տեղ գյուղ, 1996, Դոնի Ռոստով, մանկավարժական գիտությունների դոկտոր(1972), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1913 թվականին Տեղ գյուղում։ Սկզմնական կրթությունը ստացել է Բաքվում։ 1932-35 թվականներին ռուսաց լեզու է դասավանդել Տեղի և Խնձորեսկի դպրոցներում։ 1937 թվականին ավարտել է Բաքվի երկամյա ուսուցչական ինստիտուտը և աշխատանքի անցել Էջմիածնում՝ որպես ուսուցիչ և ժողկրթաբաժնի տեսուչ։ 1940 թվականին ընդունվել է Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտ։ 1941 թվականին զորակոչվել է բանակ, ռուսաց լեզու դասավանդել Թելավի հետևակային ուսումնարանում, իսկ մեկ տարի հետո՝ նշանակվել Կովկասյան ռազմաճակատի հատուկ պաշտպանական շրջանի կոմիսար։ Պատերազմից հետո ռուսաց լեզու է դասավանդել Մայկոպում, Սամարղանդում ապա նշանակվել Երևանի օդաչուական դպրոցի տնօրեն։

1949 թվականին աշխատանքի է անցել Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտում։ 1953-56թթ․ եղել է ռուսաց լեզվի և գրականաության ֆակուլտետի դեկան, 1956-63 թվականներին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1963-66 թվականներին՝ Վ․Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան, 1966-68 թվականներին՝ ռուսաց լեզվի մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, 1968-96 թվականներին՝ նույն ամբիոնի վարիչ։

Մոսկվայում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա <<Հայկական դպրոցներում ռուսաց լեզվի քերականության ուսուցման հիմնախնդիրները>> թեմայով։ Հեղինակ է 8 մենագրությունների և 70-ից ավելի գիտական հրապարակումների, ինչպես նաև մի շարք դասագրքերի, ձեռնարկների, մեթոդական ուսումնասիրությունների։ Ընտանեկան պայմանների պատճառով տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ 1996թվականին մահացել է։