Jump to content

Մասնակից:Lusine Sargsian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նատալենա Անդրիանի Կորոլյովա (ուկրաիներեն՝ Королева Наталена Андріанівна, 1888-1966)- ուկրաինացի գրող։

Կենսագրություն

Ծնվել է 1888 թվականի մարտի 3-ին՝ իսպանական Կատիլիա-Լեոն նահանգի քաղաքապետարան Կաստիլո-դել-Վալ-ի՝ Սան Պեդրո դե Կարդեն մենաստանում (իսպ․ San Pedro de Cardeña)։ Իսպաներենում անունը հնչում է Կարմեն Ալֆոնսա Ֆերնանդա Էստրելիա Նատալենա։ Նատալենայի մայրը՝ Մարիա- Կլարա դե Կաստրո Լաչերդա Մեդինասելին, սերում էր հին իսպանական սերնդից։ Նա մահացել է ծննդաբերության ժամանակ։ Հայրը լեհ կոմս Անդրիան- Յուրի- Բորկովսկին էր։ Նա զբաղվում էր հնագիտությամբ և հիմնականում ապրում էր Ֆրանսիայում։