Մասնակից:Lusine1995

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորադուս

նախկինում` Նորադուզ, գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում, Գավառագետի ողջ ափին, մարզկենտրոնից 5կմ. հս-արլ: Ն. Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ: Մարզի հնագույն կենտրոնում գտնվում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Գեղարքունիքի Սահակ Իշխանը IX դ. վերջին: Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, VIIդ. հուշարձանների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ: Ճակատները մշակված են հատվածքում եռանկյունաձև խորշերով: Քանդված են ծածկերը և գմբեթը: Ն-ի հվ-արլ եզրին Ս. Գրիգոր լուսավորիչ եկեղեցին է, կառուցվել է հավանաբար IX-Xդդ. Ճարտարապետ` Խաչատուրը վերափոխել է գմբեթավոր սրահի: Նշանավոր է գյուղի հվ-ում գտնվող մեծ գերեզմանատունը իր բազմաթիվ խաչքարերով: Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր: Մեծաքանակ են XIII-XVIII դդ. խաչքարերը, որոնց զգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը: Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր: Առավել շատ են առանձին խաչքարերը: Ն-ում գործել են մի շարք տաղանդավոր քարագործ վարպետներ, կազմողներ` Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ: Ն-ի մոտ, Շոր-գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում, հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ: Ն-ի դամբարաններում գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն: