Մասնակից:Lilka Styles/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալերգիա Ալերգիան (հուն.allos-այլ, ergon-ազդեցություն) օրգանիզմի գերզգայուն վիճակն է ինչպես օտարածին, այնպես էլ սեփական անտիգենների նկատմամբ, որն առաջանում է տվյալ օրգանիզմի ռեակտիվականության փոփոխության պատճառով: Ալերգիկ ռեակցիաներ առաջացնող անտիգեններն անվանում են ալերգեններ:

1964թ. Ջելը եվ Կումբսն առաջարկեցին մի դասակարգում, որն առանձնացնում էր գերզգայունության հակազդականության 4 տիպ, որոնց հիմքում ընկած են գերզգայունության հակազդականության կլինիկական դրսեվորումների իմունային մեխանիզմների տարբերությունները:

Պատկանելությունը այս կամ այն տիպին սահմանվում է հակամարմինների տեղայնացմամբ եվ դրանց դասով: Վերջիններս փոխազդեցության մեջ են մտնում ալերգենի հետ, ինչին հետեվում է էֆեկտոր բջիջների ակտիվացումը եվ հյուսվածքների վնասումը:

Պատմական ակնարկ

"Ալերգիա" եզրը (հունարեն allos — այլ, ուրիշ եվ ergos — ներգործություն բառերից) 1906 թ. առաջին անգամ կիրառել է Կլեմոն ֆոն Պիրկյոն, ենթադրելով, որ իմունիտետի եվ գերզգայունության ռեակցիաների հիմքում ընկած են իմունային նման մեխանիզմներ: Դրանից մի քանի տարի առաջ (1902 թ.) Ռիշյոն եվ Պորտիեն (Richet, Portier) հայտնաբերեցին մի երեվույթ, որը կոչեցին «անաֆիլաքսիաե (հունարեն ana — դեմ, phylaxis—պաշտպանություն բառերից): 1921 թ. Պրաուսնիցը եվ Կյուստները նկարագրեցին շիճուկի միջոցով նորմալ սուբյեկտի մաշկի մեջ անհապաղ տիպի /ձկան սպիտակուցին/ գերզգայունության փոխանցման երեվույթը, որը հետագայում անվանվեց Պրաուսնիցի – Կյուստների ռեակցիա: 1925 թ. Կոկան եվ Գրովը օշինդրատերեվ ամբրոսիայի ծաղկափոշուց առաջացած խոտատենդով տառապող հիվանդների շիճուկը հետազոտելիս, մաշկը սենսիբիլացնող հակամարմինները կոչեցին «ատոպիկ ռեագիններե: Այդ ժամանակ դեռեվս կարծում էին, որ ռեագինային հակամարմինները պատկանում են А դասի Ig-ների շարքին: Եվ միայն 1967 թ. Իշիզակայի խումբը ցույց տվեց, որ ռեագինները ներկայացնում են Ig— IgE եզակի դասը:

"Ալերգիա" բառն առավել հաճախ օգտագործվում է ոչ տեղին: Շատերը սխալմամբ իրենց համարում են ալերգիայի ենթակա, սակայն իրականում դա այդպես չէ:


Գիտական տեսանկյունից ալերգիան սովորաբար առաջանում է պրոտեինների շնորհիվ, որոնք կոչվում են ալերգեններ: Ընդհանրացնելով կարելի ասել, որ ալերգիան իմունային համակարգի աղավաղված ռեակցիան է օտարածին նյութերի ներթափանցման դեմ, որոնք անվնաս են մարդկանց մեծամասնության համար: Դեպքերի մեծ մասում ալերգիան զարգանում է ի պատասխան այնպիսի սպիտակուցների, ինչպիսիք են ծաղկափոշին կամ տնային փոշու տիզը: Այս օդային ալերգենները առաջացնում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են ասթման եվ ալերգիկ ռինիտը: Սննդամթերքը նույնպես ալերգենների կարեվոր աղբյուր է հանդիսանում: Ալերգենների այլ աղբյուրներ են տնային կենդանիները, միջատերը, սնկերը, դեղորայքը եվ արդյունաբերական քիմիկատները: Աղբյուրը՝ Doctors.am