Մասնակից:Lilithovsepyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմիկ Մադոյան
Ռազմիկ Մադոյան

Ռազմիկ Մադոյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմիկ Մելիքսեթի Մադոյան Ծնվել է Լենինականում (Գյումրի) 1927թ. օգոստոսի 22-ին:

  Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, ուսանել է Երևանի Թատերական ինստիտուտի Թատերագիտական բաժնում: 1951թ.-ից աշխատել է Լենինականի քաղաքային ՙԲանվոր՚ թերթում:
 1960-62 թթ. ուսանել է Մոսկվայի Ա. Վ. Լունաչարսկու անվան Թատերարվեստի Ակադեմիայի ասպիրանտուրայում : 60-ական թվականներին աշխատել է Լենինականի Քաղաքային կոմիտեում որպես Վերահսկողության բաժնի վարիչ:  
Ավագ դուստրը, ով բժշկուհի էր, երկրաշարժի զոհ դարձավ:Կրտսերը ՝ գրող, թարգմանիչ, մի շարք գրքերի և թարգմանությունների հեղինակ Մարո Մադոյան-Ալաջանյանն է, ով 1980 թվականից ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն բարեգործական շատ ծրագրեր իրականացնելու համար հաճախ լինում է Հայաստանում, հատկապես ծննդավայր Գյումրիում:1963 թ. պաշտպանել է գիտական թեզ ՝ ՙԼենինականի թատրոնի 100-ամյա ուղին՚ թեմայով:
 Աշխատել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ապա նշանակվել ՀՀ Կինեմատոգրաֆիայի նախարարի առաջին տեղակալ, ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայի տնօրեն:
  1984-94 թթ. եղել է Երևանի Գեղարվեստա-
  -թատերական  ինստիտուտի ամբիոնի վարիչ:
     Քանիցս ընտրվել է Լենինականի և Երևանի քաղխորհրդի պատգամավոր, երկու անգամ պարգևատրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի Պատվոգրով:
 Հանդիսանում է Թատերական գործիչների, Կինոմատոգրաֆիստների, Լրագրողների միությունների անդամ:
  Հեղինակ է 15 գրքերի:Նրա ՙԹատրոնի ուղին՚, ՙՏարիներ և ֆիլմ՚, ՙԲեմն իմ խաչն է՚, ՙԽՍՀՄ ժողովուրդների պատմություն՚, ՙՆռան գույնը և Փարաջանովի լեգենդը՚ գրքերը արժեքավոր ներդրում են մեր ազգային  թատերարվեստի և կինեմատոգրաֆիայի տարեգրությունում:
  Ռ. Մադոյանը  9 տարի է ապրել է ԱՄՆ-ում ՝ մշտապես հանդիսանալով ՙՆոր Կեանք՚ շաբաթաթերթերի աշխատակիցը, մինչդեռ աչքը տունդարձի ճանապարհին էր:

Զրուցարանի խոսակցության ավարտ



Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF:%D5%84%D5%A1%D6%80%D5%B8_%D5%84%D5%A1%D5%A4%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%B1%D5%AC%D5%A1%D5%BB%D5%A1%D5%BB%D5%B5%D5%A1%D5%B6