Մասնակից:Lilit Mesropyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Բերնհայմ

Էռնեստ Բերնհայմ (գերմ.՝ Ernst Bernheim, փետրվարի 19,1850 – հուլիսի 9, 1942) գերմանացի պատմաբան, ով հայտնի էր իր պատմական մեթոդաբանության մասին Lehrbuch der historischen Methode (1889) գրքով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lilit Mesropyan/Ավազարկղ

Ծնվել է Համբուրգում , վաճառական Լուիս Բերնհայմի ( հետագայում որպես՝ Լուդվիգ Բերնհայմ, ծնվել է 1815 թվականին, դեկտեմբերի 7-ին Ֆյուրստենբերգում) և Էմմա Սայմնի (ծնվել է 1834 թվականին, ապրիլի 15-ին Կոլբերգում ) ընտանիքում ,և 1834 թվականից սկսած ապրել է Համբուրգում :

1884 թվականի ապրիլի 16-ին ամուսնացել է Ամելի ("Էմմա") Հենրիետ Ջենսսենի հետ (ծնվել է 1861 թվականին, սեպտեմբերի 18-ին Համբուրգում, մահացել է 1945 թվականին,հուլիսի 9-ին 9Գրեյսվարդում): Նրանք ունեցել են մեկ աղջիկ և երեք տղա[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնեստը սկսել է հաճախել Յոհաննեում 1862 թվականի Զատկից և ավարտել է գերազանցության դիպլոմով (Abitur, տրվում է Գերմանիայում՝ միջնակարգ ուսուցման ավարտին) 1868 թվականի սեպտեմբերի 22-ին :1868 թվականից 1872 թվականը, Բեռլինում, Հայդելբերգում և Ստրասբուրգում ուսանել է պատմություն , Ստրասբուրգում ավարտել է Փիլիսոփայության դոկտոր և Իրավագիտության դոկտոր աստճաններով (1873 թվական, Ջորջ Ուեյցի վերահսկողությամբ) , իսկ Գոյթինգենում <<Հաբիլիտացիայի>> դոկտոր աստիճանով (1874–75, Ջուլիուս Վայցկերի վերահսկողությամբ ):Հետագայում, Գոյթինենի և Բոննի համալսարաններում դասավանդել է պատմություն:

1883 թվականին հրավիրվել է Գրեյսվալդի համալսարան, Պատմության Ինստիտուտ, որտեղ ունեցել է դոցենտի աստիճան ("Մասնավոր դասախոս") 1883 թվականից սկսած, and "Պրոֆեսոր" 1889 թվականից սկսած:1899-ին համալսարանում ընտրվել է որպես ռեկտոր:1921-ից ապրել է ճգնավորի կյանքով:

Նացիստական դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նացիստական դարաշրջանում հրեական ծագումը Բերնհայմին դարձրեց ռեպրեսիայի առարկա:1933 թվականին նրան արգելվեց դասախոսություններ կարդալ, իսկ Ադելֆ Հիտլերին նրա դիմումը , որպեսզի ստանա թույլտվություն չպսակվեց հաջողությամբ: 1935 թվականի դեկտեմբերի 4-ին, կիրառելով Նյուրենբերգյան օրենքները Բերնհայմը կորցրեց իր գերմանիայի քաղաքացիությունը:Հիտլերին նրա դիմումը, որպեսզի վերականգնի իր քաղաքացիությունը, որին աջակցում էի Գրեյսվալդի համալսարանի մի շարք գիտնականներ վերջապես հասավ հաջողության, և Բերնհայմին տրվեց "ժամանակավոր քաղաքացիություն" 1938 թվականի հունվարի 12-ին, որը նրան օգնեց խուսափել 1940 թվականի արտաքսումից: Սակայն, նրա մահվանից մի քանի շաբաթ առաջ, ընտանիքի որդեգրած խուլ ու համր երեխան՝ Հեթի Մեյերը, արտաքսվեց Թերեզիենշտադտ և սպանվեց: Հեթիի մասին ծնունդից ի վեր հոգ էին տարել Բերնհայմը և նրա կինը, ով հատուկ խնամք պահանջող երեխաների ուսուցիչ էր: 1939 թվականից սկսած նացիստական գիտնականները չեն ընդունել Բերնհայմի գիտական աշխատանքները, որոնք նույն բախտին են արժանացել հետպատերազմյան Գերմանիայում ևս:

Բրենհայմը մահացել է 1942 թվականաին, մարտի 3-ին Գրեյսվալդում: Նրա նախկին կոլոգաներին հաջողվել է շրջանցել նացիստական հրամաններն ու նրա մասունքները ամփոփել քաղաքի գերեզմանատանը 1943 թվականի հուլիսի 23-ին, սակայն մենախոսությունը արգելվել է :

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեյսվալդի իր տան առջև " Arndtstrasse 26 " հասցեում տեղադրվել է հուշատախտակ: Հետագայում,նրա պատվին Գրեյսվալդում փողոց են կոչել :

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Staatsarchiv Hamburg, 741-2, Genealogische Sammlung, Bernheim
  • Irene Blechle, Entdecker der Hochschulpädagogik. Die Universitätsreformer Ernst Bernheim und Hans Schmidkunz. Shaker Verlag, Aachen 2002, 3-8265-9943-8, pp. 29ff (youth); pp. 332ff (Nazi era)