Jump to content

Մասնակից:Lilit LMK/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էտրուսկյան դիցաբանությունը ժողովրդի առասպելների ամբողջություն է, որը բնակվել է հին Իտալիայում` մ.թ.ա. առաջին հազարամյակում: Էտրուսկենրի դիցաբանությունը կապված է հին հույների և հռոմեացիների առասպելների հետ, բայց ունի բազմաթիվ յուրօրինակ գծեր: Էտրուսկները բնակվում էին առավելապես Պո գետի հարավային շրջանում, Ապենինյան թերակղզու արևմտյան ափին մոտ: Նրանց պատմությունը ձգվում է մ.թ.ա. 1000 թվականից մինչև մ.թ. առաջին դարը, երբ էտրուսկները վերջնականապես ասիմիլյացիայի ենթարկվեցին հռոմեացիների կողմից: Երբ և որտեղից են էտրուսկները հայտնվել Իտալիայում, պարզ չէ, և նրանց լեզուն գիտնականների մեծամասնության կողմից ճանաչվել է ոչ հնդեվրոպական: Էտրուսկները կրել են հին հունական մշակույթի մեծ ազադեցությունը, ինչը անդրադարձել է նաև կրոնի վրա: Բազմաթիվ սյուժեներ էտրուսկյան հայելիների վրա անկասկած ունեն հունական ծագում: Դա ապացուցում են շատ գործող անձանց անունները, որոնք գրանցվել են էտրուսկյան այբուբենով` էտրուսկերենով, սակայն դրանք անկասկած ունեին հունական ծագում: Էտրուսկների շատ հավատալիքներ դարձել են Հին Հռոմի մշակույթի մաս: Համարվում էր, որ էտրուսկները հանդիսանում են շատ ծիսակարգերի մասին գիտելիքների պահպանող, որոնք եղել են ոչ այնքան հայտնի հռոմեացիներին: