Մասնակից:LilitMir/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LilitMir/Ավազարկղ3

«Դրակուլա» (անգլ.՝ Dracula, 1931), ամերիկյան սարսափ ֆիլմ, ռեժիսոր` Ջորջ Մելֆորդ։ Ֆիլմը հիմնված է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի և Համիլթոն Դինի ու Ջոն Լ. Բալդերսթոնի համանուն պիեսի վրա[1]: Ֆիլմը Ռենֆիլդի (Պաբլո Ալվարես Ռուբիո) մասին է, ով մեկնել է Տրանսիլվանիա՝ կոմս Դրակուլային այցելելու։ Կոմսը նրան հնազանդեցնում է իր կամքին և դարձնում իր կամակատարը։ Նրանք մեկնում են Անգլիա, որտեղ Դրակուլան սկսում է գայթակղել Լյուսի Վեստենրային (Կարմեն Գերերո), որը դառնում է նրա առաջին զոհը։ Սա հանգեցնում է պրոֆեսոր Վան Հելսինգի (Էդուարդո Արոզամենա) հետաքննությանը, որը հաստատում է, որ կոմս Դրակուլան վամպիր է։

Ֆիլմը նկարահանվել է հոլիվուդյան ստուդիաների՝ արտասահմանյան հանդիսատեսի համար ֆիլմեր նկարահանելու փորձերի շրջանակներում։ 1930 թվականին Universal ընկերությունը հիմնականում կենտրոնացել էր արտասահմանյան շուկայի համար իսպանալեզու ֆիլմերի մշակման վրա։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 1930 թվականի հոկտեմբերի 10-ին նույն դեկորացիաներով, որոնցով նկարահանվել է Թոդ Բրաունինգի «Դրակուլան»։ Ռեժիսոր Միլֆորդը դիտել է օրվա ընթացքում նկարահանված նյութը և փորձել այն նույնությամբ կրկնել իր ֆիլմում։



Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]