Jump to content

Մասնակից:Lida ST/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հենրի Ֆորդ, ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին, Միչիգանում՝ ֆերմերի ընտանիքում:Հենրի Ֆորդն ուներ վեց քույր և եղբայր, որոնք ծառ էին կտրում, խոզ էին պահում, կով էին կթում, որպեսզի կարողանան ապրել: Ֆորդը երբեք չի սովորել համալսարանում, իսկ դպրոցն այնպես է վերջացրել, որ կյանքի վերջում անգամ շատ բառեր տառասխալներով էր գրում: Ըստ լեգենդի Ֆորդը ցանկացավ մեքենա ստեղծել այն բանից հետո, երբ 12 տարեկանում ընկավ ձիուց: Բայց իրականում այդ նույն տարիքում առաջին մեծ տպավորությունը Ֆորդի վրա թողնում է գնացքի լոկոմոտիվը, երբ տեսնում է ու ցնցվում, թե ինչպես կարելի է ինքնուրույն շարժել այս մեքենան: Երբ հայրը զբաղվում էր ինչ որ գործով, Հենրին մոտենում է մեքենավարին ու հետաքրքրվում այս լոկոմոտիվի մասին, իսկ մեքենավարը մեծ ոգևորվածությամբ ամբողջությամբ նկարագրում է: Այդ օրվանից Հենրիի բոլոր խաղալիքները վերածվում են փորձերի համար նախատեսված միջոցների: Նույն տարում հայրը նրան ժամացույց է նվիրում: Ֆորդը, չդիմանալով գայթակղությանը, միանգամից քանդում է այն: Ֆորդը ցնցված էր այդ մեխանիզմների շարժումներից ու աշխատանքից, որից հետո միանգամից հավաքեց այն և այդ օրվանից նա կարողացավ քանդել ու հավաքել բոլոր ժամացույցները: 1979 թվականին, երբ Ֆորդը դարձավ 16 տարեկան, առանց որևէ մեկին ասելու՝ գիշերը ոտքով ճանապարհ է ընկնում դեպի Դեյտրոյտ, որտեղ սկսում է աշխատել որպես մեխանիկի օգնական: Ֆորդը սենյակ վարձեց, որտեղ սննդի և անկողնու համար վճարում էր շաբաթը 3.5 դոլար, սակայն նա ստանում էր շաբաթը 3 դոլար: Դա ստիպեց Ֆորդին, որպեսզի նա աշխատի նաև երեկոյան: Մեխանիկի մոտից նա միանգամից վազում էր ժամագործի մոտ և ամբողջ գիշեր ժամ էր սարքում 50 ցենտի համար: Ֆորդը հանգստանալ չուներ, լինում էին օրեր, երբ նա վերանորոգում էր մի քանի տասնյակ ժամացույցներ: Հետաքրքրության համար նշեմ, որ Ֆորդը աշխատել է ընդամենը 2 ընկերությունում՝ 1893-1899 աշխատել է Edison United-ում, իսկ ահա 1899-1902 թվականներին Դեյտրոյտի ավտոմոբիլային ընկերությունում: Հայրը Ֆորդին համոզելու համար տրամադրում է 40 ակր տարածք, բայց մի պայմանով, որ նա կյանքում չի օգտագործելու մեքենա բառը: Հենրին միանգամից համաձայնվեց, բայց հայրն այդպես էլ գլխի չընկավ, որ տղան խաբում է իրեն: Հենց այդ օրվանից Հենրին հասկացավ, որ եթե ուզում ես դառնալ թագավոր, պատրաստ եղիր երբեմն ստել: Նա հիանալի էր հասկանում ժամացույցներից և կարող էր մեծ ժամագործ լինել, սակայն.. Ֆորդը ժամագործ չդարձավ մի պատճառով, որովհետև մտածեց՝ մարդիկ կարող են առանց ժամացույց ապրել, ուստի պետք է մի բան մտածել՝ առանց որի չեն կարող ապրել: Այդ ժամանակ նրա գլխում ամեն ինչ խառն էր, նա երազում էր այնպիսի ապրանքի մասին, որի կարիքը բոլորը կունենային: Ֆորդն այդ 40 ակր հողատարածքում իր ձեռքով տուն է կառուցում և սկսում է զբաղվել հողագործությամբ, բայց մտքում իհարկե այլ նպատակներ էին: Ֆորդը ցանկանում էր ամուսնանալ:Վերջապես նա հանդիպում է Կլարա Բրայանտին, ով իրենից փոքր էր երեք տարով: Կլարայի ծնողները ֆերմեր էին: Երբ առաջին անգամ Ֆորդը Կլարային հրավիրեց պարելու, նրանք չէին էլ պատկերացնի, որ մի քանի տասնամյակ հետո այդ տարածքը դառնալու է զբոսաշրջիկների այցելության վայր: Ֆորդը հիանալի պարող էր: Հավաքույթներին բոլորին ցնցում էր պարով և իր ժամացույցով, որն ինքն էր պատրաստել: 1893 թվականին ծնվում է Ֆորդի առաջնեկը՝ Էդսելը, և հարկավոր էր ընտանիքը պահել: Հետագայում, երբ Ֆորդը հիմնել էր իր ընկերությունը, Էդսելի ծննդաբերության բժշկին նա անակնկալ մատուցեց. ամեն անգամ նրա մեքենայի տեխզննումը անվճար էր: Ֆորդը գիտեր, թե ինչպես արժանին մատուցել իրեն օգնած մարդկանց: 1893 թվականին Ֆորդը հավաքեց իր առաջին ավտոմեքենան: Բոլոր ամերիկացիները գիտեն, որ Ֆորդն է ստեղծել մեքենան, բայց իրականում նրանից 6 տարի առաջ այն արդեն ստեղծվել էր Ռեն Օլդսի կողմից Չիկագոյում: Ֆորդի մեծությունը կայանում էր նրանում, որ նա մեքենան դարձրեց բիզնես:1899 թվականին Ֆորդը տեղափոխվեց Դեյտրոյտի ավտոմոբիլային ընկերություն, որտեղ մարդիկ նկատեցին, որ Ֆորդը չի զբաղվում իր բուն աշխատանքով: Իրականում նա ամեն օր մտահոգված էր իր գաղափարներով, ուստի շատ ժամանակ միայն ու միայն սայլակի տեսքով մեքենայի փորձարկման վրա էր ծախվում: Դա երկար շարունակվել չէր կարող և Ֆորդի առջև հարց դրեցին՝ կամ աշխատանք և պաշտոնի բարձրացում, կամ հեռացում: Մի կողմից ընտանիք պահելու խնդիրն էր, մյուս կողմից էլ ցանկությունը, ախր շատ էր ուզում ստեղծել սեփականը: Կլարան տեսնելով, որ Ֆորդն անընդհատ տանջվում է այս պատճառով, ասում է՝ ինքը կողմնակից է յուրաքանչյուր որոշմանը, որը կընդունվի Հենրիի կողմից: Ֆորդը, հեռանալով ընկերությունից, սկսում է վաճառել իր գաղափարը, սակայն ոչ մեկ մոտ չէր գալիս նրան: Նա գումար չուներ, իսկ յուրաքանչյուր գործի շունչը գումարն է, ուստի պետք էր գտնել: Ֆորդը լավ էր հասկանում, որ մեքենաների պահանջարկ չկա, ինչպես լինում է յուրաքանչյուր նոր ապրանքի դեպքում, ուստի այն պետք էր ստեղծել:Վերջապես մի հետաքրքիր միտք ծագեց Ֆորդի մոտ, որն էլ կիսվեց կնոջ հետ: Իհարկե ստանալով դրական պատասխան` զույգերն անցան գործի: Ուշադրություն` ոչ թե Ֆորդը, այլ զույգը: Ֆորդը որոշեց, որ միայն հատուկ մեքենաներով արշավների, կամ այսպես ասած մրցույթ կազմակերպելով` կարող է գրավել հասարակության ուշադրությունը: Եվ անցան գործի: Ամբողջ օրը` գիշեր-ցերեկ, կնոջ հետ իրենց փոքրիկ տանը պատրաստում էին շարժիչները: Կինն ամբողջ գիշեր կերոսինայի լամպը ձեռքին պահում էր վեր, որպեսզի ամուսինը կարողանա պատրաստել նոր շարժիչները: Վերջապես 1903 թվականին Ֆորդը կառուցում է երկու մեքենաներ, և շեշտը դնում արագության վրա: Մրցույթից հետո բոլորն արդեն սկսեցին խոսել մեքենայի մասին որպես ամենաարագընթաց առարկայի: Նա կարողանում է մի գործարարի համոզել և նստեցնում է իր մեքենան ու վարում այն մեծ արագությամբ: Այդ գործարարը Ուիլյամ Մերֆին էր, ով 100 կմ մեքենան վարելուց հետո ապշած էր, որ այն չքանդվեց: Հենց նրա միջոցով Ֆորդը կարողացավ ֆինանսական միջոցներ ներգրավել և հիմնել Ford Motor Company-ն: Մեքենան, որը թողարկեց Ֆորդը, կոչվեց մոդել <<А>> սակայն այն լավ չէր վաճառվում և կարողանում էր միայն ծախսերը փակել: Նա սկսում է ուսումնասիրել մեքենայի վատ վաճառվելու խնդիրը և բացահայտում, որ ընտանիքի անդամների մի մասը դուրս է մնում մեքենայից: Որոշում է հաջորդ մոդելը կառուցել ոչ թե 2, այլ 4 հոգու համար նախատեսված մեքենա, որն էլ ցնցում է իր վաճառքներով` 658 մեքենա 8 ամսում: Այնուհետև ստեղծվեց <> մոդելը, որի գինը 2000 դոլար էր, բայց այն կրկին չէր վաճառվում: Այս պարագայում Ֆորդի ուսումնասիրություններն արդյունք չտվեցին և նա որոշեց` պատճառը գինն է, պետք է մեքենայի գինն իջեցնել: Արդյունքում ստեղծվեց <<T>> մոդելը, որն արժեր 850 դոլար և պետք է արտադրվեր միայն սևգույնը: Ֆորդն ասում էր.<< Դուք կարող եք մեզ մոտ ձեռք բերել ցանկացած գույնի մեքենա,եթե ձեր նախընտրած գույնը սևն է: Բայց իրականում սև արվում էր նրա համար, որ այս գույնն ավելի շուտ էր չորանում մեքենայի վրա: Հենրին տատանվում էր` արտադրել սպորտային մեքենաներ, թե մասսայական, բայց ի վերջո որոշեց, որ հաջողության կարելի է հասնել միայն մասսայական վաճառքի պարագայում, ուստի պետք էր այն էժանացնել` ունենալով ամենալավ պահեստամասերը: Նրա համար շատ կարևոր էր, որ իրեն հավատա սպառողը, ուստի սկսեց հաճախորդներին սպասարկել, այսինքն տեղեկացնել մեքենայի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը` ինչքան վառելիք է անհրաժեշտ, ինչ հզորություն ունի, ինչ պահեստամասեր են պետք, ինչպես վարել և այլն: Սա առաջին հոգատար վերաբերմունքն էր սպառողների հանդեպ, որից նրանք այնքան էին տպավորվում, որ դառնում էին հավատարիմ հաճախորդներ: Բայց մինչ այդ, մի հետաքրքիր դեպք է տեղի ունենում, որը Ֆորդի երազանքը դարձնում է իրականություն: Մի անգամ Ֆորդը ներկա էր Պալմբիչի մեքենաների մրցույթին, որտեղ ֆրանսիական մի մեքենա վթարի ենթարկվեց: Բոլորը միանգամից վազեցին նրա մոտ և օգնություն ցուցաբերեցին, իսկ նա մոտեցավ ու գետնից վերցրեց մի կտոր, որը պոկվել էր վթարից: Հարկավոր է ուսումնասիրել մրցակցին, քանի որ այս մեքենան շատ ամուր էր, մտածեց Ֆորդն ու կտորը տարավ իր գործարան: Հավաքելով իր ինժեներներին` սկսեց ուսումնասիրել այս կտորը և պարզվեց, որ այն վանադիումի և պողպատի խառնուրդ է: Անմիջապես որոշում են գտնել ԱՄՆ-ում այնպիսի արտադրող, բայց ընդամենը մի գործարան են գտնում Օհայոյում: Պողպատի այս տեսակի կիրառումը թույլ տվեց Ֆորդին ունենալ ամենաամուր մեքենաները, քանի որ այսպիսին չկար ԱՄՆ-ում և նա պատահական տեսավ եվրոպական մեքենաներից մեկի մոտ: Այս պողպատն ավելի էժան էր ու թեթև Ֆորդն ասում էր.<<Ով իմ մեքենան գնի, նա պետք է այն երկարաժամկետ օգտագործի, իսկ եթե խնդիրներ լինեն, ապա իր անձնակազմը պարտավոր է նորոգել մեքենան>>: Այսպիսով ստեղծվում է առաջին երաշխիքային սպասարկումը: