Jump to content

Մասնակից:Lida Arzumanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելները բնության ուժերը մարմնավորող աստվածների մասին են: Դրանք հաճախ ո՛չ իրապատում են: Առասպելների հիմքում, հիմնականում ընկած են եղել տվյալ ցեղի, ժողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերը, սակայն բնության դեմ դեռևս անզոր մարդն իր սնոտիապաշտ մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արտահայտություն։ Այդ պատճառով էլ իրական հիմք է: Աշխարհում մեծ ճանաչում ունեն Անթեյի, Պրոմեթևսի, Հերկուլեսի, Իկարի մասին և այլ հին հունական առասպելներ, որոնց մեջ բանաստեղծորեն արտահայտվում են հին հույների աշխարհըմբռնումն ու գեղարվեստական մտածողությունը։ Մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ <<Հայկ և Բել>>, <<Արա Գեղեցիկ և Շամիրամ>>, <<Տորք Անգեղ>>, <<Վահագնի ծնունդը>>  առասպելները։


Արա Գեղեցիկ և Շամիրամ

«Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը  հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում:


Հայկ և Բել

<<Հայկ և Բել>>, առասպելաբանական հնագույն վեպ։ Պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում:


Արտաշես և Սաթենիկ

<<Արտաշես և Սաթենիկ>>, հայկական ավանդազրույց։ Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ <<Վիպասանքում>>։ Ստեղծվել է մ. թ. ա. II-I դարերում։


Տորք Անգեղ

.Տորք Անգեղ, նաև Տուրք կամ Անգեղյա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։


Վահագն

Վահագն, ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «վիշապաքաղ» անունը


Արտավազդ և Արտաշես

«Արտավազդ և Արտաշես», ժողովրդական ավանդազրույց հայոց  Արտավազդ Ա թագավորի մասին։Գողթն գավառի ժողովրդական երգիչներից 5-րդ դարում բանաքաղել է Մովսես Խորենացին: