Մասնակից:Lianushghazaryan/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլիգոպոլիա հոդվածի բարելավում

Ձևավորման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցակցությունն ինքնինի հանգեցնում է նրոն, որ թույլերը «կուլ են գնում» ուժեղներին։ Այն ձեռներեցներն, ովքեր կարողանում են ճիշտ կողմնորոշվել շուկայում առկա պահանջարկի և առաջարկի փոփոխության պարագայում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիա, ապահովելով ավելի որակյալ արտադրություն, ձեռք են բերում առավելություն մյուսների նկատմամբ, ինչը արտահատվում է միավոր բարիքի արտադրության ծախսերի կրճատմամբ, դրա որակական պարամետրերի բարելավմամբ։ Այդ ճանապարհով նրանց կարող են դիմակայել մրցակցությանը։ Ի վերջո՝ սպառման շուկան սահմանափակ է, ինչը պարտադրում է արտադրողներին ապահովել ավելի որակյալ բարիք՝ նվազագույն ծախսերով։ Արտադրության չափերը հասնում է մի մակարդակի, որից հետո յուրաքանչյուրհաջորդ ռեսուրսի (գործոնի) սահմանային արտադրողականությունը նվազում է։ Դա շարունակում է մինչև այն սահմանը, երբ տվյալ ռեսուրսի (գործոնի) վերջին միավորի ձեռքբերման ծախսը հավասարվում է դրա միջոցով ստեղծված սահմանային արդյունքին՝ արտահայտված դրամով։ Այդ սահմանից հետո ձեռներեցը դադարում է ընդլայնել արտադրության չափերը, որովհետև յուրաքանչյուր հաջորդ միավոր ռեսուրսի ծախսը ավելի մեծ է, քան դրա միջոցով ստեղծված արդյունքի արժեքը։ Կարևորվում է այն հանգամանքը, որ ֆիրման ձգտում է ընդլայներ արտադրության չափերը և, ըստ արտադրության գործոնների սահմանային արտադրողականության, դրանց միջև ձևավորել այն հարաբերակցությունը, որը նրան կապահովի առավելագույն շահույթ։

Արտադրության ընդլայնման շնորհիվ միավոր ծախսերի կրճատումը և դրա հաշվին եկամտի ավելացումը կոչվում է փոխհատուցում մասշտաբից կամ մասշտաբի էֆեկտ։ Մասշտաբի դրական էֆեկտը դառնում է կարևոր նախադրյալ, որպեսզի տվյալ ճյուղի արտադրությունը կենտրոնացվի մի խումբ ոչ մեծաթիվ արտադրողների դեպքում։ Այն դառնում է կարևոր գործոն՝ մյուս ֆիրմաների մուտքն այդ ոլորտ խոչընդոտելու համար։

Բացի մասշտաբի էֆեկտից, տվյալ ոլորտ մյուս ֆիրմաների մուտքը խոչընդոտ գործոններից են․

  • արտոնագրեր և լիցենզիաներ ձեռք բերելու դժվարությունները։ Խնդիրն այն է, որ որևէ ֆիրմա միշտ էլ կսահմանափակի մեկ այլ ֆիրմայի՝ տվյալ ճյուղ մուտք գործելը արտոնագրերի և լիցենզիաների նկատմամն վերահսկողություն իրականացնելու միջոցով։ Տեխնոլոգիական անհրաժեշտ մակարդակ ապահովելու ճանապարհներից է պատենտների և լիցենզիաների ձեռքբերումը։
  • Բարիքի իրացման հետ կապված գովազդային հսկայական ծախսերի կատարման անհրաժեշտությունը։ Սակայն դա էլ կարող է արդյունք չտալ, քանի որ երկարաժամկետում օլիգոպոլ ֆիրմաներն ունեն համապատասխան հեղինակություն և իրենց կայուն սպառողները։ Անգամ գովազդային հսկայական ծախսերի կատարման դեպքում տվյալ ոլորտ մուտք գործել ցանկացողները ֆիրմաները կարող են չապահովել բարիքի իրացման անհրաժեշտ մակարդակ։
  • Տարբեր տեսակի կանխարգելիչ միջոցառումները։ Օրինակ՝ տվյալ ճյուղի ֆիրմաները գալիս են համաձայնության գնի սահմանման գործում, ինչը կարևոր լծակ է որևէ այլ ֆիրմայի մուտքն այստեղ խոչընդոտելու համար։
  • Ռիսկի հանգամանքը։

Երկարաժամկետում ֆիրմաները, շուկան բաժանելով միմյանց միջև, ապահովում են որոշակի կայունություն, որի խախտումը կախված է ռիսկի գնալու հանգամանքի հետ։ Ռիսկը կարևոր խոչընդոտ է որևէ ճյուղ մուտք գործելու համար։

Օլիգոպոլիայի ձևավորման հաջորդ պայմանը ֆիրմաների միաձուլումն է։ Միաձուլվելոբվ՝ դրանք ոչ միայն ապահովում են մասշտաբի դրական էֆեկտ, այլ նաև,մ դառնալով խոշոր գնորդներ, կարողանում են ռեսւորսներ մատակարարող ֆիրմաներեին ստիպելով՝ նվազեցնել դրանց գները[1]։ Դրա արդյունքում միաձուլված ֆիրմաներն ապահովում են շահույթի աճ։

  1. Макконелл К., Брю С., Экономиякс, т. 1-2, М., 1993, հ․2, էջ 126։