Մասնակից:Lian2005/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

https://drive.google.com/file/d/19MdeHTYeFzCLa200ew34BnhR49EwuhmV/view

Ագրոօդերևութաբանական դիտարկում, ագրոօդերևութաբանական գործոնների, նաև բույսերի աճի ու զարգացման, այգիների, ցանքերի և արոտավայրերի վիճակի դիտարկում։

Կիրառման եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անցկացվում են դաշտում և օդերևութաբանական հրապարակում ընդհանուր մեթոդով։ Օդերևութաբանական հրապարակում ամեն օր գետնից 1,5 մ բարձրության վրա տեղադրված հատուկ ջերմաչափերով չափում են օդի շտապ (դիտարկման պահի), օրական առավելագույն և նվազագույն ջերմաստճանները, որոշում են օդի ջերմաստիճանը հողից 2 սմ բարձրության վրա (նվազագույն ջերմաչափով), տեղումների քանակը (տեղումնաչափով) և ձմռանը ձնածածկույթի հզորությունը (մշտական ձողաքանոնով) գրանցում մթնոլորտային երևույթները։

Մշակաբույսերի զարգացման փուլի սկսվելը, բույսերի վնասվելն օդերևութաբանական երևույթներից, հողի վերին շերտի խոնավացման աստիճանը, գարնանը՝ վարելահողի ջերմաստիճանը նշում են դաշտերում, իսկ ձմռանը կատարում են ձնաչափման նկարահանումներ և վերցնում են աշնանացան բույսերի նմուշներ, որպեսզի որոշեն նրանց կենսունակությունը։

Հայաստանում առաջին օդերևութաբանական դիտարկումները կատարվել են 1840-ական թվականներից, Գյումրիում՝ 1843 թվականին, իսկ Երևանում 1844 թվականի բացված կայաններում։ 1938 թվականին Երևանում բացվել է առաջին մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանը, հրատարակել է Հայաստանի կլիմայի մասին աշխատությունը և ջրագրական տարեգիրքը։ 1962 թվականին գործել են 82 օդերևութաբանական կայաններ, 46 օդերևութաբանական և 63 ջրագրական դիտակետեր[1]։

Կանխատեսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ և համապատասխան կանխատեսումներ ՀՀ-ում կատարում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը։ Երևանում գործում են ագրոօդերևութաբանական կայանը, ցանցի 37 կայանները և 2 դիտարկումները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Այվազյան Հովհաննես, ed. (2015)։ Գյուղատնտեսական հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ էջ 75։ ISBN 9785897000418 

Ակարապիդոզ մեղուններ

Հարուցիչ

Բուժումը իրականացվում է փեթակների ֆոլբեքսի, թեդիոնի, եթերսուլֆոնատի և էթիլիդիքլորբենզիլատի մշակմամբ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելման միջոցառումներից են մեղվանոցների պաշտպանությունը տզերի կուտակներից, մեղվանոցների տեղադրումը բարձր տեղերում և մեղվաընտանիքի ձմեռումը՝ չոր ձմեռանոցներում։

Տզերով վարակված և հարևան (5 կմ շառավիղով) մեղվանոցների համար հայտարարվում է կարանտին, որոնցից մեղունների դուրս բերումն արգելվում է։ Մեղվարտադրանքն իրականացվում է առանց սահմանափակումների[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այվազյան Հովհաննես, ed. (2015)։ Գյուղատնտեսական հանրագիտարան։ Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա։ էջ 89։ ISBN 9785897000418 


Ադենանտոս
Adenanthos cuneatus flower.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տեսակ Ադենանտոս
Լատիներեն անվանում
Adenanthos


Ադենանտոս (լատ.՝ Adenanthos), պրոտենիական ընտանիքի ցեղերից մեկը։

Տարածման տերետորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենանտոսի 33 տեսակներից 31-ը աճում են միայն Արևմտյան Ավստրալիայում, միայն տեսակներից երկուսի տարածման տարածքն է ընդարձակվում դեպի արևելք՝ մինչև Հարավային Ավստրալիա և Վիկտորիա նահանգ։

Ցեղի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենանտոսները կախված տեսակից և աճելու պայմաններից՝ կարող են լինել թփեր կամ ոչ մեծ ծառներ[1]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադենանտոսը աշխարհում լայնորեն տարածված է որպես դեկորատիվ բույս, ավելի ցուրտ կլիմայում աճեցվում է ջերմոցներում և սենյակային պայմաններում[2]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ The Plant List-ի տվյալների բազայի՝ ցեղը ներառում է 36 տեսակ[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nelson, Ernest Charles (1978). «A taxonomic revision of the genus Adenanthos Proteaceae». Brunonia 1: 303—406. doi:10.1071/BRU9780303
  2. Комнатные растения. Аденантос(չաշխատող հղում)
  3. «Adenanthos» (անգլերեն)։ The Plant List. Version 1.1.։ 2013։ Վերցված է 2017-01-01