Jump to content

Մասնակից:LevMelk

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԿՌՈւՆԿՆԵՐ. խոշոր են, մարմնի բարձրությունը կանգնած վիճակում` 90սմ-ից 155սմ, ոտքերն ու պարանոցը երկար են: Առջևի մատները հիմքում միացած են թաղանթով: Նրանց պոչը կարճ է: Էգի և արուի փետուրները միագույն են: Ապրում են բաց տարածություններում, տափաստաններում, ճահիճներում և տունդրաներում: Բնադրում են գետնին, դնում են 1-3 ձու: Հյուսիսային տեսակները չվող են: Ապրում են առանձին զույգերով, սակայն ձվի և ձմեռվան ժամանակ երամներ են կազմում: Ձագերին են խնամում և´ էգը, և´ արուն: Սնվում են բուսական (սերմեր, հատապտուղներ, բույսերի արմատներ և ընձյուղներ) և կենդանական (միջատներ, փափկամորթներ, մանր կրծողներ) կերերով: Կռունկի քանակը խիստ կրճատվել է ճահիճների չորացման և խոպան(անպետք) հողերի յուրացման տեսակներ լրիվ անհետացման սպառնալիքի տակ են: Հայտնի է 15 տեսակ, որից 5-ը` ՍՍՀՄ-ում, 3-ը Հայկական ՍՍՀ-ում: