Jump to content

Մասնակից:Lenulik

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջեյմս Բլանթ

Երաժշտության մեջ կա մի նուրբ մեղեդի, որ ինքնուրույն ու գեղեցիկ հոսում է ու լսելի է միայն շատ քչերին: Այդ մեղեդու անունը Ջեյմս Բլանթ է: Ջեյմս Բլանթի պատմությունը նման չէ միջին վիճակագրական և ոչ մի երգչի կենսագրության: Համալսարանում նա ուսումնասիրում էր տիեզերա-օդային մեքենաշինություն և սոցիոլոգիա: Ապա նա զենքը ձեռքին հայտնվեց Կոսովոյում: Հայտնվելով տանկում` նա չէր մոռանում իր հետ կիթառ վերցնել: Այստեղ էլ նա տպավորություններ ու էմոցիաներ է կուտակում դեբյուտային ալբոմի համար, որտեղ տեղ գտան այնպիսի երգեր, որ ողջ աշխարհն էր երգում: Նրա բանաստեղծությունները հիմնականում տխուր են, երբեմն լավատեսական, սակայն միշտ անկեղծ: Բլանթի արվեստի վրա շատ մեծ ազդեցություն են ունեցել Ջիմի Հենդքրիքսն ու The Doors խումբը, իսկ Բլանթին հաճախ անվանում են բրիտանացի Էլիոթ Սմիթ: Բլանթի առաջին` Back to Bedlam ձայնասկավառակն ավելի շատ է գովազդել Բրիտանիայի Զինված ուժերը, քան ցանկացած հեռուստատեսային գովազդ: Վերջնականապես փոխելով հրացանը կիթառով և թողարկելով գեղեցիկ բալադներով լի իր դեբյուտային ձայնասկավառակը` Անգլիայի թագուհու նախկին զինվորը գրավում է իրական երաժշտասերների սիրտն ու միտքը: Back to Bedlam-ը, որը ձայնագրվել է Լոս-Անջելեսում պրոդյուսեր Թոմ Ռոտկոկի կողմից և թողարկվել 2005 թվականին, ունկնդիրներին է փոխանցում անհասանելի սիրո, կորցրած ընկերների և սիրեցյալի մասին երգեր, անկեղծորեն բացելով պատերազմի թեման, ինչի միջով երգիչն անձամբ անցել է: You're beautiful. անհնար հարաբերությունների մասին երգ (And I don't know what to do, 'cause I'll never be with you): Goodbye my lover. չհաջողված և դժբախտ սիրո մասին բալադ (I'd be the father of your child. I'd spend a lifetime with you): No bravery. երգ պատերազմի ու դրա կործանարար հետևանքների մասին (Brothers lie in shallow graves. Fathers lost without a trace. A nation blind to their disgrace, Since he's been here. And I see no bravery, No bravery in your eyes anymore. Only sadness.) Այս երգերը միանգամից մտապահվում են և սիրվում, ստիպում կրկին ու կրկին լսել դրանք` ամեն անգամ ինչ-որ նոր հնչյուն կամ ինչ-որ նոր բառ գտնելով: Ջեյմս Բլանթի մենահամերգները փոքր դահլիճներում են լինում: Մարդիկ հարմարավետ տեղավորվում են աթոռներին, երբեմն նաև պարզապես գետնին ու վայելում նրա կենդանի կատարումները նվագախմբի նվագակցությամբ: Ոչ ոք չի ստիպում հանդիսատեսին ծափահարել.ամեն ինչ անկեղծ է ու նուրբ, ինչպես Ջեյմսի բոլոր երգերը: Բլանթը երգում է անձնական տառապանքների մասին: Նրա երգերի գործիքավորումը գրեթե աննկատ է մնում, սակայն դրանից նրանք պակաս հաջողված չեն: Էլթոն Ջոնը մի անգամ ասել է, որ You’re beautiful երգը նա նմանեցնում է իր Your song երգի յուրօրինակ շարունակության: Ջեյմս Բլանթը չի սիրում պիտակավորել իր արվեստը: Նա միայն ասում է. «Երաժշտության մեջ ամեն ինչ ձեռքիցս գալիս է»:

Եվ այսպես, թխահեր երգիչը ավարտում է զինվորական ծառայությունն ու ալբոմ է թողարկում: Ինչ-որ մի տեղ մենք նման բան ենք լսես: Ախ, հա, Էլվիս Փրեսլի: Սակայն այս երկու լեգենդների միջև տարբերություն կա: Էլվիսն արդեն սուպեր աստղ էր, երբ բանակ զորակոչվեց, իսկ Ջեյմս Բլանթը բանակում դեռ գրում էր իր ձայնասկավառակի երգերի մեծ մասը, բանակում էր նա ձևավորվում որպես երգիչ և ստեղծագործող: Առաջին ձայնասկավառակով նա բարձրացավ հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ` ապացուցելով, որ տաղանդավոր է ու համառ և կարող է հաջողության հասնել ոչ միայն զինվորական բնագավառում: 2007 թվականի սեպտեմբերի 17-ին թողարկվում է քաղցրաձայն երգչի երկրորդ ձայնասկավառակը, որը ստանում է «All the Lost Souls» անվանումը: Երեք տարի անց` 2010 թվականի նոյեմբերի 8-ին վաճառքի է հանվում երրորդ` «Some Kind of Trouble» ալբոմը: Բոլոր նրանք, ովքեր հիասթափվել են ժամանակակից երաժշտությունից և դատարկություն են զգում` ռադիոյով ամեն օր նույն երաժշտությունը լսելով, կարող են ձեռք բերել Ջեյմս Բլանթի ձայնասկավառակները, որոնք նոր ուժեր կտան և մեծ հաճույք կպարգևեն: