Մասնակից:Երիցուկ/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիցուկ/Ավազարկղ3

Օմար Աբդուլ Համիդ Քարամե (արաբ․՝ عمر عبد الحميد كرامي‎‎, [1]), Լիբանանի վարչապետ: Առաջին անգամ վարչապետ է եղել 1990 թվականի դեկտեմբերի 24-ից, երբ Սելիմ Հոսսը հրաժարվել է իշխանությունից, մինչև 1992 թվականի մայիսի 13-ը, երբ հրաժարական է տվել ազգային արժույթի փլուզման ֆոնին զանգվածային բողոքներից հետո: Կրկին որպես վարչապետ երդվել է 2004 թվականի հոկտեմբերի 21-ին և հրաժարական տվել 2005 թվականի փետրվարի 28-ին` նախորդ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հաջորդած զանգվածային ցույցերի ժամանակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմար Քարամեն ծնվել է Լիբանանի հյուսիսում` Նուրի քաղաքում։ Նախկին վարչապետ և անկախության համար պայքարի հերոս Աբդուլ Համիդ Քարամեի որդին է և վարչապետի պաշտոնում ութ անգամ պաշտոնավարած և 1987 թվականին սպանված Ռաշիդ Քարամեի կրտսեր եղբայրը: Ստացել է իրավաբանի աստիճան Լիբանանի համալսարանում։ Իր եղբոր սպանությունից հետո քաղաքականություն է մտել և 1991 թվականին պատգամավոր է ընտրվել Է Տրիպոլիից: Հարևան Սիրիայի հետ սերտ կապերի համոզված կողմնակիցն է։

Նախորդ վարչապետի` Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, 2005 թվականին ընդդիմության անդամները Սիրիային մեղադրել են սպանության մեջ, և Սիրիայից պահանջել են դուրս բերել իրենց զորքերը և հատուկ ծառայությունների աշխատակիցներին Լիբանանից, Քարամեի պրոսիրիական կառավարությունը դեմ է հանդես եկել: Ընդդիմության որոշ առաջնորդներ Քարամեի կառավարությանը մեղադրել են սպանությանը մասնակցելու մեջ։ Չնայած ցույցերի անցկացման պաշտոնական արգելքին, ուժեղացել են բողոքի ակցիաները Բեյրութում, և ընդդիմությունը մտադիր էր անվստահության քվե հայտնել: Ընդդիմության աճող ճնշման տակ 2005 թվականի փետրվարի 28-ին Քարամեն հայտարարել է կառավարության հրաժարականի մասին, թեև նա ժամանակավորապես մնացել է վարչապետի պաշտոնակատարի պաշտոնում:

Սակայն կառավարության լուծարումից տասն օր անց՝ Բեյրութում ծավալված պրոսիրիական ցույցերից հետո, որը կազմակերպել էր շիա արմատական Հեզբոլլահ կազմակերպությունը, նախագահ Էմիլ Լահուդը մարտի 10-ին կրկին Քարամեին նշանակել է վարչապետի պաշտոնում և նրան հանձնարարել ձևավորել նոր կառավարություն: Պատգամավորների մեծամասնության աջակցությամբ Քարամեն կոչ է արել բոլոր կողմերին միանալ ազգային միասնության կառավարությանը:

Ապրիլի 13-ին, նոր կառավարություն ստեղծելու անհաջող փորձից հետո, Քարամեն կրկին հրաժարական է տվել։

Կյանքի 81-րդ տարում մահացել է երկրի մայրաքաղաք Բեյրութում, 2015 թվականի հունվարի 1-ին: Երկրում եռօրյա սուգ Է հայտարարվել[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]