Jump to content

Մասնակից:Laligbear/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արմենակ Միսիրյան, ծնվել Է 1901 թվականին, հայ նկարիչ։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա Հալեպում ,հաստատվելով 1915-ից հետո։ 1930-ին տեղափոխվել է Փարիզ, հաճախել Ժյուլիան և Գրանդ Շոմիեր ակադեմիաները։ Մասնակցել է ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության ցուցահանդեսներին։ Իբրև գեղանկարիչ ճանաչվել 1952-ից հետո։ 1959-ին արժանացել է «Պոպուլիստ» սալոնի առաջին մրցանակին։ Մեծ եղեռնի, ինչպես և իր ժողովրդի վերապրումի թեմաներով քսան կտավ է ցուցադրել Փարիզում, Ցյուրիխում և Ամստերդամում։ 1956-ին այցելել է Խորհրդային Հայաստան։ 1964-ին Երևանում կազմակերպվել է Ա-ի անհատական ցուցահանդեսը։ Իր գործերի մի մասը նվիրել է Հայաստանի պետական պատկերասրահին 1955 - <<Երեք բարեկամներ>> 1959 - <<Ընտանիք>> 1960 - <<Սայլը նրբանցքում>> 1961 - <<Կիթառահարը>> 1963(«Երեք բարեկամներ», 1955, «Ընտանիք», 1959, «Սայլը նրբանցքում», 1960, «Երիտասարդություն», 1961, «Կիթառահարը», 1963 ևն)։ 1965-ին Հալեպում լույս է տեսել Ա-ի «Դրվագներ նկարչական կյանքես» գիրքը։