Jump to content

Մասնակից:Lala G-yan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էֆֆի Բրիստը Թեոդոր Ֆոնտանեի վեպն է, որը տպագրվել է վեց մասով Deutschen Rundschau-ում 1894 թվականի հոկտեմբերից մինչև 1895 թվականի մարտը, նախքան որպես գիրք հրապարակվել է 1895 թվականի հոկտեմբերի կեսերին: (նախքան 1896թթ)[1]: Ստեղծագործությունը համարվում է գերմանական գրականության բանաստեղծական ռեալիզմի բարձրագույն կետ և շրջադարձ: Բարձրագույն կետ, քանի որ Ֆոնտանեն դարձավ գերմանական սոցիալական վեպի ամենակարևոր ներկայացուցիչը, որը մի քանի տարի անց առաջին անգամ համաշխարհային ճանաչման պետք է հասներ Թոմաս Մաննի Բուդդենբրուկները վեպով: Թոմաս Մաննը ոգեշնչման համար պարտական է Ֆոնտանեի ոճին[2]: Բուդենբրուկ ազգանուն նույնպես, ամենայն հավանականությամբ, գալիս է Էֆֆի Բրիստ գրքից, 28-րդ գլխում հիշատակվում է Բուդդենբրուկ անունով անձ:

Այն նկարագրում է Էֆֆի Բրիստի ճակատագիը, որն ի սկզբանե պետք է կոչվեր Բերտրա Փափփենհայմ[3] և ով տասնյոթ տարեկան հասակում մոր խորհուրդով ամուսնացավ բարոն ֆոն Իննշտետենի հետ, ով ավելի քան երկու անգամ մեծ էր իրենից: Իննշտետենը Էֆֆիին վերաբերվում էր ոչ միայն երեխայի պես, այլև անտեսում էր նրան՝ ի նպաստ իր կարիերային նպաստող գործուղումներին: Մեկուսանալով այս ամուսնության մեջ՝ Էֆֆին սիրային կապ է ունենում սպայի հետ: Երբ տարիներ անց Իննշտետենը հայտնաբերեց Էֆֆիի սիրային նամակները՝ չկարողացավ ներել նրան: Հավատարիմ մնալով հնացած պատվո կանոններին՝ նա մենամարտում սպանում է Էֆֆիի սիրեկանի և ամուսնալուծվում: Այստեղ Էֆֆին հասարակության կողմից անհարգված է և նույնիսկ մերժված ծնողների կողմից: Միայն երեք տարի անց նրանք պատրաստ էին ընդունել Էֆֆիին, ով այժմ մահացու հիվանդ էր:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theodor Fontane: Effi Briest. Roman. [Vorabdruck] In: Deutsche Rundschau. Band 81, Oktober bis Dezember 1894, S. 1–32, 161–191, 321–354, Band 82, Januar bis März 1895, S. 1–35, 161–196, 321–359.
  • Theodor Fontane: Effi Briest. Roman. Fontane, Berlin 1896. (Կաղապար:DTAW)
  • Theodor Fontane: Ausgewählte Werke. Romane und Erzählungen in 10 Bänden. Band 8: Effi Briest. Goldmann, München 1966.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vgl. Wolfgang Rasch: Die Erscheinungsdaten von Theodor Fontanes Büchern im „Börsenblatt für den Deutschen Buchhandel“ von 1849 bis 1898. In: Fontane Blätter, Potsdam, Heft 112, 2021, S. 128–129. Auch die 2.–4 Auflage kam noch 1895 heraus.
  2. Anselm Salzer, Eduard von Tunk: Theodor Fontane. In: Dies.: Illustrierte Geschichte der Deutschen Literatur. Band 4 (Vom Realismus zum Naturalismus), S. 227 f.
  3. Sandra Richter: Global national? Theodor Fontanes »Effi Briest« und die zeitgenössische ›Kolonialliteratur. In: Weimarer Beiträge 65 (2019) 2.