Jump to content

Մասնակից:L Lawliet1982/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենդզյուցու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդզյուցու (ճապ.՝ 剣術 «թրի արվեստ»)՝ ճապոնական սրի տիրապետման արվեստ է: Ծնունդ է առել մոտ 1200 տարի առաջ մարտիկների դասակարգի հայտնվելու հետ միասին: Կենդզյուցուն ներկայացնում է իրենից յուրահատուկ երեվույթ՝ դարերի խորքից մեզ հասած ճապոնական սրի տիրապետման արվեստ: Ի տարբերություն կենդոյի, մարտական ուղղու, որի հենակետը զբաղվողի հոգու դաստիարակությունն է, կենդզյուցույում դո-ի (ճանապարհ) փոխարեն գրվում է դզյուցու (արվեստ): Եվ շեշտը դրվում է հենց զենքի տիրապետման հմտության վրա, այն ժամանակ, երբ բնավորության դաստիարակությունը համարվում է զուգընթաց կարգապահություն: Որպես կանոն կենդզյուցույում մարզումները անց են կացվում սրերի փարտե մոդելներով (բոկկեններով): Առավել տարածված մարզումների ձևը համարվում է կատաների կատարումը: Կատաների հազարավոր կրկնությունների շնորհիվ սրի տիրապետումը կատարվում էր ռեֆլեկսորեն, ինչը թույլ էր տալիս սուսերամարտիկին կռվել առանց մտածելու: Կենդզյուցույում հիմնականում աշխատում են արդեն պատյանից հանած սրով, այդ պատճառով նախատեսվում է պահելաձևը, բոլոր կողմերից դաժան և ագրեսիվ, սպառնացող և ուժը ցուցադրող: Կենդզյուցույում հիմնական զենքը դայտոն է(մեծ սուր): Հասնելով նախապատրաստման որոշակի մակարդակի, զբաղվողը կարող է աշխատել կարճ սրով՝ սյոտո, կամ էլ երկու սրերով՝ սովորաբար կարճ և երկար: Կենդզյուցուն կարելի է գտնել ավելի քան հինգ հազար րյուերի փաստաթղթերում: Կենդզյուցուն զարգացնող առաջին հայտնի րյուերը մի քանիսն էին՝ Կագե-րյու, Կաշիմա-րյու և այլն: Նախկին դպրոցների աշակերտները, դասավանդելով կենդզյուցուն գումար վաստակելու նպատակով, ստեղծում էին իրենցը. ՇինԿագե-րյու, Կատորի-րյու

Կենդզյուցուի և Կենդոյի միջև կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կնդոն կենդզյուցույի մարզման ձևն էր: Հին ճապոնական մարտիկները հայտնագործեցին Շինայը, որպեսզի չվիրավերվեն մարզումների ժամանակ: Շուտով հայտնագործեցին զրահներ, որոնք շատ նման են այն զրահներին, որոնք մենք օգտագործում ենք այսօր կենդոյում: 1912 թվականին ստեղծվեցին կենդոի կատաները տարբեր կենդզյուցույի դպրոցցներից շատ կատաների ինտեգրացիայի ճանապարհով: Դրա նպատակը կենդոյում կենդզյուցույի ավանդական ձևերի պահպանումն էր:[1] Այս կերպով, կենդոյի կատաները դարձան կենդզյուցույի անմիջական անդրադարձությունը կենդոյում: Կենդոն և կենդզյուցուն ունեն նույն նպատակները և կոնցեպցիաները, որոնք կայանում են ինքնազարգացման և կարգավարժանքի մեջ, որպեսզի դառնալ ավելի լավը:[2] Կենդոյի կատաները կենդոյում մարզվում են բոկկենների հետ միասին (որոշները որպես լրացում կոդաչիի հետ), այսինքն ինչպես կենդզյուցույում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]