Մասնակից:Kristine Hovakimyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԱՎԱՆԻ ԱՂԻ ՀԱՆՔԻ ԱՂԱՋՐԻՑ ԱՂ ՍՈԴԱ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

=====Ս.Ա. Սահարունյան, Ա.Մ. Սարգսյան, Ի.Մ. Մակարյան, Ա.Գ. Առուստամյան, Է.Ս. Աղամյան, Ա.Ս. Սահարունյան, Ա.Ն. Գրիգորյան=====

ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

     Կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա մշակվել է նոր տեխնոլոգիական գործընթաց, ըստ որի աղի հանքի հորատանցքից դուրս մղած աղաջուրը, նախ պարզարանում մաքրում են խառնուրդներից և երկաթի միացություններից: Այնուհետև այն սոդակրային եղանակով մաքրում են կալցիում և մագնեզիում իոններից և նստեցնում Դորրի ապարատում: Նստվածքը լվանում են նատրիումի քլորիդից, լվացման ջրերը տալիս հորատանցք` նոր բաժին աղ լուծելու: Լվացած պինդ ֆազը [CaCO3 և Mg(OH)2] չորացնում են և օգտագործում որպես ապակու արտադրության հումք: 
      ՙՌասինկա՚ տեսակի հովարանում ուսումնասիրվել է մաքրած աղաջրի գոլորշիացման պրոցեսը: Ստացված արդյունքների հիման վրա մշակվել է աղաջրից աղի ստացման նոր տեխնոլոգիա, ըստ որի աղաջուրը մղվում է ջերմաէլեկտրակայանի էներգաբլոկ, այնտեղ այն տաքանում է մինչև 40C ջերմաստիճանը և տրվում է հովարան: Այնտեղ աղաջրից ջուրը գոլորշիանում է, աղը բյուրեղանում ու անջատվում:  Մշակվել է նաև տեխնոլոգիական գործընթաց, որը հնարավորություն է տվել շրջանառու լուծույթից հեռացնել նրա մեջ անընդհատ ավելացող սուլֆատ իոնները: 
    Առաջարկվել է աղի արտադրության տարածքում կազմակերպել նաև 50 հազար տոննա արտադրողականության կալցինացված սոդայի արտադրություն (աղի գործարանի հզորությունը 150հազ.տ/տարի): Այդ դեպքում աղաջուրը սուլֆատ իոններից մաքրելու անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ նրանից վերցված մոտ 36մ3∙ժամ-1 աղաջուրը, մոտ 6 անգամ շատ է սուլֆատ իոններից մաքրելու համար վերցված քանակից: 
    Այդ դեպքում նատրիումի սուլֆատի խտությունը շրջանառու լուծույթում 78գ∙դմ-1 –ից կիջնի 6-7գ∙դմ-1-ի, իսկ NaCl-ինը 280գ∙դմ-1-ից կհասնի 312գ∙դմ-1-ի, որի հետևանքով կմեծանա նաև աղի ստացման գործարանի արտադրողականությունը (մոտ 10%): 
    Նշված ծրագիրը իրագործելու դեպքում կլուծվեն մեր հանրապետության համար մեծ ստրատեգիական նշանակություն ունեցող հետևյալ խնդիրները` 

• արագ թափով կընդարձակվեն ստորգետնյա գազապահեստարանները • կապահովվի հանրապետության կալցինացված սոդայի պահանջարկը • ստացված աղի մեծ մասը կարտահանվի • կօգտագործվի ՋԷԿ թափոնային ջերմությունը • սոդայի ստացման պրոցեսում առաջացող ամոնիումի և կալցիումի քլորիդները կօգտագործվեն որպես պարարտանյութեր և որպես հողաբարելավման նյութեր: Ստացվող գիպսը կօգտագործվի ցեմենտի գործարաններում: Կատարված աշխատանքը ենթարկվել է մանրազննին փորձաքննության, որի արդյունքներից ելնելով ՀՀ ԳԱԱ գտել է, որ առաջարկված տեխնոլոգիան աշխատունակ է, կատարված աշխատանքները բավարար են, որպեսզի իրականացվի աշխատանքներ, նոր եղանակով աղի և սոդայի ստացման գործարանային համալիրի նախագծման և կառուցման ուղղությամբ: