Մասնակից:Klara Stepanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՑԱՆՔ բ ու ս ա բ ու ծ ու թ յ ա ն մեջ, սերմերի բաշխումը հողի վերին շերտում դրանց ծլման համար, գյուղատնտեսության բազմաթիվ բույսերի մշակության ժամանակ կիրառվող կարևորագույն ագրոտեխ․ գործադրաձև։ Ցանքի եղանակներն ընտրում են հաշվի առնելով գյուղատնտեսության բույսերի պահանջները սնման մակերեսի, լուսավորվածության, խոնավության մատակարարման նկատմամբ, ինչպես նաև ցանքատարածությունների խնամքի և առաջին հերթին միջշարքերի մշակության մեքենայացման անհրաժեշտությունը։ Ցանքի ամենապարզունակ ձևը շաղացանն է։ Սերմերն ընկնում են հողի մակերևույթին և ցաքանով տարբեր խորությամբ մտցվում հողի մեջ, այս դեպքում սերմերը բաշխվում են անհավասարաչափ, ծլում անհավասար և ոչ միաժամանակ։ Հացահատիկային բույսերի աճեցման շրջաններում լայնորեն կիրառվում է շարացանը (միջշարքային հեռավորությունը՝ 10–25 սմ, ավելի հաճախ 1-15 սմ) Շարքացան մեքենան սերմերը գցում է ակոսի հատակին և ծածկում հողի փուխրշերտով, որը նպաստում է սերմերի հավասարծլմանը։ Լինում է․ սովորական՝ շարքերի հեռավորությունը՝ 13–15 սմ, բույսերինը՝ 1,5–2 սմ (այս Ցանքը կոչվում է նաև համատարած)։ Ցանվում են հասկավոր հացաբույսերը, հատիկաընդեղենները, միամյա և բազմամյա խոտաբույսե– րը։ Նեղշար Ցանքի (միջշարքային տարածությունը՝ 7–8, միջբուսայինը՝ 3–4 սմ) դեպքում սնման մակերեսն ավելի նպաստավոր է բույսերի աճման համար։ Ցանքի կատարվում է նեղշար շարքացաննե րով։ Խաչաձև Ց–ի ժամանակ միջ շարային տարածությունը՝ 13–15 սմ, սերմերը ցանվում են երկու՝ խաչվող ուղղություններով։ Այս դեպքում սերմերն ավելի հավասարաչափ են բաշխվում, նկատվում է բերքի բարձրացում, բայց, քանի որ Ցանքի ժամկետները կրկնապատկվում են, այն տնտեսապես ձեռնտու չի, այժմ գրեթե չի կիրառվում։ Լայնաշար Ցանք (միջշարքային հեռավորությունը՝ 45–70 սմ) կիրառվում է շարահերկ բույսերի համար (սիլոսայինները ցանվում են ավելի նեղ շարքերով)։ ժապավենաձև Ցանքը կատարվում է 2–4 գծերից։