Jump to content

Մասնակից:Kim93~hywiki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

]Հոգեթերապիա Հոգեթերապիան յուրահատուկ գործունեություն է, որր կոչված է օգնել սուբյեկտին հաղթահարել իր տարաբնույթ կենսական դժվարությունները։ Այդ դժվարություններր մարդկանց մոտ սուբյեկտիվորեն դրսևորվում են որպես տառապանքի վիճակ, որից մարդիկ ձգտում են ձերբազատվել։ Մեր օրերում հոգեթևրապիայի նկատմամբ աննախադեպ մեծ պահանջարկ կա, որը գնալով ավելի ու ավելի է ուժգնանում։ ժամանակակից հասարակության կյանքր փոփոխվում է չափազանց արագ ու բուռն տեմպերով։ Կայուն, ծանոթ ու հարմար աշխարհն իր տեղը զիջել է դինամիկ, մշտապես նորացող ու փոփոխվող աշխարհին։ Ներկա դարաշրջանդ կարելի է բնութագրել որպես անհատականացման ժամանակաշրջան։ Անհատականանում և բարդանում են ոչ միայն միջանձնային փոխհարաբերություններդ, այլև մարդու բուն անձը։ ժամանակակից մարդն իր առօրյա կյանքի յուրաքանչյուր քայլափոխին ընտրության իրավիճակում է հայտնվում (ում հետ շփվել, իսկ ում հետ՝ ոչ, ինչպիսի որոշումներ կայացնելն ինչպես, ում հետ ամուսնանալ, ուր գնալ սովորելու, ինչ մասնագիտություն ընտրել, ինչպիսի հագուստ կամ սննդամթերք օգտագործել, ինչպես վարվել այս կամ այն կոնկրետ իրավիճակներում, ինչպես վերաբերվել գործընկերներին, ինչպիսի նպատակներ դնել իր առջև, ինչին հավատալ իսկ ինչին՝ ոչ և այլն)։ Հաշված է, որ ժամանակակից խոշոր քաղաքներում մարդը մի օրվա ընթացքում միջին հաշվով չորս հարյուր անգամ կոնտակտի մեջ է մտնում այլ մարդկանց հետ։ Այս ամենը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում հոգեկանի համար, ներքին մեծ լարումների մշտական աղբյուր հանդիսանալով։ Նևրոզները, որոնք այդքան բնորոշ են ժամանակակից մարդուն և այդքան տարածսած են ժամանակակից հասարակություններում, ներքին երկփեղկվածության, ներանձնային կոնֆլիկտների ու հակասությունների արդյունք են։ Շատ ու շատ մարդիկ հաճախ այդպես էլ չեն կարողանում հաղթահարել ներքին բախումներն ու պառակտվածությունը, վերագտնել ներքին հավասարակշովածությունը, կայունությունն ու ներդաշնակությունը։ Այս ամենի հետևանքով ներկայումս հոգեթերապիայի նկատմամբ առկա պահանջարկը գնալով ավելի ու ավելի է ուժգնանում և նրա կիրառման բնագավառներն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջանում։ Չափազանց էական է այն, որ հոգեթերապիան ոչ միայն առանձին անհատների պրոբլեմների լուծման միջոց է, այլև մարդկանց մեծաթիվ խմբերի, կոլեկտիվների, կորպորացիաների ու զանազան այլ հանրությունների։ Առանց վարանելու կարելի է կանխատեսել, որ ապագայում լայնորեն տարածում կգտնեն հոգեթերապիայի հատկապես խմբային ե կոլեկտիվ ձևերն ու մեթոդները։ Հոգեթերապիայի կողմից մշակվող մեթոդների լայնածավալ կիրառումր կարող է նշանակափ բարենպաստ փոփոխություններ առաջացնել հասարակության կյանքում և այդ հանգամանքի նշանակությունը աստիճանաբար սկսում է գիտակցվել:

http://doctors.am/am/psychology/psychology4/Կոնսուլտացիայի-նշանակությունը/2644?page=