Jump to content

Մասնակից:Khandukht Ter-Gulanyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

ՀապավումՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ
ՏիպԿենտրոն
ՏնօրենԱլբերտ Սարգսյան (գիտնական)
Կայքwww.isec.am

111

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը ստեղծվել է 1997 թվականին Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա բարձրորակ գիտամանկավարժական կադրերի պատրաստմանը [1][2]:

2004 թ. հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ հարուստ գիտական ներուժը (ՀՀ ԳԱԱ համակարգում է կենտրոնացած երկրի գիտական ներուժի մեծ մասը) և մասնագիտական ուսուցման միջազգային չափորոշիչները՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական ծրագրերով:

ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական  գործունեության: Մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ կտա նրանց հնարավորինս արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը և ձեռք բերելու գիտական մտածողություն: Նման մոտեցումը կնպաստի նաև կրթության և գիտության մերձեցմանը:

Կենտրոնի նյութատեխնիկական բազան մշտապես համալրվում է  համակարգչային և այլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով. նրա կրթական նպատակների իրականացմանն օժանդակում են նաև ակադեմիական շատ ինստիտուտներ իրենց ժամանակակից սարքավորումներով: Գիտակրթական կենտրոնի մագիստրանտներն ու ասպիրանտները օգտվում են ՀՀ ԳԱԱ հիմնարար` Հայաստանի լավագույն և հարուստ գիտական գրադարանից:

2002 թ. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը գլխավորում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Գուրգենի Սարգսյանը [2]: Նրա ղեկավարությամբ Կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ ժամանակակից որակյալ կրթություն կազմակերպելու ուղղությամբ: Վերջինս գլխավոր կռվանն է միջազգային կրթական տարածքում ինտեգրվելու, արժանի տեղ զբաղեցնելու հանրապետության գիտակրթական հաստատությունների շարքում և նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնն իր բարձրորակ կադրերով կարևոր դեր ունի կատարելու հանրապետության տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում:

  • Արևելագիտության ամբիոն
  • Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն
  • Գրադարանային տեղեկատվական աղբյուրների ամբիոն
  • Դեղագործական քիմիայի ամբիոն
  • Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն
  • Գրադարանային տեղեկատվական աղբյուրների ամբիոն
  • Դեղագործական քիմիայի ամբիոն
  • Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն
  • Իրավագիտության  ամբիոն                    
  • Հայոց լեզվի և գրականության ամբիոն             
  • Հոգեբանության ամբիոն              
  • Սոցիալական մանկավարժության ամբիոն
  • Մոլեկուլային և բջջային  կենսաբանության ամբիոն
  • Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա ամբիոն               
  • Պատմության և միջազգային հարաբերությունների ամբիոն
  • Փիլիսոփայության ամբիոն                     
  • Ռադիոտեխնիկայի և կապի ամբիոն                 
  • Տնտեսագիտության ևկառավարման ամբիոն              
  • Քաղաքագիտության ամբիոն                  
  • Օտար լեզուների ամբիոն              
  • Լրագրության ամբիոն                    
  • Երկրաբանության ամբիոն
  • Մագիստրատուրա
  • Ասպիրանտուրա
  • Հայցորդություն
  • Դոկտորանտուրա
  • Հեռավար մագիստրոսական կրթություն [3]

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն՝Ալբերտ Գուրգենի Սարգսյան՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ակադեմիա, ՀՀ գիտությունների ազգային. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2018-07-01-ին.
  2. 2,0 2,1 ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն. ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն [www.isec.am www.isec.am]. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  3. «ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ԵՎ ՀՀ ՊԿԱ ՀԵՌԱՎԱՐ ՀԱՐԹԱԿ». online.isec.am. Վերցված է 2018-07-01-ին.