Jump to content

Մասնակից:Katya Hambardzumyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Իվոն ՈՒոքեր-Թեյլորը(Ապրիլ 16, 1931 – Հոկտեմբեր 25, 2006) ամերիկացի ակադեմիական ադմինիստատոր էր ով եղել է ՈՒիլբերֆորս համալսարանի 16-րդ նախագահը: Նա առաջին կին աֆրոամերիկացի քոլեջի նախագահն էր Միացյալ Նահանգներում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՈՒոքեր-Թեյլորը ծնվել է 1931 թվականի ապրիլի 16-ին: Նա Եվա Էմմա Ռևալիոնի և Դուգալ Օրմոնդ ՈՒոքերի(1890–1955) դուստրն էր: Նրա հայրը Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպասական եկեղեցու եպիսկոպոս էր և Ուիլբերֆորս համալսարանի տասներորդ նախագահը:[1]

Նա հաճախել է ՈՒիլբերֆորսի համալսարան , Բոստոնի համալսարան և Կանզասի համալսարան:[2] Նա սկսեց իր ուսուցչական կարիերան որպես ավագ դպրոցի ուսուցչուհի , դառնալով քոլեջի պրոֆեսոր 1950-ականներին:[3]

1970-ականներին եղել է ադմինիստրատիվ աշխատող Ուիլբերֆորսում ՝ սկզբում ակադեմիական դեկան , այնուհետև քոլեջի ռեկտոր։ [3]

1984 թվականին Ուքեր-Թեյլորը նշանակվեց Ուիլբերֆորս համալսարանի 16-րդ նախագահը ` դառնալով ԱՄՆ-ի քոլեջի առաջին աֆրոամերիկացի կին նախագահը:[4] Նա եղել է նախագահ մինչև թոշակի անցնելը ` մինչև 1988 թվականը: Նա շարունակեց աշխատել Կենտրոնական պետական համալսարանում որպես պրոֆեսոր , այնուհետև որպես Փեյնի աստվածաբանական ճեմարանի ժամանակավոր նախագահ:[3]

ՈՒոքեր-Թեյլորը շատ հասարակական կազմակերպությունների անդամ էր , այդ թվում ՝ The Links, NAACP և եղել է <<Ալֆա Կապպա Ալֆա>> կանացի կազմակերպության ոսկե անդամը : Նա եղել է Աֆրիկյան մեթոդիստական եպիսկոպոսական եկեղեցու ակտիվ անդամ՝ ծառայելով որպես երգչախմբի ղեկավար և հոգաբարձու*: [2]

Ուոքեր-Թեյլորը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 25-ին:[2] 2000 թվականին նա ընդունվել է Օհայոյի կանանց փառքի սրահ:[3]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dougal Ormonde Beaconfield Walker». OhioPix. Վերցված է 12 February 2022-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Yvonne Walker Taylor, Educator». African American Registry (անգլերեն). Վերցված է 12 February 2022-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Biography of Yvonne Taylor». Ohio Women's Hall of Fame. Վերցված է 12 February 2022-ին.
  4. «Yvonne Walker-Taylor». National Afro-American Museum and Cultural Center. Վերցված է 12 February 2022-ին.

Կաղապար:Ohio Women's Hall of Fame