Jump to content

Մասնակից:Katuik/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կենսագրություն Պարույր Սևակ Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։ ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զագակատուն Գյուղում: 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ»-ում: 1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում: 1949-1951թթ «Գրական թերթի» խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: 1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ: 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները: 1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:

Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զագակատուն Գյուղում: 1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ»-ում: 1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում: 1949-1951թթ «Գրական թերթի» խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ: 1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: 1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ: 1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները: 1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:




Ժողովածուներ ԱՆՄԱՀՆԵՐԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆ ԱԿԱՆՋԴ ԲԵՐ ԱՍԵՄ ԴԻՄԱԿՆԵՐ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ ՆՈՐԻՑ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ, ՍԻՐՈՒՄ ԵՆ ԿՐԿԻՆ ԳԻՐՔ ՄՆԱՑՈՐԴԱՑ ՍԻՐՈ ՃԱՆԱՊԱՐՀ ՄՈՒՏՔ ՀԱՐԿ ՀՈԳԵԿԱՆ ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ ԹՌՈՒՑԻԿ ԵՐԳԵՐ ՆՈՒՅՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՁԵՐ ԾԱՆՈԹՆԵՐԸ ԱՍՏԾՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՈՂՋՈՒՅՆԻ ՔՄԱՅՔՆԵՐԸ ՄԱՐԴԸ ԱՓԻ ՄԵՋ ԱՆՏԻՊՆԵՐ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմներ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՏԻ ԱՐԱՏ ՉԷ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ «ԵՎ ԱՅՐ ՄԻ` ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ» ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ ALLO ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ԼՈՒՍԻՆ ՔԱՐՏԱՇԸ ՈՒՇԱՑԱԾ ԻՄ ՍԵՐ ԵՐԳ ԵՐԳՈՑ ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ ԱՆՀԱՇՏ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՉԵՍԿԱ ԴԱ ՌԻՄԻՆԻ (ԸՍՏ ԴԱՆԹԵԻ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՆՋԱՏՈՒՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր: Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում:

Եվ գիշերը չունի տասներկու ժամ, Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե՞ այս տըրամվայից, Որ ձգվել է հիմա լուռ փողոցում` Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես: Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական:

«Անջատվա՜ծ է»: Այս բառն ինձ դարձըրել է կշեռք Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն…

Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք: Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք: Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից: Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք…

Ֆուտբոլասեր չեմ ես: Բայց աչքերիս դիմաց Ինչ-որ մի գնդակ է անվերջ կաղում-խաղում: Խենթանում են այսպե՞ս: Գնդակն ի՞նչ գործ ունի Ի՛նձ հետ, լռությա՛ն հետ և մեր անջատմա՛ն հետ…

Եվ այս սեր կոչվածը գուցե սեր չէ բնավ, Այլ շչակի ձայն է, կայարանի աղմուկ, Եվ կանացի ձեռք է` ճյուղի նման ջարդված…

Տեսնես թե աշխարհում կա՞ գեթ մի կենտ լեզու, Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը: Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…

Կա՞: Պատասխան չկա: Լռություն է: Ճիշտ է, որ պատասխան իրոք չկա, Բայց և լռությո՛ւն չէ: Համատարած ճի՜չ է: Համատարած կա՜նչ է: Համատարած գոռո՜ց:

Քառահատոր հսկա բառարանը հիմա Մե՛կ բառով է լցված` «անջատվել»-ով:

Եվ մե՛կ միտք է հիմա մեջըս գոռում-գոչում, -Աշխարհում կա՞ արդյոք գոնե մի կե՛նտ լեզու, Որ չունենա իր մեջ այս «անջատվել» բայը: Թե կա` ես փոխում եմ ազգությո՜ւնըս…


ԴՈՒ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Դո՛ւ՝ հասարա՜կ մի դերանուն, Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես գարնան հողի նման Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Եվ ահա ես Երջանկության համն եմ զգում իմ բերանում, Անջատումին ըմբերանում Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու ես, անգի՛ն, Ինձանից ինքս վերանում` Փոշիացած հերոսների Ու ծնվելիք հանճարների Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝ երկու տա՜ռ, Ու երբ հանկարծ Թողնում ես ինձ ու հեռանում` Լքված տան պես ճեղք եմ տալիս, Ծեփըս թափում, անտերանում, Եվ կսկիծը, ցեցի նման, Բույն է դնում իմ սյունի մեջ, Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ` երկու տա՜ռ, Դո՛ւ` հասարա՜կ մի դերանուն…


ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից Փոքր-ինչ գոհ լինեմ: Դժգոհ եմ հաճախ, ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ: Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում, ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին, Որ գետի վրա դարձել է կամուրջ, Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ Մտել է առուն և – թա՜ց վարտիկով – Կավ է դուրս հանում, Որ նավակ շինի:




Սևակի նամակը Սուլամիթային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ: Իմ հոգում թախիծ է: Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ: Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի: Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել… Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ: Ինչու՞ եկար: Պետք չէր… Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ: Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել: Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ: …Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ: Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ: Էլ գրել չեմ կարողանում: Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ: Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞: Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ: Սուլաաա: Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ: Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ: Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի: Սիրելիս: Սիրելիս: Սիրելիս: Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում: Վաղվանից սկսելու եմ: Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր: Ես միշտ քոնն եմ լինելու: Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն: Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի: Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ: … Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը: Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին: Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի: Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը… Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն… Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!”