Մասնակից:Karine Abrahamyan/Ավազարկղ4
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/T_in_blue_undershirt_with_sleeves_%281_November_2008%29.jpg/240px-T_in_blue_undershirt_with_sleeves_%281_November_2008%29.jpg)
Ներքնաշապիկ, ներքնազգեստի տեսակ, որը կրում են վերնաշապիկի տակից և նախատեսված է մարմնի քրտնքից և հոտերից այն պաշտպանելու համար : Այն կարող է ունենալ կարճ թև (T-shirt) կամ լինել անթև (A-shirt): Առավել հաճախ տերմինը վերաբերում է մարմնի վերին հատվածի ներքին հագուստին, որը կրում են տղամարդիկ:
Ներքաշապիկը կարելի է հագնել՝ մարմինը կոշտ կամ այլ անհարմար գործվածքից պաշտպանելու համար: Այն նաև դարձնում է զգեստները քիչ թափանցիկ՝ նվազեցնելով գործվածքի կողմից ներծծվող քրտինքի քանակը: Այն կարելի է կրել ձմռան ամիսներին՝ որպես ջերմության լրացուցիչ շերտ, ինչպես նաև այն նվազեցնում է հագուստի վերին շերտերի մաշվածությունը:[1][2]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զանգվածային գործարանային արտադրության ներքնաշապիկները տարածված դարձան Արևմուտքում 20-րդ դարի սկզբին, երբ նորարարությունները բաժանեցին սովորական համազգեստը երկու մասի՝ մարմնի վերին և ստորին հատվածների համար:
Ներքնաշապիկի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Vest.jpg/240px-Vest.jpg)
- Անթև ներքնաշապիկը, որը նաև հայտնի է որպես A-shirt, ունի մեծ թևային և պարանոցային բացվածք, քիչ է պաշտպանում թևատակերի քրտինքը:
- V- պարանոցով վերնաշապիկը ունի V-աձև պարանոց:
- Երկարաթև շապիկն ունի երկար թևեր և կարող է օգտագործվել զով եղանակին: Այս տեսակի վերնաշապիկը նույնպես սովորաբար կրում են աշխատանքային վերնաշապիկի տակից[2]։
References
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Esquire: the handbook of style : a man's guide to looking good (անգլերեն). New York, NY: Hearst Books. 2009-01-01. ISBN 9781588167460. OCLC 217263653.
- ↑ 2,0 2,1 Centeno, Antonio (28 June 2013). «A Man's Guide to Undershirts: History, Styles, and Which to Wear». The Art of Manliness. Արխիվացված օրիգինալից 6 December 2021-ին. Վերցված է 28 January 2020-ին.