Jump to content

Մասնակից:K.Khachatryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղիչ հիմնարկների գերբեռնվածությունը և դրա եվրոպական չափանիշները

Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը մշտապես ուղղված է եղել քրեակատարողական համակարգի շարունակական բարեփոխմանը: Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համատեքստում (մասնավորապես՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին եվրոպական կոնվենցիա, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ՄԱԿ-ի կոնվենցիա, Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոններ, Եվրոպական բանտային կանոններ և դրանց հետ կապված այլ միջազգային փաստաթղթեր) շեշտադրվում է միջազգային չափանիշներին համահունչ քրեակատարողական համակարգ ունենալու, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների պաշտպանության ապահովման պատշաճ համակարգ ունենալու անհրաժեշտությունը: Հիշյալ խնդիրներին անդրադարձ է կատարվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերող մի շարք վճիռներում: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի http://www.court.am/files/news/1831_am.pdf, Դավթյանն ընդդեմ Հայաստանի վճիռներիh ttp://static.echr.am//judgments/1abc85c44171af0998601002837e225e.pdf համաձայն՝ մատնանշվում է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, ֆիզիկական անձեռնմխելիության, այդ թվում՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը երաշխավորելու միջոցով նրանց պաշտպանելու պարտականության ապահովման անհրաժեշտությունը: Վերոնշյալ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ եվրոպական իրավական չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգ ունենալու համատեքստում, որպես քրեակատարողական համակարգի բարեփոխումների գերակա ուղղություններից մեկը շարունակում է մնալ <<գերբեռնվածության>> նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հարկ է նշել, որ եվրոպական բանտերում գերբեռնվածությունը հաճախ հանդիպող երևույթ է: Այն նույնիսկ հանդես է գալիս որպես ժամանակակից բանտերի մտահոգիչ հատկանիշ նշված երևույթի ի հայտ գալուց` 19–րդ դարից ի վեր:Mullen, J.: Prison Crowding and the Evolution of Public Policy. National Institute of Corrections: Our Crowded Prisons. The Annals of the American Academy of Political and Social Science. Vol. 478, Beverly Hills 1985, pp.31-46, p. 31. Եվրոպայի խորհրդի 47 անդամ-պետություններից շատերն ունեն գերբեռնված բանտեր և շատ երկրներում, որտեղ ազատությունից զրկված անձանց թիվը չի գերազանցում բանտերի լրակազմը, դեռ կան բանտեր, որոնք գերբեռնված են: Եվրոպայի խորհուրդը մշտապես ներպետական իշխանություններին հորդորել է լուծել ուղղիչ հիմնարկների գերբեռնվածության և անազատության մեջ պահվող անձանց թվաքանակի աճի խնդիրը` այն ներկայացնելով որպես բանտերի վարչակազմի և արդարադատության համակարգի առջև ծառացած խնդիր` մարդու իրավունքների պաշտպանության և ուղղիչ հիմնարկների կառավարման տեսանկյունից: Ի՞նչ է բանտերի «գերբեռնվածությունը»: Գերբեռնվածության վերաբերյալ չկան միջազգայնորեն սահմանված հստակ բնորոշումներ կամ չափորոշիչներ: Ընդհանուր առմամբ այս երևույթը առկա է այն դեպքերում, երբ պետության ուղղիչ հիմնարկների կամ որոշակի ուղղիչ հիմնարկի տարածության անհրաժեշտ չափի միավորը գերազանցում է լրակազմըEuropean Committee on Crime Problems. Council for Penological Co-operation (PC-CP) “White Paper on Prison Overcrowding”. Strasbourg 2015, p. 3. : 1999 թվականի սեպտեմբերի 30-ին ԵԽ Նախարարների Կոմիտեն ընդունեց թիվ R (99) 22 Հանձնարարականը, որը վերաբերում էր բանտերի գերբեռնվածությանը և ազատազրկվածների թվի աճին և մի շարք առաջարկություններ էր պարունակում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ոլորտներում կյանքի կոչելու համար: Թեև Հանձնարարականի ընդունումից անցել է 15 տարի, այնուամենայնիվ` խնդիրն արդիական է ինչպես Եվրոպայում (մասնավորապես՝ 2012-2013թթ. ԵԽ անդամ-պետությունների ուղղիչ հիմնարկներում պահվող անձանց թիվը նվազել է 56.700-ով: Թեև վերջին ժամանակահատվածում ազատությունից զրկված անձանց թիվը նվազել է, այնուամենայնիվ՝ Եվրոպայում ազատությունից զրկված անձանց մեդիանայի մակարդակը 2012-2013թթ. բարձրացել է 5%-ով: 2012 թվականին 100.000 բնակչի հաշվով ազատազրկվածների թիվը 127 էր, իսկ 2013-ին այդ թիվը հասել է 134-ի: 2012 և 2013 թվականներին գերբնակեցվածության խնդիրը սուր էր եվրոպական 21, իսկ 2011 թվականին՝ 23 քրեակատարողական համակարգերումCouncil of Europe Annual Penal Statistics (SPACE I, 2014) ), այնպես էլ աշխարհի այլ երկրներում: Եվրոպայի խորհրդի մակարդակով բանտերի գերբեռնվածության խնդրին լուծում է տրվում ինչպես մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում հստակ չափորոշիչներ սահմանելով, այնպես էլ դատարանների կողմից որոշակի փաստական հանգամանքների շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) դրույթները մեկնաբանելով, որոնց ձևավորած նախադեպային իրավունքի տրամաբանությամբ գերբեռնվածությունը դիտարկվում է, որպես Կենվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը հանգեցնող հանգամանք: Նախարարների կոմիտեի հանձնարարականները սահմանում են միջազգային չափորոշիչներին համապատասխան բանտային պայմանների և ազատազրկվածներին ցուցաբերվող վերաբերմունքի այն հիմնական սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն անդամ պետությունները: Բացի թիվ (99) 22 Հանձնարարականից, բանտային պայմանների չափորոշիչներ են պարունակում Նախարարների կողմիտեի կողմից ընդունված թիվ (2006)2 Եվրոպական բանտային կանոնները (ընդունվել է 2006 թվականի հունվարի 11-ին Նախարարների տեղակալների 952-րդ նիստի ընթացքում), որոնց 18.1-ին, 18.2-րդ և 18.4-րդ կետերի համաձայն՝ <<18.1 Ազատազրկվածներին տրամադրվող բնակելի տարածությունը, մասնավորապես՝ քնելու տեղը և պարագաները, պետք է համապատասխանեն մարդկային արժանապատվությանը և հնավարորինս՝ անձնական կյանքի գաղտնիությանը, ինչպես նաև պետք է համապատասխանեն վերջիններիս առողջությանն ու հիգիենային` հաշվի առնելով կլիմայական պայմանները և բնակտարածության մակերեսը, օդի ծավալը, լուսավորությունը, ջեռուցումը և օդափոխությունը: 18.2 Այն բոլոր կառույցներում, որտեղ ապրում, աշխատում կամ հավաքվում են ազատազրկվածներ. ա) պատուհանները պետք է բավարարաչափ մեծ լինեն, որպեսզի ազատությունից զրկված անձինք բնական լույսի ներքո կարդալու և աշխատելու հնարավորություն ունենան և պետք է ապահովվեն թարմ օդով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է բավարար օդափոխության համակարգ, բ) արհեստական լուսավորությունը պետք է բավարարի ընդունված տեխնիկական չափորոշիչներին, և գ) պետք է լինի ահազանգման համակարգ, որը ազատությունից զրկված անձանց հնարավորություն կտա անհապաղ կապ հաստատել վարչակազմի հետ: 18.4 Ներպետական օրենսդրությամբ պետք է ապահովվեն մեխանիզմներ, որպեսզի այս նվազագույն չափորոշիչները չխախտվեն ուղղիչ հիմնարկների գերբեռնվածությամբ>>: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Դատարան) իր մի շարք որոշումներում անդրադարձել է ուղղիչ հիմնարկների գերբեռնվածության խնդրին՝ դիտարկելով այն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը հանգեցնող հանգամանք: Դատարանը գերբեռնվածության հետ կապված որդեգրել է երկու մոտեցում՝ մի դեպքում գերբեռնվածությունն ուղղակիորեն չի դիտարկում որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, այլ ավելի շուտ ընդհանուր առմամբ ուսումնասիրում է ազատությունից զրկելու հետևանքները՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը և այլ հանգամանքներ (այդ թվում՝ քնելատեղով ապահովված լինելը, բնական լույսի և մաքուր օդի հասանելիություն, անձնական կյանքի գաղտնիություն և այլն): Մասնավորապես, Անանևը և մյուսները ընդդեմ ՌուսաստանիAnanyev and Others v. Russia, nos. 42525/07 and 60800/08, 10 January 2012, §148 գործով Դատարանը նշում է, որ գերբեռնվածության որոշման համար անհրաժեշտ է հետևյալ հանգամանքների առկայությունը. <<1) յուրաքանչուր կալանավորված անձ պետք է ունենա անհատական քնելատեղ, 2)պետք է ապահովված լինի 3 քառ. մետր բնակելի տարածությունով 3)խցի ընդհանուր մակերեսը պետք է ազատ տեղաշարժվելու հնարավորություն տա կալանավորված անձանց>>: Վլադիմիր Բելյաևն ընդդեմ Ռուսաստանի գործով Դատարանը գտնում է, որ առկա չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, քանի որ դիմողը, թեև որոշակի ժամանակահատված ապահովված չի եղել 3 քառ. մետր բնակելի տարածությամբ, այնուամենայնիվ՝ ապահովված է եղել անհատական քնելատեղով, օգտվել է ամենօրյա զբոսանքից և հնարավորություն է ունեցել ազատորեն տեղաշարժվել իր խցում: Մյուս դեպքում՝ Դատարանը գտնում է Iacov Stanciu v. Romania, no. 35972/05, 22 October 2009, §§ 123 and 135. , որ դիմողը ազատազրկման վայրում զրկված է եղել 3 քառ. մետր բնակելի տարածությունից, ինչն ուղղակիորեն հանգեցրել է այն դիրքորոշմանը, որ առկա է Կենվենցիայի 3-րդ հոդվածի խախտում: Մասնավորապես, Օլզևսկին ընդդեմ Հոլանդիայի գործովOlszewski v. Poland, no., 21880/03, 2 April 2013, § 98. Դատարանը, նշում է՝ կալանավորված անձանց իրենց խցերում 3 քառ. մետր բնակելի տարածությունից զրկված լինելու բոլոր դեպքերը պետք է դիտարկել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման ցուցիչ՝ հաշվի առնելով ազատությունից զրկման ժամանակահատվածը: Հարկ է նշել, որ բնակելի տարածության նյութակենցաղային պայմանները, խցերի մակերեսից և ընդհանուր վիճակից բացի, ներառում են նաև բնական լույսի և թարմ օդի առկայությունը: Եվրոպական բանտային կանոնների 18-րդ կետի մեկնաբանությամբ նշվում է՝ որքան շատ ժամանակ է անձն անցկացնում խցում, այնքան ավելի շատ են զգացվում գերբեռնվածության ազդեցությունը և ազատազրկման հակահիգիենիկ պայմանները: Այս առումով ևս Դատարանը նույն մոտեցումն է ցուցաբերել, նշելով` անկախ այն հանգամանքից՝ ազատազրկման վայրում բավարար չափով բնակելի տարածություն առկա է, թե ոչ՝ այն պետք է դիտարկել ազատ տեղաշարժման, բնական լույսի, մաքուր օդի և օդափոխության հասանելիության, ինչպես նաև հիմնական սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանության համատեքստումSergeyBabushkin v. Russia; Kulikov v. Russia, no. 48562/06, 27 November 2012, § 37; and Yepishin v. Russia, no., 591/07, 27 June 2013, §65 : Նույնիսկ այն դեպքերում, երբ Կենվենցիայի 3-րդ հոդվածի խախտում ուղղակիորեն չի արձանագրվում, գերբեռնվածությունը մեծապես դիտարկվում է խիստ խնդրահարույց՝ ազատությունից զրկված անձանց վրա իր բացասական ազդեցության, մասնավորապես՝ նրանց առողջության, վերասոցիալիզացիային ուղղված ծրագրերին մասնակցելու հնարավորության բացակայության և ընդհանուր առմամբ քրեակատարողական համակարգի կառավարման, կանոնակարգի պահպանման տեսանկյունից: Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ) իր պարբերական և հատուկ (ad hoc) այցելությունների ընթացքում մշտապես անդրադառնում է գերբեռնվածության խնդրին և այս կապակցությամբ 1990-ական թվականներից ի վեր ազատությունից զրկված անձանց տրամադրվող բնակելի տարածության վերաբերյալ մշակել է նվազագույն չափորոշիչներ, որոնց պետք է հետևեն անդամ պետությունները գերբեռնվածության խնդրին առնչվելիս: Թեև այդ չափորոշիչները հաճախ են օգտագործվել ԽԿԿ զեկույցներում՝ մինչ այժմ դրանք չեն ընդգրկվել մեկ փաստաթղթում: Հատկանշական է, որ այս չափորոշիչների նկատմամբ մեծ հետաքրքրություն է ցուցաբերվում ներպետական և միջազգային մակարդակներով ոչ միայն գերբեռնվածության խնդրի և դրանից բխող հետևանքների պատճառով, այլև այն պատճառով, որ ներկայումս ԵԽ Ուղղիչ համագործակցության խորհուրդը բանտերի գերբեռնվածության վերաբերյալ <<Սպիտակ թուղթ>> է մշակում: Այս փաստաթղթի նպատակը ԽԿԿ-ի դիրքորոշումները և բնակելի տարածության նվազագույն չափորոշիչներ սահմանելն է: ԽԿԿ-ն գտնում է, որ բնակելի տարածության նվազագույն չափի հարցը անխզելիորեն կապված է ԵԽ անդամ պետությունների՝ ազատությունից զրկված անձանց արժանապատվությունը հարգելու պարտավորության հետ: Ուղղիչ հիմնարկների բնակելի տարածության կապակցությամբ ԽԿԿ-ն նշում է, որ այս ոլորտում կա հստակ ուղեցույցի կարիք: Մասնավորապես, ԽԿԿ-ի կարծիքով յուրաքանչյուր ազատությունից զրկված անձի համար 3 քառ. մետրը չի ապահովում բավարար բնակելի տարածություն և առաջարկվում է ուղղիչ հիմնարկների խցերը գնահատելիս առաջնորդվել այն չափորոշիչով, որի համաձայն՝ դրանք պետք է առնվազն 4 քառ. մետր լինեն, ընդ որում՝ պատերի միջև հեռավորությունը պետք է լինի 2 կամ ավելի մետր, իսկ առաստաղի և հատակի միջև հեռավորությունը պետք է լինի 2,5 մետր Criminal Justice Responses to Prison Overcrowding in Eastern Partnership Countries. Regional project Promoting penitentiary reforms (from a punitive to a rehabilitative approach) 2016, p. 58.: ԽԿԿ-ի այլ չափորոշիչներիwww.cpt.coe.int/en/working-documents/cpt-inf-2015-44-eng.pdf համաձայն՝ նման նվազագույն չափը վերաբերելի է միայն բազմամարդ բնակելի կացարաններին, որոնց մեջ սանհանգույցները չեն ներառվում: Մենախցերի համար ԽԿԿ չափորոշիչը սահմանվում է նվազագույնը 6 քառ. մետր՝ չհաշված սանհանգույցը: Այս առումով հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշտապես ձեռնպահ է մնացել Կոնվենցիայի համատեքստում մեկընդմիշտ սահմանել ազատությունից զրկված անձանց համար բնակելի տարածության նվազագույն չափը՝ նշելով, որ դա յուրաքանչյուր դեպքում պայմանավորված է մի շարք հանգամանքներով Logothetis and Others v. Greece, no. 740/13, 25 September 2014, §40: Անհրաժեշտ է նշել, որ <<նվազագույն բնակելի տարածության>> հարցը այնքան էլ պարզ չէ, որքան՝ առաջին հայացքից է թվում: Նախ, ԽԿԿ-ի կողմից օգտագործվող <<նվազագույն բնակելի տարածության>> չափորոշիչը, կառույցի տեսակով պայմանավորված, փոփոխական է: Օրինակ՝ մի քանի ժամից մի քանի օր կարճաժամկետ կալանքի համար նախատեսված ոստիկանության ստորաբաժանման խցի մակերեսը պարտադիր չէ համապատասխանի ուղղիչ հիմնարկի խցի համար սահմանված մակերեսին: Երկրորդ, տարբերակված մոտեցում պետք է ցուցաբերել բնակելի տարածություն մարդկանց թույլատրելի քանակին (մասնավորապես՝ մենախուց է, թ՞ե բազմամարդ բնակելի կացարան, որոնցում կարող են տեղավորվել տասնյակ, իսկ երբեմն նաև հարյուրավոր անձինքՕրինակ՝ 1995 թվականին Ռումինիայի բանտ այցելության ժամանակ ԽԿԿ-ն պարզեց, որ 88 ազատությունից զրկված անձինք պահվում են 80 քառ. մետր մակերես ունեցող բնակելի կացարանում, 2009 թվականին Ուկրաինայի ուղղիչ հիմնարկ այցելության ժամանակ պարզվեց 200 քառ. մետր մակերես ունեցող բնակելի կացարանում տեղադրված են 114 մահճակալներ: ): ԽԿԿ-ն իր 11-րդ Ընդհանուր զեկույցում CPT/Inf (2001) 16, §29, անդրադառնալով բազմամարդ բնակելի կացարաններին, նշել է, որ հաճախ նման կացարանները դատապարտյալներին պահում են խիստ ճնշված և առողջության համար վտանգ ներկայացնող պայմաններում: Ինչպես նաև վախի և բռնության ռիսկը գնահատել է բարձր, իսկ պատշաճ հսկողության իրականացումը ՝ չափազանց դժվար, որոնց պայմաններում դատապարտյալների ռիսկի և պահանջմունքների գնահատման վրա հիմնված անհատական տեղաբաշխումը դառնում է գրեթե անհնարին Տե՛ս, օրինակ՝ 2013 թվականին Հունաստան կատարած այցելության զեկույցը (CPT/Inf (2014) 26, § 105 and 106). : Այս հանգամանքով պայմանավորված՝ ԽԿԿ-ն կոչ է անում անդամ պետություններին բազմամարդ բնակելի կացարաններից անցում կատարել՝ ավելի փոքր բնակտեղամասեր: Երրորդ, ԽԿԿ-ն իր կողմից սահմանված չափորոշիչների լույսի ներքո խցերի չափերը գնահատելիս հաշվի է առնում նաև ռեժիմը, որի պայմաններում պահվում են դատապարտյալները: Թեև ԽԿԿ-ն մշտապես նշել է, որ 8 քառ. մետր մակերես ունեցող խցերում կարող են պահվել 2 անձինք, այնուամենայնիվ՝ 2011 թվականին Նիդերլանդներ կատարած այցելության ժամանակ առաջարկեց <<խուսափել 8 քառ. մետր մակերես ունեցող խցերում երկու անձ տեղավորելու պրակտիկայից>>՝ հաշվի առնելով, որ ԵԽ մի շարք անդամ պետություններում դատապարտյալներն ապահովվում են 7.5 քառ. մետրից 9.5 քառ. մետր մակերես ունեցող անհատական խցերում (Սլովենիա 2006թ., Հունգարիա 2013թ., Բելգիա 2009թ. Criminal Justice Responses to Prison Overcrowding in Eastern Partnership Countries. Regional project Promoting penitentiary reforms (from a punitive to a rehabilitative approach) 2016, էջ 61.) : Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ԽԿԿ-ն առաջ է քաշել մինչև չորս անձի համար նախատեսված բնակելի կացարանի նախընտրելի չափորոշիչներ՝ ավելացնելով մակերեսի չափը: Մասնավորապես՝ առաջարկվում է 2 դատապարտյալի համար ապահովել առնվազն 10 քառ. մետր տարածք, 3 և 4 դատապարտյալների համար համապատասխանաբար՝ առնվազն 14 և 18 քառ. մետր տարածք: