Մասնակից:Jor Dilbaryan/Ժոռ Դիլբարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոր Դիլբարյանը ծնվել է Հայաստանում՝ երաժիշտների ընտանիքում։ Երգել սկսել է 6 տարեկանից։ 13 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոցի ակկորդեոնի բաժինը, որն ավարտել է գերազանցությամբ։ Ստեղծագործել սկսել է 15 տարեկանից։ 2002 թվականին նա ձայնագրել է իր առաջին ալբոմը «Ինչ անեմ» վերնագրով: 2004 թվականին, լույս է տեսնում երկրորդ ձայնասկավառակը՝ «Պատահական հանդիպում» վերնագրով։ 2009 թվականին ձայնագրվում է թվով երրորդ՝ «Հենց քեզ» ձայնասկավառակը: Ամբողջությամբ իր հեղինակած երգերով: Ունի ձայնագրված բազմաթիվ երգեր եւ նկարահանված տեսահոլովակներ Հանդես է եկել համերգային շրջագայություններով՝ Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում եւ Վրաստանում: