Մասնակից:Jiv Mkrtchyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jiv Mkrtchyan/Ավազարկղ

«Վամպիրը Բրուկլինում», Ուես Քրեյեվենի կատակերգական ժանրի սարսափ ֆիլմ Էդի Մերֆիի մասնակցությամբ: Նկարահանվել 1995 թվականին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վամպիրների ցեղատեսակը մարում է: Նրանցից վերջինը՝ Մակսիմիլիանը, որը երկար ժամանակ գոյատևում էր կարիբյան ծովի կղզիներից մեկում, նավի վրա ժամանում է Նյու-Յորք, հույսով որ կգտնի մի կնոջ, ծնված իր մոր և ուրիշ վամպիրի կապի արդյունքում: Նավի անձնակազմի հետ նա վարվում է այնպես, ինչպես Դրակուլան «Դեմատրա» նավի անձնակազմի հետ, այսինքն խժռում է նավաստիներին մեկը մյուսի հետևից: Անկառավարելի նավը ուշադություն է գրավում Նյու-Յորքի նավահանգստում, իսկ սպանդի տեսարանը վախեցնում է տեղի աշխատակիցներին: Բախտի բերմամբ սպանության գործը հանձնվում է դետեկտիվ Ռիտա Վեդերին, հենց այն աղջկան որը լույս աշխարհ է եկել կնոջ և վամպիրի կապից:

Հմայիչ և կատակասեր Մակսիմիլիանը փորձում է գրավել գեղեցկուհու սիրտը, սակայն աղջկան սիրում է նաև իր գործընկերը՝ Ջասթիսը: Իր նպատակին հասնելու համար Մակսիմիլիանը ստեղծում է սատակ-օգնականի տեղական թափթփուկ Ջուլիուսից, որը ավելի շատ խանգարում էր նրան: Վերջ ի վերջո Մակսիմիլիանին հաջողվում է համոզել Ռիտային ասել «այո», ինչից հետո նա փորձում է առաջ բերել աղջկա մեջ վամպիրական առաջխաղացումը: Սակայն աղջկան վախեցնում է այն հանգամանքը, որ պետք է մարդասպան դառնալ սեփական սնունդի համար և նա ջանասիրաբար փորձում է չանել վերջին քայլը՝ մարդկային արյուն խմելը:

Այս միջոցին Ջասթիսը տեղեկանում է կարիբյան կախարդ բժիշկ Զեկոյից, որ Ռիտայն կարելի է հետ բերել մարդկային աշխարհ, դա անելու համար միայն հարկավոր է սպանել Մակսիմիլիանին: Սակայն ոստիկանը չի կարողանում հարվածել վամպիրի սրտին փայտե ցցով: յդ պահին Ռիտան անում է իր ընտրությունը և արդյունքում Մակսիմիլիանը վախճանվումէ հենց նրա ձեռքից:

Ջուլիուսը աստինճանաբար քայքայվում է՝ ընկնում է նրա աչքը, պոկվում ականջը, ձեռքը և ապա ամբողջ թևը: Սակայն տիրոջ մահից հետո սատակին մնում է տիրոջ Լիմուզինը: Այնտեղ Ջուլիուսը գտնում է Մակսիմիլիանի մատանին, որը կրելով ամբողջովին կերփոխվում է: Այժմ Բրուկլինում կա նոր վամպիր…

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդի Մյորֆի — Մակսիմիլիան / Վանահայր Փոլի / Գվիդո
  2. Անժելա Բասեթ — Դետեկտիվ Ռիտա Վերդեր
  3. Ալեն Փեյն — Դետակտիվ Ջասթիս
  4. Կադիմ Հարդիսոն — Ջուլիուս Ջոնս
  5. Ջոն Վիզերսփուն — Սայլես Գրին, Ջուլիուսի քեռին
  6. Զակես Մոկաե — Բժիշկ Զեկո
  7. Ջոաննա Քեսիդի — կապիտան Դյուի
  8. Սիմբի Հալի — Նիկի, Ռիտայի սենիակային հարևանը
  9. Մեսիրի Ֆրիմեն — Եվա, Ջուլիուսի պապիկը
  10. Քելլի Սինարթ — նկարիչ ոստիկանը
  11. Հսու Գարսիա — Էնտոնի
  12. Պիլեջի, Միչ քրեյգ — Թոնի
  13. Ու. Էլ Բրաուն — Հսկա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդդի Մյորֆին ֆիլմում միարժամանակ տարել է երեք դեր: Մակսիմիլիանի (երկու կերպարանք ունեցող՝ մարդկային և վամպիրական), լիքոտ քահանա Փոլիի և սպիտակ գանգստեր Գվիդոյի դերերը:

ժանրի ընդհանուր ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր վամպիրի կերպարը սովորական է նմանատիպ ֆիլմերի համար՝ նա տանել չի կարողանում լույսը, խաչի տեսքը և սխտորը, ցերեկային ժամերին քնում է դագաղում, տանել չի կարողանում կատուներին, կարող է թռչել, չի արտացոլվում հայելում, քայլում է սև անձրևանոցով պատված կարմիր երեսպատումով և նրան կարելի է միայն սպանել փայտե ցցով սիրտը խոցելու դեպքում: Տարբերությունը՝ վամպիրը չի կարող ստեղծել ուրիշ վամպիրի միայն մի անգամ կծելու շնորհիվ, դրա համար պահանջվում է գենետիկական կարողություն, սակայն ֆիլմի վերջաբանը հսկայական կասկած է առաջացնում այս եսիմ ինչի վրա:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]