Մասնակից:Iravaban)/sandbox

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչական արդարադատություն վարչաիրավական վեճերի լուծման հատուկ կարգ, ըստ որի դատական կամ պետական այլ մարմիններն իրավասու են քննարկել պետական կառավարման մարմինների գործողությունների դեմ հարուցված բողոքների վերաբերյալ գործեր և կայացնել այդ մարմինների համար պարտադիր որոշումներ։ Բուրժուական որոշ երկրներում Վարչական արդարադատության խնդիրներն իրականացնում են ընդհանուր դատարանները (ԱՄՆ, Անգլիա) կամ հատուկ վարչական դատարանները (Ֆրանսիա, Շվեյցարիա, ԳՖՀ)։ Բուրժուական իրավագիտությունը Վարչական արդարադատության մարմինների ձևական անկախությունը կառավարման մարմիններից ներկայացնում է որպես քաղաքացիների իրավունքների ու շահերի ապահովման երաշխիք։ իրականում այդ մարմինների «օբյեկտիվությունն» ու «անկախությունը» իրավաբանական խաբուսիկություն է։ Դրանք, վերջին հաշվով, պաշտպանում են տիրապետող դասակարգի շահերը։ Սոցիալիստ, երկրներում Վարչական արդարադատության մարմինների հատուկ համակարգ չկա, սակայն դասակարգային նոր բովանդակություն, այլ նպատակներ ու խնդիրներ ունեցող Վարչական արդարադատության առանձին առավել նպատա¬ կահարմար ինստ-ներ և ձևեր հաջողու¬ թյամբ կիրառվում են նաև սոցիալիստ, պետության պայմաններում։tժող․ դա¬ տարանները քննում են պետ․ կառավար¬ ման մարմինների դեմ ուդղված քաղաքա¬ ցիների դիմում-բողոքների՝ վարչաիրա- վական հարաբերություններից բխող բազ¬ մաթիվ գործեր։ Օրինակ, ՍՍՀՄ-ում ժող․ դատարանները քննարկում են վարչական տուգանքների անօրինականության, նո¬ տարական գրասենյակների հակաիրավա¬ կան գործողությունների, տեղական սո¬ վետների գործադիր կոմիտեների մի շարք որոշումների դեմ հարուցված բողոքները։ ՍՍՀՄ-ում, 1958-ից հետո, ընդունված մի շարք ակտերի (դատարանակազմության, քրեական, քաղաքացիական օրենսդրու¬ թյան հիմունքներ, միութենական հանրա¬ պետությունների օրենսգրքեր ևն) ուժով էապես ընդլայնվել է վարչական իրավա¬ հարաբերություններից բխող գործերի քննարկման ժող․ դատարանների իրա¬ վունքը։ Մասնավորապես, միութենական հանրապետությունների օրենսգրքերում նախատեսված են հատուկ գլուխներ, որոն¬ ցով կարգավորվում են վարչական իրա¬ վահարաբերությունների գործեր։ Պետ․ կառավարման մարմինների գործունեու¬ թյան նկատմամբ դատական վերահսկո¬ ղության իրագործումը սովետական քա¬ ղաքացիների սուբյեկտիվ իրավունքների իրականացման կարևորագույն երաշխիք¬ ներից է, սոցիալիստ, օրինականության հետագա ամրապնդման եղանակներից։