Jump to content

Մասնակից:Hustlee/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ջեֆ Բեզոս -Ռազմավարական մտածողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեր տեսլականը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք լինել աշխարհի առավել հաճախորդամետ ընկերությունը և այն վայրը, որտեղ մարդիկ կարող են գտնել և գնել ամեն ինչ, ինչ հնարավոր է գնել ինտերնետով
- Ջեֆ Բեզոսը

Շուլերը և Ջեքսոնը բիզնեսի ռազմավարությունը դասակարգում էին երեք տեսակի՝ ծախսերի իջեցում, նորարարություն և որակի բարձրացում: Բայց դա չի նշանակում միայն կենտրոնանալ նորարարության և աճի վրա, այլ նաև գիտելիքները ընդլայնել, ինչը ոչ միայն օգնում է մեծ շուկայի մասնաբաժնի գրավել, այլև մրցակցունակ մնալ և լինել դաշինքի հիմնական դերակատարը:

Ջեֆ Բեզոսի ուշադրությունը հաճախորդների գործարքների ապահովությանը և անվտանգությանը, մեծացրեց վստահությունը ընկերության հանդեպ։ Հաճախորդների անձնական տեղեկությունները՝ ներառյալ անունը, հասցեն և վարկային քարտի տվյալները գաղտնագրված են, ինչը անհնար է կարդալ և հնարավորություն է տալիս ապահով կերպով օգտվել ինտերնետից, ինչը ապահովույուն և հարմարավետություն է ստեղծում հաճախորդների համար:

Amazon.Com-ի ռազմավարության գործընթացը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն մրցակցային առավելություն որոնելիս, Ջեֆ Բեզոսը գիտակցել է, որ բիզնեսի կատարումը կախված է ոչ միայն տվյալ ռազմավարության ձևակերպումից և հաջող կիրարկումից, այլև այն գործընթացից, որով ստեղծվում կամ պահպանվում են մրցակցային դիրքերը:

Նորարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Բեզոսի կողմից օգտագործվող հիմնական ռազմավարությունը հաճախորդների վրա կենտրոնացած լինելն էր: Այդ իսկ պատճառով նա մեծ ուշադրություն է դարձրել շարունակական նորարարությունների վրա, ներդրելով նոր տեխնոլոգիաներ՝ հաճախորդերի սպասումները արդարացնելու համար, քանի որ հաճախորդները մշտապես ակնկալում են փոփոխություններ և նոր ապրանք-ծառայություններ: Բեզոսը հավատում էր նորարարություններին, որպես հաջողության միակ բանալի, որը կոգներ մրցակցության մեջ:

Էլեկտրոնային առևտրի կոշտ և շարունակական նորարարությունը Amazon- ի ժառանգությունն է
- Bob de Wit and Ronley, 1998

Դիվերսիֆիկացիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Բեզոսի կողմից օգտագործվող մեկ այլ ռազմավարությունը՝ դիվերսիֆիկացումն էր: Նա օգտագործեց ինչպես արտադրանքի դիվերսիֆիկացումը, այնպես էլ ամբողջ բիզնեսի դիվերսիֆիկացումը: Ժամանակ առ ժամանակ նա ներկայացնում էր նոր ապրանքներ` հաճախորդների կարիքներն ու պահանջները բավարարելու համար: Դա է պատճառը, որ այսօր Amazon-ն ունի միլիոնավոր հաճախորդներ, ովքեր այցելում են կայք և բավարարում իրենց կարիքները: Ըստ Փիրսոնի և Ռոբինսոնի (2000 թ.) «Ֆիրմաները ձգտում են իրենց պորտֆելներում հավասարակշռություն գտնել ընթացիկ բիզնեսի ցիկլային վաճառքների և ձեռք բերված բիզնեսի միջև՝ հակադարձ ցիկլիկ վաճառքով, բարձր/ցածր հնարավորություննեով և ցածր/բարձր հնարավորություններով բիզնեսների միջև, կամ պարտքեր չունեցող ընկերությունների և բարձր փոխառու կապիտալով ընկերությունների (Pearson and Robinson 2000): Բեզոսը զարգացում մեծ հնարավորություններ էր տեսենում նոր բիզնեսներում` էլեկտրոնային գրքեր, խաղալիքներ, զարդեր, խաղեր, առողջություն, գեղեցկություն և այլն:

Այն ձեռնարկությունները, որոնք դիվերսիֆիկացվում են, հիմնվելով իրենց հիմնական բիզնեսի վրա, ավելի լավ են աշխատում, քան նրանք, ովքեր դիվերսիֆիկացվում են չկապված ձևով
- Johnson and Scholes, 1993

Մարդկային ռեսուրսների ռազմավարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկային ռեսուրսները կարևոր դեր են խաղում բիզնեսի հաջողության մեջ: Բեզոսը մեծ ուշադրություն էր դարձնում կառավարման թիմի ամրապնդմանը և դրա համար ժամանակ առ ժամանակ նշանակում էր բազմաթիվ ավագ մենեջերների և տնօրենների: Քանի որ բիզնեսի ռազմավարությունը և մարդկային ռեսուրսների ռազմավարությունը էական ազդեցություն են ունենում կազմակերպության գործունեության վրա, այդ պատճառով բարձր արդյունավետության հասնելու համար պետք էր կապ ստեղծել այս երկու ռազմավարությունների միջև: Բեզոսը բավականին հաջողակ էր այդ հարցում:

Ֆիրմաների կարողությունը ներգրավել և պահպանել ունակ աշխատողներին ընկրությունում, կարևոր նշանակություն ունի նրա ապագա հաջողություններում
- Pearson and Robinson, 2000

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիզնեսի աճի համար օգտագործվող մեկ այլ ռազմավարությունը դաձեռքբերումներն էին: Բեզոսը ձեռք բերեց բազմաթիվ ֆիրմաներ, եվրոպական շուկայի ընդլայնմանն աջակցելու համար: Բեզոսը ձեռք է բերել բազմաթիվ dot COM ընկերություններ, որոնք տարբեր հավելյալ ծառայություններ էին մատուցում իր հաճախորդներին: Բեզոսի այս ռազմավարական մտածողությունը օգնեց նրան նվազեցնել մրցակիցներին և դարձնել Amazon-ը համար 1-ը աշխարհում:

Մեկ կամ մի քանի նմանատիպ ֆիրմաների ձեռքբերումը վերացնում էր մրցակիցներին և ձեռք բերող ընկերությանը տրամադրում են նոր շուկաներ
- Pearson and Robinson, 2000

Համատեղ ձեռնարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Բեզոսը նաև համատեղ ձեռնարկություններ է օգտագործել իր բիզնեսի ընդլայնման և զարգացման համար: Amazon-ը համատեղ ձեռնարկություններ ուներ համացանցի հիմնական դերակատարների հետ, որոնք հաճախորդների հսկայական բազա և նոր շուկաներում աճելու հնարավորություն էին ապահովում: Բարտլետը պնդում էր, որ ղեկավարները ձգտում են զարգացում ունենալ մեծ և արագ զարգացող շուկաներում, ձգտում են են կենտրոնանալո հնարավորությունների չափերի և սպասվող մարտահրավերների վրա:

Բազմազգ ընկերությունները լայնորեն օգտագործում էին համատեղ ձեռնարկությունները, որպես ոչ միայն բյուրոկրատական գործընթացներում նավարկելու միջոց, այլև նոր շուկաների մասին տեղեկանալու համար
- Bartlett et al, 2004

Ռազմավարության իրականացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմավարությունների հաջող իրականացումը կպահանջի որոշակի փոփոխություններ կազմակերպությունների ռեսուրսների պրոֆիլում
- Johnson and Scholes, 1993

Ջեֆ Բեզոսը օգտագործեց նորարարությունն ու շարունակական աճը որպես իր բիզնեսի հիմնական ռազմավարություն, որոնք նա ձեռք բերեց տեխնոլոգիայի շարունակական կատարելագործման և ընդլայնման միջոցով՝ ձեռքբերումների և համատեղ ձեռնարկությունների տեսքով: Շատ ռազմավարություններ ձախողվում են կառավարման հետաքրքրության բացակայության պատճառով: Կարևոր է, որ ռազմավարության հաջող իրականացման համար հատկացված լինեն անհրաժեշտ միջոցներ, քանի որ ներքին և արտաքին գործոններըկարևորագույն դեր են խաղում ռազմավարության հաջողության մեջ:

Amazon-ը աշխարհում ամենամեծ առցանց մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունն է, նա մեծ ջանքեր է գործադրում իր գործունեությունը Եվրամիությունում խթանելու համար՝ իր բաշխիչ ցանցն ընդլայնելու և նոր շուկաներ դուրս գալու միջոցով, հայտնում է Financial Times-ը:

Տարածաշրջանում իր ռազմավարական դիրքի պատճառով նրան շատ են հետաքրքրում բազմազգ կորպորացիաները աշխարհի տարբեր երկրներից, ներառյալ Միացյալ Նահանգները, Գերմանիան և այլն:

Amazon- ը իր ցանցում ավելացրեց 11 բաշխիչ կենտրոն, Goldman Sachs-ի վերլուծաբանները ասում են, որ 11 ից 9-ը գտնվում են ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Ըստ նրանց հետազոտության, 2010 թվականին կար երեք եվրոպական, հինգ չինական և մեկ ճապոնական բացում:

Amazon- ը ներկայումս ավելացնում է աաշխատողների քանակւ Լյուքսեմբուրգում, որտեղ տեղակայված է նրա եվրոպական գլխավոր գրասենյակը: Փնտրում է լոգիստիկայի և բեռնափոխադրման մասնագետներ, ընդլայնման սահուն առաջընթացն ապահովելու և բաշխիչ ցանցի արդյունավետությունը բարձրացնելու համար: