Jump to content

Մասնակից:Hovhannisyan Arevik/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրագրությունը իրադարձությունների, փաստերի, գաղափարների և օրվա նորությունը դարձած մարդկանց մասին զեկույցների արտադրությունը և բաշխումն է, որը որոշ չափով տեղեկացված է պահում հասարակությանը։ Խոսքը վերաբերում է օկուպացիային (պրոֆեսիոնալ կամ ոչ), տեղեկատվություն հավաքելու մեթոդներին և գրական ոճերը կազմավորելուն։ Լրագրողական մամուլը ներառում է ՝ տպագիր մամուլ, հեռուստատեսություն, ռադիո և համացանց։

Լրագրության համապատասխան դերի պատկերացումները տարբեր երկրներում տարբեր են։ Որոշ երկրներում մամուլը վերահսկվում է կառավարության կողմից և կատարյալ անկախ մարմին չի հանդիսանում։ Մյուս երկրներում մամուլը անկախ է կառավարությունից, սակայն շահույթի շարժառիթը լարվածության մեջ է մամուլի ազատության սահմանադրական պաշտպանության հետ: Թափանցիկ խմբագրական չափանիշներով, անկախ և մրցակցող լրագրողական ձեռնարկությունների կողմից հավաքված տեղեկատվության հասանելիությունը հնարավորություն է տալիս քաղաքացիներին արդյունավետորեն մասնակցել քաղաքական գործընթացներին։ Միացյալ Նահանգներում լրագրությունը Առաջին բարեփոխումում պաշտպանված է մամուլի ազատությամբ։ Լրագրության դերն ու կարգավիճակը վերջին երկու տասնամյակների ընթացքում փոփոխությունների է ենթարկվել կապված թվային տեխնոլոգիաների ի հայտ գալու և համացանցի միջոցով լուրեր հրատարակելու հետ։ Սա տպագիր լրատվամիջոցների ուղիների սպառման մեջ փոփոխություններ մտցրեց, քանի որ մարդիկ տարեցտարի նախընտրում են նորությունները սպառել սմարթֆոների և այլ էլեկտրոնային սարքերի միջոցով։ Հատկանշական է, որ աստիճանաբար խմբագրատները սկսեցին կրճատել աշխատակիցներին, ինչպես նաև պահպանել տեքստի լակոնիկությունը։ Այդ լակոնիկությունը կապված էր արտասահմանյան լսարանի հետ շփման հետ։ Հարցվողների մեծամասնությունը վերջին ուսումնասիրություններում ցույց տվեցին նորությունների սպառման փոփոխվող նախապատվությունները։

Թվային դարաշրջանը նշանավորվեց մի նոր տեսակի լրագրության ստեղծմամբ, որում շարքային քաղաքացիները լուրերի պատրաստման գործընթացում ավելի մեծ դեր են խաղում՝ ինտերնետի միջոցով քաղաքացիական լրագրության աճի շնորհիվ: Այժմ ակտիվ քաղաքացիները, օգտագործելով սմարթֆոններ, կարող են տեսաձայնագրել տարատեսակ նորություններ և վերբեռնել դրանք YouTube-ի նման կայքերում , որը հաճախ հայտնաբերվում և օգտագործվում է հիմնական լրատվամիջոցների կողմից։ Մինչդեռ ազատ մուտքը նորություններին համացանցային տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են բլոգերները և այլ սոցիալական մեդիաները, հանգեցրեց նրան, որ ընթերցողները, ավանդական մեդիա կազմակերպություննեից օգտվելու փոխարեն, կարող են տեղեկատվություն վերցնել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական աղբյուրներից։ Լրագրությունը գեղարվեստական գրականություն չէ։