Մասնակից:Hayk200/Ավազարկղ 21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիհար, նահանգ Հնդկաստանի հյուսիս–արևելքում։ Սահմանակից է Նեպալին։ Տարածությունը 174,0 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 55,1 մլն (1968)։ Վարչական կենտրոնը՝ Պատնա։ Բիհարի հյուսիսում Ինդոս–Գանգեսի դաշտավայրն է, հարավում՝ Չհոտա–Նահպուր սարահարթի արևելյան մասը և Ռաջմահալ բարձրությունը։ Կլիման արևադարձային մուսոնային է, չոր ձմեռով և խոնավ ամառով։ Տեղումները՝ մոտ 1000 մմ։ Աճում են տերևաթափ արեվադարձային խառն անտառներ և բամբուկի մացառուտներ։ Գյուղատնտ․ լեռնահանքային և ծանր արդյունաբերության կարևոր շրջանն է։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ջուտ, շաքարեղեգ, կարտոֆիլ։ Արդյունահանվում է կոքսացող ածուխ (Հնդկաստանի ածխի հանույթի 1/2-ը), երկաթ (հանույթի 1/4-ը), պղնձի, ուրանի հանքանյութ, փայլար (հանույթի 1/2-ը), բոքսիտներ։ ՍՍՀՄ գիտատեխնիկական համագործակցությամբ Բիհարում կառուցվել են խոշոր արդ․ ձեռնարկություններ՝ մետալուրգիական կոմբինատ Բոկարոյում, ծանր մեքենաշինության գործարան՝ Ռանչիում, նավթամշակման գործարան՝ Բարաունիում։