Մասնակից:Hasmikaslanyan/Ավազարկղ
Hasmikaslanyan/Ավազարկղ |
---|
Սեենթ կամ Ավոն Սեենթ, գետակ որի երկարությունը 14 կմ է։ Գետը հոսում է Ուելսի տարածքով։ Հայտնի է հիմնականում այն պատճառով, որ նրա ափին է գտնվում Կարնարվոն քաղաքը (և նույնանուն ամրոցը), ինչպես նաև հին հռոմեական Սեգոնցիա բնակավայրի ավերակները:
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի անվանումը՝ seiont, հնարավոր է, որ նշանակել է ուժեղ կամ սուրբ: Գետը սկիզբ է առնում Պադարն լճից, որը գտնվում է Սնոույդոյն լեռան ստորոտին Լլանբերիս գյուղի մոտ: Հիմնականում հոսելով դեպի հյուսիս-արևմուտք, այն թափվում է Մենայ նեղուց Կարնարվոն [1] քաղաքի տարածքում՝ կազմավորելով բնական ծովախորշ, որն ակտիվորեն օգտագործվում է տեղական տեղի նավակների կողմից։ Միջնադարում գետն ունեցել է բնական խանդակի դեր, նրա երկարությամբ կառուցվել է Կարնարվոն ամրոցը։
Ոլորուն հոսքի և վտակների առկայության շնորհիվ գետը մեծ մասայականություն է վայելում, որպես (կայակինգի) ջային տուրիզմի, որպես կայակի անցկացման վայր։ Միևնույն ժամանակ, գետը և նրա հունը ձկնորսութան վայր է մասնավորապես սաղմոնի։ [2]Քնի որ ձկնորսությունը և թիավարումը ոչ լայն գետում փոխադարցաբար հասկացություններ են, տեղաբնակների և զբոսաշրջիկների միջև երբեմն տարաձայնություններ են առաջանում, որոնք ստիպված լուծվում են ոստիկանութան կողմից։
Գետաբերանն առանձնահատուկ գիտական նշանակության վայր է՝ երկրաբանական և աշխարհագրական հատկությունների ուսումնասիրության համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Hasmikaslanyan/Ավազարկղ կատեգորիայում։ |