Մասնակից:Harutunyan Shushan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                                Հայ  նորագույն իրավագիտական  գրականություն
    Իրավունքի պատմությունից

Հայագիտության մեկ այլ կարևոր բնագավառի՝ իրավական հուշարձանների ուսումնասիրությամբ դեռևս XIX դարի վերջերին զբաղվում էր Գ. Բաստրամյանցը։ 1880 թվականին վաստակաշատ գիտնականը հրատարակեց Մխիթար Գոշի «Դատաստանագիրքըե։ Մեր օրերում սակայն հայագիտության նոր նվաճումների լույսի ներքո, անհրաժեշտ էր դարձել այդ նշանավոր երկի համառոտ և ընդարձակ խմբագրությունների նոր ուսումնասիրությունը և հրատարակությունը, որն հաջողությամբ իրականացրեց Խ. Թորոսյանը 1974թ.:Մինչև այդ, հրատարակվել էր նաև մեկ այլ նշանավոր հուշարձան՝ «Դատաստանագիրք Աստրախանի հայոցե (հրատ. Ֆ. Պողոսյան, 1967թ.):

Իրավագիտական հուշարձանների շարքում առաջնային տեղերից մեկը իրավացիորեն պատկանում է XIII դարի տաղանդավոր զորավար, պետական-քաղաքական ականավոր գործիչ ու գիտնական Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագրքինե և պատահական չէ, որ 1958թ. այն ռուսերեն թարգմանությամբ հրատարակվեց առաջին անգամ (թարգմ. Ա. Գալստյան), իսկ 1971թ. երկրորդ անգամ (թարգմ. Ս. Սուքիասյան): Այս բնագավառի ուշագրավ հրատարակություններից թվարկենք նաև «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրություններըե (հրատ. Վ. Գրիգորյան, 1963թ.), ինչպես և հայ եկեղեցու երկու կարևորագույն ժողովածուները՝ «Շահապիվանի կանոններըե (1959թ.) և «Դվինի 2-րդ ժողովի կանոններըե (1962թ.), հրատարակված ռուսերեն թարգմանությամբ (թարգմ. Ս. Արևշատյան):