Մասնակից:Harutiunyan Ashot/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շուշի (1918-1920)[1] Արցախի բազմադարյան ազատագրական պայքարի պատմության մեջ խոր հետք են թողել 1918-1920 թվականները: Հենց այդ տարիներին էր ՙ Ադրբեջանը ամեն կերպ ջանում իր թաթը դնել Ղարաբաղի և Զանգեզուրի վրա,որոնք Ելիզավետպոլի նահանգի մասերն էին:[2]: Ղարաբաղի միացումը Հայաստանին կանխելու համար, ուրվագծվող Ադրբեջանի տարածքում ստեղծված մուսավաթական Ազգային Խորհուրդների միջոցով կազմակերպվում էին հայ ազգաբնակչության կոտորածներ՝ շարունակելով պատմական հայկական տարածքների էթնիկ դիմագծը ի հօգուտ մահմեդականների փոխելու դեռևս Փանահ խանի օրոք որդեգրված համաիսլամական քաղաքականությունը:« Հայ և թուրք շահերու հակամարտութեան կարողական ուժը հրապարակ եկաւ մանաւանդ Անդրկովկասի մէջ Զեմստվօ (տեղական ինքնավարութիւն) կազմելու համար եղած խորհրդակցութիւնների ատեն (1864թ), երբ անհրաժեշտ կը նկատուէր գավառներու եւ շրջաններու աշխարհագրական-ցեղագրական սահմանները գծել եւ երբ հայութիւնն իր ներկայացուցիչներու միջոցով կը կամենար ապահովել հայկական շրջանակները` իբրեւ զեմստվոյական միութիւն,իսկ թաթարներն ու վրացիները միացեալ ճակատ կը ներկայացնէին՝ պահելու արդէն (1868թ- գոյութիւն ունեցող վարչական բաժանումները , որոնց մէջ իրենք թուական մեծամասնութիւն կը կազմէին: Ռուսական մեռնող ցարիզմն իր վերջին պաշտպանութիւնը չխնայեց թաթար զանգուածին եւ նորէն իր դիրքը թեքեց դէպի հակահայ քաղաքականութիւն»[3]: Հայերի « … համար կենաց եւ մահու չափ անհրաժեշտ էր խափանել Ադրբէջանի եւ Տաճկաստանի Ղարաբաղ-Զանգեզուրի վրայով միանալու ծրագիրը,…որուն մեկ կարեւոր արտայայտութիւն էր Տաճկաստանի եւ Ադրբէջանի միջեւ 1919 թուի հոկտեմբերի 29-ին կնքուած զինակցութեան դաշինքը»[4]: Համաթրքական արշավանքը դեպի Ղարաղաղ պսակվեց որոշ հաջողությամբ: Թուրքական զորքերը հասնելով Ասկերան, Շուշի քաղաքի և շրջանի հայությանը անձնատուր լինելու վերջնագիր ներկայացրին: Քաղաքն ընդառաջ գնաց այդ վերջնագրին (չնայած շրջանների զորահրամանատարների կողմից հոկտեմբերի 26-ին Անդրանիկ Օզանյանին գրված նամակի համաձայն Արցախը ունակ էր 15 հազար զինվոր հավաքագրել և ջարդել 1500 հոգուց բաղկացած թուրքական զորամասը[5] և նույնիսկ խոստացավ ազդել նաև Զանգեզուրի հայության վրա: 1918 թ. Սեպտեմբերի 25-ին թուրքերը մտան Շուշի:

Ադրբեջանի ծավալապաշտական ծրագրերը բացահայտ քաջալերում և դրանց իրականացմանը նպաստում էին դաշնակից տերությունները, գլխավորապես՝ Անգլիան, իսկ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո՝ նաև բոլշևիկյան Ռուսաստանը:

Այնուհանդերձ, Արցախի հայությունը,օգտվելով պապական հողերում ունեցած բարոյական և թվական ուժից, ազատության ու անկախության համար պայքար մղելու վճռականությամբ ծառս եղավ թշնամու դեմ: Երևանի Ղարաբաղցիների հայրենակցական Միությունը,իր նախագահ Գ Բալայանի միջոցով, դիմեց ՀՀ կառավարությանը . «Անտանտի ներկայացուցիչներու գերագոյն կոմիսարներու աչքի առաջ պատրաստւում է Հայաստանի վերջին անվնաս մնացած շջանի ոչնչացումը… Խնդրում ենք վճռական քայլեր առնել թրքական էմիսարների եւ Ադրբէջանի շովինիստական շրջանների արիւնալի ակրեսիւ նպատակների առաջն առնելու համար» [6]:Այդ պայքարի կազմակերպա-բարոյական և քաղաքական հենակետ դարձավ ռազմավարական նշանակություն ունեցող Շուշի բերդաքաղաքը: Փետրվարյան հեղափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծվում էին տեղական իշխանության գործադիր մարմիններ: 1917թ. մարտի 11-ին Շուշի քաղաքի Ղազանչեցոց եկեղեցում հրավիրվեց նախապատրաստական ժողով, որը քննարկեց գավառի գործադիր մարմին ընտրելու հարցը: Հաջորդ օրը՝ մարտի 12-ին, գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի գործադիր մարմնի ընտրությունը, որին մասնակցեցին բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչները: Ընտրվեց 40 հոգուց բաղկացած գործադիր կոմիտե՝ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքը ղեկավարելու համար [7]: Քաղաքում ,սոցիալ-դեմոկրատների ազդեցության տակ , ստեղծվեց նաև բանվորական ներկայացուցիչների խորհուրդ, որին հետա-գայում միացան զինվորական և գյուղացիական համանուն: [8]: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Այսրկովկասում ուժեղացան անկախ պետական միավորումներ ստեղծելու համար պայքարող կուսակցությունների դերը: 1917թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղը անիշխանության ճիրաններում,քանի որ 72 անդամներից բաղկացած գործադիր կոմիտեն, լիովին անգործության էր մատնված[9]: Խորանում էր տնտեսական ճգնաժամը և մեծանում սոցիալական լարվա¬ծությունը: 1917թ. նոյեմբերին Շուշի քաղաքում հավաքվեցին մի շարք կուսակցությունների ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քննության առան Լեռնային Ղարաբաղը ստեղծված կացությունից դուրս բերելու հարցը[10]:

Ընտրվեց տեղական իշխանության ժամանակավոր մարմին՝ «Հայ հեղափոխական կուսակցությունների ու կազմակերպությունների Ղարաբաղի ժամանակավոր խորհուրդ» (որը պատմական գրականության մեջ հայտնի է «Միջկուսակցական բյուրո» անունով): Խորհրդի կազմում ընտրվեց 14 հոգի՝ հինգ դաշնակցական, երեք մենշևիկ, երեք բոլշևիկ, երեք էսէռ: Հետագայում բոլշևիկները հեռացան խորհրդի կազմից[11]:

Խորհրդի գործունեությունը սահմանափակվում էր Շուշի քաղաքի հայկական մասով: Ազգային կոմիտե ստեղծեցին նաև Շուշի քաղաքի թուրք գաղութաբնակները3: Ինչ վերաբերում է Դիզակ, Խաչեն, Վարանդա և Ջրաբերդ գավառներին, ապա դրանք մնացել էին առանց իշխանության???: Դեպքերի անսպասելի ընթացքը ? (Շուշի-Եվլախ մայրուղու փակվելը, անիշխանության խորանալը և այլն) պետք է, որ սթափեցնեին հայ ազգային շահերով «մտահոգվողներին»: Այդ հարցերը քննարկվեցին «Միջկուսակցական բյուրոյում» և մուսուլմանների Ազգային կոմիտեում: Կայացվեց որոշում` լուծարել Ղարաբաղի գործադիր կոմիտեն և փոխարենը ստեղծել ավելի ճկուն ու աշխատունակ նոր մարմին: 1917թ. դեկտեմբերի 20-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի գործադիր կոմիտեի արտահերթ նիստ: Մուսուլմանների Ազգային կոմիտեի ներկայացուցիչների և «Միջկուսակցական բյուրոյի» անդամների պահանջով գործադիր կոմիտեն հրաժարական տվեց: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ ստեղծվեց նոր մարմին, որը հայտնի է «Ազգամիջյան կոմիտե» անունով: Այն կազմված էր 13 հոգուց (վեց հայ, վեց մուսուլման և մեկ չեզոք անձ՝ որպես ղեկավար)[12]: Իշխանության մարմիններ ստեղծվեցին նաև տեղերում, նշանակվեցին քաղաքացիական, դատական և զինվորական լիազորներ:Սակայն «Ազգամիջյան կոմիտեի» գործունեությունն ըստ երևույթին խափանում էին Շուշիում գործող թուրք-ադրբեջանական էմիսարները և նրանց հայ գործակալները: Շուշիում գործող «Միջկուսակցական բյուրոյից», թուրքերի Ազգային կոմիտեից և ոչ մեկը չդարձավ ընդհանուր ճանաչում և հեղինակություն վայելող իսկական կենտ-րոնական իշխանություն: Անդրադառնալով այդ օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող քաղաքական անցուդարձին՝ «Կավկազսկոյե սլովո» թերթը գրում էր. «Անդրկովկասի կոմիսարիատը պետք է լրջորեն մտածի քաղաքում և գավառում տեղական իշխանություն ստեղծելու մասին, առանց որի անկարելի է կանքը նորմալ հունի մեջ դնել»[13]: Եվլախ- Շուշի մայրուղուց բացի փակվեց նաև Գորիս-Ավդալլար (Լաչին)-Շուշի ճանապարհը: Պարենային և ֆինանսական ճգնաժամն ընդունեց սուր բնույթ: Սովն ու համաճարակը մոլեգնում էին հայկական գյուղերում և խլում հազարավոր կանքեր[14]: Լեռնային Ղարաբաղի ընդհանուր վիճակն էլ ավելի թուլացրեց տեղական իշխանությունների դիրքերը և նրանց կանգնեցրեց կազմալուծման փաստի առջև: 1918թ. հուլիսի 16-ին ինքնալուծարման ենթարկվեց «Միջկուսակցական բյուրոն»: Նրա փոխարեն ստեղծվեց նոր մարմին, որը կոչվեց «Ղարաբաղի հայ ժողովրդական ժամանակավոր կառավարություն» կամ «Կոմիսարների խորհուրդ»: Ղարաբաղը բաժանվեց երկու (Վարանդա-Դիզակ և Խաչեն-Ջրաբերդ) վարչական շրջանի և յուրաքանչյուրի համար նշանակվեց լիազոր1: 1918 թ. հուլիսի 22-28-ը Շուշիի թեմական դպրոցի դահլիճում գումարվեց արցախահայության առաջին համագումարը: Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջաններից համագումար էին եկել 180 պատգամավորներ: Խորհրդակցական ձայնով մասնակցում էին նաև Շուշի քաղաքում գործող հասարակական հոսանքների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:Համագումարն Արցախը հայտարարեց վարչաքաղաքական անկախ միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և կազմեց «Ղարաբաղի ժողովրդական կառավարություն»2: Կառավարությունը եռանդուն կերպով լծվեց տեղերում իշխանության մարմինների ստեղծման գործին: Քաղաքի և մերձակա շրջանների անվտանգությունն ապահովելու համար հուլիսի 27-ին հաստատվեց պարետություն: Գավառի ներքին խնդիրները լուծելու համար կառավարության հուլիսի 29-ի որոշմամբ ստեղծվեց չորս հանձնաժողով՝ ֆինանսական, պարենավորման, բժշկա-սանիտարական և վարչաիրավական: Գյուղական լիազորների փոխարեն նշանակվեցին գավառային և քաղաքային կոմիսարներ: Ջրաբերդ- Գյուիստանում, Խաչենում, Դիզակում և Շուշիում հիմնվեցին հաշտարար դատարաններ: Իբրև բարձրագույն վճռաբեկ ատյան՝ Շուշիում ստեղծվեց շրջանային դատարան և նրան կից հատուկ գործերի քննիչ հանձնաժողով3: Օգոստոսի 3-ին կառավարությունը բաց թողեց մի քանի շրջաբերականներ՝ սպեկուլյացիայի, փողի արժեզրկման, նպաստների,հայ-թաթարական հարաբերությունների մասին: Շուշի քաղաքում գործում էին քաղաքային ինքնավարության, զինվորական միության, ոստիկանության և աղքատախնամ հոգաբարձության հասարակական մարմինները, որոնք բացառությամբ քաղաքային ինքնավարության, զուտ հայկական էին և ազդեցություն չունեին Ադրբեջանի գաղութարարների հենակետի վերածված քաղաքի մուսուլմանական թաղամասում: Այսպիսով, «Ղարաբաղի ժողովրդական կառավարության ստեղծումով հայերը հռչակեցին նրա անկախ գոյության իրավունքը, որը, հարկավ, սկսեց տհաճություն պատճառել թուրքերին»,- գրել է «Մշակ» թերթը 2ա: Արցախում ազգամիջյան խորացող ատելությունը մոտեցնում էր ներէթնիկ բախումները, որը հնարավոր էր կանխել միայն ուժեղ ձեռքի առկայության դեպքում: Սակայն Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները դեմ էին ուժային մեթոդների կիրառմանը և փորձում էին հարցերը հանգուցալուծել անհեռանկարային, «»քաղաքակիրթ» ձևով՝ բանակցությունների միջոցով: Ադրբեջանը հայերի խաղաղասիրական առաջարկներին հակադրում էր Լեռնային Ղարաբաղը նվաճելու անթաքույց քաղաքականությունը և շտապ կարգով զորակոչ հայտարարելով՝ վարժում էր իր բանակը՝ մարտերում թրծված թուրքական զորահրամանատրների միջոցով: 1918թ. մայիսյան հերոսամարտերում կրած անհաջողություններից հետո, թուրք զավթիչների զորքերը Ղազախ-Աղստաֆա գծով շարժվեցին դեպի Բաքու՝ նպատակ ունենալով, մի կողմից, կանխել գերմանացիներին6, մյուս կողմից՝ գրավել Բաքուն: Կովկասյան 2-րդ դիվիզիայի հրամանատարներից մեկի՝ Ջեմիլ Ջահիդ բեյի7 գլխա-վորությամբ մի զորախումբ բանակատեղի դարձրեց Լեռնային Ղարաբաղի սահմանային դարպասներից մեկը՝ Աղդամը, որը բանալի էր չճանաչված հայկական երկրորդ պետություն ներխուժելու համար:Ներխուժումը արդարացնելու համար թուրքերը դիմեցին դիվանագիտական նախապատրաստական քայլերի: Արցախի գյուղերում հայ բնակչությանը սիրաշահելու համար բաժանվում էր սննդամթերք և նավթ:Լայնածավալ աշխատանքներ էին տանում ադրբեջանամետ քարոզիչները: Նուրի փաշան Գանձակի հայերից ու թաթարներից բաղկացած մի պատվիրակություն ուղարկեց Շուշի՝ նրա բնակչությանը համոզելու ընդունել Ադրբեջանի հպատակությունը:Սակայն Շուշի մտնելու հենց առաջին օրը բանագնացներին՝ մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ՝ շուշեցիները բանտարկեցին նրանց: Շուշիի թուրքամետ մտավորականության ջանքերի շնորհիվ հաջողվեց հնգօրյա բանտարկությունից հետո նրանց ազատ արձակել: Դեպի Գանձակ հետդարձի ճանապարհը բռնած պատվիրակությանը շուշեցիները հրահանգեցին, որ իրենց անունից Նուրի փաշաին տեղյակ պահեն, որ իրենք վճռականորեն դեմ են Ադրբեջանի իշխանությանը 1գ և ցանկանում են միանալ Հայաստանի Հանրապետությանը: Վերջինս որոշեց զենքի ուժով նվաճել Արցախը: Ղարաբաղի վրա թուրքերի հարձակմանը նախորդեց Բերդաձոր (թուրքերի կողմից պարտադրված էր Ղալադարասի-Ղալաղշլաղ ձևը) հայկական մեծ գյուղաշարքի (Հին շեն,Մեծ Շեն,Մեծ Խերխան,Փոքր Խերխան,Եղցահող,Տասը վերստ) կործանումը, որը ծանր հարված էր Ղարաբաղի անկախությանը: Զանգեզուրի գավառին պատկանող գյուղախումբը Ղարաբաղի համար ուներ ռազմավարական նշանակություն. Գորիսից դեպի Շուշի միակ ճանապարհը անցնում էր Բերդաձորով: Սեպտեմբերի 6-ին՝ Բերդաձորի անկումից երկու օր անց, Շուշիում հրավիրվեց Լեռնային Ղարաբաղի հայության երկրորդ համագումարը՝ գավառի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող մի շարք հարցեր քննարկելու համարդ : Ջահիդ բեյի անունից երկու վերջնագիր է ստացվում՝ մեկն ուղղված Ղարաբաղի հայոց հոգևոր առաջնորդին, մյուսը՝ գավառի հայ ազգաբնակչությանըե: Վերջնագրերը պահանջում էին ՝հայերից երեք օրվա ընթացքում բոլոր զենքերը հանձնել տաճկական հրամանատարությանը և անձնատուր լինել1: Համագումարը,ազգաբնակչությանը չգրգռելու նպատակով առերես մերժում է թուրք զորավարի պահանջը և միաձայն արտահայտվում Հայաստանի Հանրապետության հետ միավորվելու օգտին: Սեպտեմբերի 11-ի նիստում «Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը» վերանվանեց «Ղարաբաղի հայոց ժողովրդական խորհուրդ»: Այն ՝ ընտրեց պատվիրակության անդամներին, որոնք սեպտեմբերի 15-ին մեկնեցին Աղդամ: Ջահիդ բեյը, առանց պատվիրակների խոսքը լսելու, ներկայացրեց նոր պահանջներ. 1. հպատակվել Ադրբեջանի կառավարությանը, 2. զինաթափվել, 3. ճանապարհ տալ թուրքական և ադրբեջանական զորքերին անցնելու Շուշի աբ : Ջահիդ բեյը պատվիրակության անդամներից երկուսին՝ Հ. Մուսայելանին ու Դ. Առաքելանին, թույլատրեց վերադառնալ Շուշի այն պայմանով, որ տեղում իրենց խնդիրը կատարելուց հետո վերադառնան Աղդամ և իրազեկ դարձնեն Ղարաբաղի հայ ազգաբնակչության մտադրության մասին, իսկ մյուսներին բանտարկեցբգ : Սեպտեմբերի 16-ին պատվիրակության անդամները հասան Շուշի: 1918թ. սեպտեմբերի 17-22-ին Շուշիում գումարվեց Ղարաբաղի հայության երրորդ համագումարը: Պատգամավորների ընդհանուր թիվը հասնում էր շուրջ 200-ի : Համագումարի աշխատանքներն ընթանում էին բուռն վեճերի պայմաններում: Երեք օրվա քննարկումներից հետո (ելույթ ունեցավ 78 պատգամավոր) միակամ որոշվեց՝ արյունահեղությունից խուսափելու համար առանց կռվի գնալ համաձայնության: Մինչ համագումարը զբաղված էր Ջեմիլ Ջահիդ բեյի վերջնագրի պատասխանը հստակեցնելով՝ սեպտեմբերի 19-ին Աղդամ ժամանեց Կովկասում գործող թուրքական բանակի գլխավոր հրամանատար Նուրի փաշան: Նույն օրը նա ազատ արձակեց բանտարկված պատվիրակներին և ուղարկեց Շուշի: Նուրին վերջնագիր ուղարկեց Շուշիի հայությանը՝ պահանջելով զինաթափվել ու ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Թուրք փաշան պատասխանի համար տալիս է 24 ժամ: Երրորդ համագումարը սեպտեմբերի 20-ի նիստում Նուրի փաշայի վերջնագիրը քննարկելուց հետո որոշեց թուրքերի հետ բանակցելու համար նոր պատվիրակություն ուղարկել Աղդամ:Պատգամավորությանը չհաջողվեց նշված ժամկետում լինել Աղդամում, որովհետև գավառից եկած գյուղացիների մի մեծ խումբ, դժգոհ լինելով համագումարի որոշումից (արցախահայության գերակշիռ մեծամասնությունը դեմ էր թուրքերի հետ ամեն տեսակի զիջողության), թույլ չի տալիս նրանց մեկնելու: Ի վերջո, սեպտեմբերի 21-ին բանագնացների խումբը դուրս է գալիս Շուշիից: Խմբի հետ Ասկերան է ուղևորվում նաև քաղաքից ընտրված մեկ այլ պատվիրակություն՝ անդամակցությամբ Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսի և Բյուզանդ վարդապետի, ովքեր պետք է Ասկերանի շրջանի գյուղացիներին հորդորեին խաղաղությամբ ընդունել թուրքերին և չդիմադրել նրանց Ասկերանով անցնելիս: Ասկերանում երկու պատվիրակության անդամներն էլ, մեղադրվելով հայրենիքի դավաճանության մեջ, բնակչության կողմից ձերբակալվում են: Թեմի առաջնորդից վերցնելով մեքենան՝ նրան ոտքով ուղարկում են Շուշի, իսկ մյուսներին բանտարկում Ասկերանի մոտ գտնվող Խանաբադ (Ոսկեվազ) գյուղ: Որոշ մանրամասներ պարզելուց հետո՝ սեպտեմբերի 21- ին, նրանց ազատ են արձակում: 1918թ. սեպտեմբերի 20-ին Ջահիդ բեյը Խաչենի 20-ից ավելի հայկական գյուղերից պահանջեց ճանաչել Ադրբեջանի իշխանությունը և զինաթափ լինել: Արյունահեղությունից խուսափելու համար բնակչությունը հանձն է առնում զինաթափվել՝ պայմանով, որ թուրք ասկարները չմտնեն գյուղերը և բռնություն չգործադրեն խաղաղ բնակչության նկատմամբ: Շատ շուտով ոսոխը բացահայտեց իր դեմքը, պարզ դայւձավ, որ այդ հույսերն ապարդյուն են: Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքը մտավ Լեռնային Ղարաբաղ: Բանակի հրամանատարությունը և գավառապետ Խոսրով բեկ Ֆալատովը ծեծի ու սպանությունների սարսափի տակ ժողովրդից խլեցին բոլոր զենքերը և տեղափոխեցին Աղդամ: Թուրք-թաթարական զինված կազմավորումները սեպտեմբերի 22-23-ին լայնածավալ հարձակում սկսեցին Ղարաբաղի վրա Քարագլուխից մինչ Միրուշեն1: Սկսվեց Ղարաբաղի հայերի «տարօրինակ պատերազմը» նվաճողների դեմ: Թշնամին մեկը մյուսի հետևից գրավեց Ասկերանի աջ ու ձախ կողմերի Միրշանլու, Դահրազ, Վարազաբուն (Արանզամին), Փրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրա- մորթ, Խանաբադ (Ոսկեվազ), Քարագլուխ գյուղերը : Թուրքական զորքերը Ջահիդ բեյի գլխավորությամբ շարժվում են դեպի Շուշի՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ: Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը գերադասեցին նրանց զինված դիմադրություն ցույց չտալ, իբրև քաղաքում հայերի և թուրքերի միջև կոտորածը կանխելու համար: Շուշին առանց կռվի՝ անձնատուր եղավ: Տաճիկ զավթիչները, որոնց թիվը հասնում էր շուրջ 2000-ի , Շուշի մտան սեպտեմբերի 24- ին: Նրանք տեղավորվեցին քաղաքի դպրոցական շենքերում, զորանոցներում ու թուրքական թաղամասում: Թշնամին ուներ ութ թնդանոթ և մի քանի տասնյակ գնդացիր: Զորքի հետ քաղաք էր ժամանել նաև մուսավաթական կառավարության պաշտոնական լիազոր Իսմայիլ խան Զիաթխանովը՝ հրահանգ ունենալով համոզել բնակչությանն ընդունելու Ադրբեջանի գաղութային իշխանությունը: Թուրքերը, «գրավելով» Շուշին, այնտեղ մտցրին ռազմական դրություն: Երեկոյան ժամը 7-ից հետո արգելվում էր փողոց դուրս գալ. ում տեսնում՝ ձերբակալում էին: Նույնիսկ քաղաքից դուրս կամ գյուղից քաղաք գնալու համար պահանջվում էր անցաթուղթ : Շուշիի պարետ նշանակվեց Նազիմ բեյը, իսկ ընդհանուր նահանգապետ՝ Իսմայիլ խան Զիաթխանովը: Թուրքական տիրապետության հետևանքով Ադրբեջանի իշխանությունը տարածվեց Շուշի քաղաքի և Քարին տակ, Շոշ ու Ղայբալու գյուղերի վրա32: Սակայն Ջիվանշիր, Ջրաբերդ Դիզակ և Վարանդա շրջանները հրաժարվեցին ճանաչել զավթիչների տիրապետությունը:

Ադրբեջանի թելադրանքով թուրք զավթիչները ցրեցին Ղարաբաղի կառավարությունը և զինաթափ արեցին քաղաքի հայ բնակչությանը: Խուժելով քաղաք՝ տաճիկ , քուրդ զորքերն ու տեղական թուրքերից կազմված կամավորակնները սկսեցին կողոպտել հայերի տները, խանութները և կոտորել նրանց: Սարսափելի կոտորածն ու թալանը տևեցին երկու օր ու դադարեցին երրորդ օրը միայն՝ պարետ Նազմ բեյի հրամանով : 1918 թ. հոկտեմբերի 1-ի գիշերը տաճիկ պատժիչների մի զորախումբ ձերբակալեց ավելի քան 60 հայ մտավորականների :Թուրքերի մուտք գործելուց հետո գյուղացիները արդարացիորեն բոյկոտ հայտարարեցին ազգային անկախությանը դավաճանած քաղաքին և թույլ չտվեցին, որ որևէ մեկը կենսամթերք բերեր Շուշի :Քաղաքի բնակչության գլխին կախվեց սովի ուրվականը:

Այն օրերին, երբ թուրքերը շարժվում էին դեպի Շուշի, Ջիվանշիրի գավառի հայությունն անհավասար կռվում ջարդեց ու դուրս շպրտեց իր հողը ներխուժած թուրք զավթիչներին: Ջիվանշիրում կրած ջախջախիչ պարտությունից հետո տաճկական բանակի հրամանատարությունը վճռում է գրավել Վարանդան: Թուրքական զինուժը առանց դիմադրության հանդիպելու մտավ Շոշ, այնուհետև՝ Տռնավարզ և Խաչմաչ գյուղերը: Հոկտեմբերի 17-ի երեկոյան թշնամին հասավ Վարանդայի Մսմնա գյուղը և գիշերեց այնտեղ: Նույն օրը հայկական մի ջոկատ՝ Ասլան Մուրադխանյանի (Ասլանիկ) գլխավորությամբ, ամրանում է Մաշադիշեն գյուղի մոտ ընկած բարձունքներում՝ փակելով դեպի Ամարասի ձոր և Շուշի տանող ուղիները: Հոկտեմբերի 18-ին Կավահանի անտառներում շրջափակված թուրք և թաթար զավթիչների բոլոր ջանքերը շրջապատումից դուրս գալու համար ապարդյուն անցան: Հակառակորդը մարտադաշտում թողեց մի քանի տասնյակ զինվորների դիակներ,3 թնդանոթ,4 գնդացիր և ռազմամթերքով բեռնավորված 30 ջորի: Ոսոխի կենդանի մնացած աննշան թվով զինվորները, օգտվելով մառախլապատ եղանակից, ծածուկ քաշվում են դիմացի անտառը, իսկ այնտեդից գիշերով մեծ դժվարությամբ հասնում Շուշի : Այսպիսով, չնայած Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները՝ դիմադրության շնորհիվ, թշնամու համար մնացին անմատչելի: Վարանդայի, Դիզակի, Խաչենի և Ջրաբերդի զորահրամանատարներն այդ շրջաններում ամբողջ իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքը և պաշտպանեցին երկիրը վերահաս վտանգից միչև անգլիական ներկայացուցչության գալը: 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով Թուրքիան զորքերը հետ քաշեց Ղարաբաղից: Անդրկովկասում թուրք-գերմանական նվաճողներին փոխարինեցին անգլիացի «խաղաղարարները»: Շուշիից թուրքական զավթիչների հեռանալուց հետո՝ 1918թ. նոյեմբերի սկզբին, քաղաք մտավ անգլիական ռազմական ներկայացուցչություն՝ մայոր Գիպոնսի գլխավորությամբ: Քաղաքի հայությունը մեծ ոգևորությամբ դիմավորեց «ազատարարներին» : Մայորն իր հրամանատարության անունից տեղեկացրեց, որ այս ներ-կայացուցչությունն ուղարկված է գեներալ Թոմսոնի կողմից, ով դաշնակից զորքերի հրամանատարն է Բաքվում, ապահովելու է օրենքն ու կարգը Շուշիի շրջանում: Ապա հայտարարեց, որ քաղաքական ու տարածքային խնդիրները ներկայացուցչությանը չեն վերաբերում և պիտի լուծվեն Փարիզի խաղաղարար կոնֆերանսում13: Մուսավաթական Ադրբեջանը անգլիական ռազմական ներկայացուցչության գիտությամբ ու ակտիվ մասնակցությամբ ձգտում էր անել այն, ինչը նրան չհաջողվեց թուրքերի օգնությամբ: Բրիտանական ռազմական ներկայացուցչության Ղարաբաղ մուտք գործելուց հետո տեղի քաղաքական ուժերի մեջ ուրվագծվում է երկու ուղղություն: Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք Շահնազարյանի և Ղարաբաղի զորքերի ընդհանուր հրամանատար Սոկրատ բեկ Մելիք-Շահնազարյանի գլխավորած հոսանքը բռնել էր անգլիացիներին հլու-հնազանդ ենթարկվելու ուղին: Նրանք գտնում էին, որ պետք է ենթարկվել դաշնակիցների կամքին, անտեղի արյուն չթափել, համբերատար սպասել վեհաժողովի արդար վճռին: Հակառակ դեպքում դա կարող է վնասել Արցախի դատին: Իսկ դաշնակցության Ապառաժի (Ղարաբաղ) կոմիտեն և Ղարաբաղի ժամանակավոր Հայոց Ազգային խորհուրդն անիմաստ էին համարում անգլիացիների հետ հույսեր կապելը, առավել ևս նրանցից օգնություն և աջակցություն սպասելը: Նրանք Արցախի հարցի լուծումը իրավացիորեն կապում էին ազատագրական պայքարի հետ և ճիգ էին գործադրում զենքի ենթակա բնակչությունից զինյալ խմբեր ստեղծելու ուղղությամբ: Այդ ընթացքում Ադրբեջանը Վարարակն (Խանքենդ) ավան մտցրեց «Վայրի դիվիզիայի» մի զորամաս, թվով 1500 զինվոր: Ադրբեջանական զինուժ կենտրոնացվեց նաև Ասկերանում և Շուշիում : Այստեղ գտնվող զինվորների թիվը հասցվեց 1000-ի*4: Արցախի ռազմական ուժերի դիմադրությունը ճնշելու և գավառը վերջնականապես գրավելու նպատակով՝ Ադրբեջանի մարտական ուժերը թուրք սպաների հրամանատարությամբ ավերածությունների ենթարկեցին Ասկերանի շրջանը, Դիզակի և Վարանդայի գյուղերը6: Իսկ խաղաղարար անգլիական ներկայացուցչությունը փաստորեն հովանավորում էր Ադրբեջանական զավթիչների պատժիչ գործողությունները… Ավելին, երբ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը հայ ազգաբնակչության նկատմամբ գործադրվող բռնությունների կապակցությամբ բողոքեց անգլիացիներին:Վերջիններս պատասխանեցին, որ իրենք քաղաքական խնդիրներով չեն զբաղվում, իրենց նպատակն է օգնել գաղթականությանը և զբաղվել Ղարաբաղի տնտեսական հարցերով [15]: 1919թ. հունվարի 15-ին Ադրբեջանի կառավարությունը, ոտնահարելով արցախահայության կամքը, Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեց Ելիզավետպոլի նահանգի հարավարևելան հայկական գավառների՝ Շուշիի, Զանգեզուրի, Ջեբրայիլի, Ջիվանշիրի գեներալ-նահանգապետ : Փետրվարի 28-ին Շուշիի անգլիական ներկայացուցչությունը, հանձին Մաք Մոզընի, դիմում է Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդին և պահանջում ճանաչել Խոսրով բեկ Սուլթանովի գեներալ-նահանգապետությունը: Հայոց Ազգային խորհրդի պատասխանը լինում է. «Հայկական Ղարաբաղը չի կարող հաշտվել նման փաստի հետ, որովհետև կախումը Ադրբեջանի կառավարությունից, ինչպիսի ձևով էլ այն արտահայտվելու լինի, Ղարաբաղի հայությունը համարում է անընդունելի» : Չնայած հայկական զորամասերի հրամանատարները պաշտպանում են Ազգային խորհրդի տեսակետը սակայն վերջինս անարխիստական դիրքորոշում էր որդեգրել. խաղաղություն՝ առանց պատերազմի: Նորաթուխ նահանգապետը ժամանեց Շուշի փետրվարի 10-ին և բնակության վայր ընտրեց քաղաքի թաթարական թաղամասը: Փետրվարի 20-ին բրիտանական ներկայացուցչությունը կազմեց մի նախագիծ, որով սահմանեց Սուլթանովի լիազորությունները: Գեներալ-նահանգապետին կից ստեղծվում էր խորհուրդ՝ կազմված երեք հայերից, նույնքան էլ մուսուլմաններից և անգլիական ներկայացուցչության անդամներից: Նահանգապետի քաղաքացիական մասի օգնականը լինելու էր հայ : Երկրամասի ժամանակավոր կառավարման նախագիծը հակառակ սկզբունքներով էր կազմել Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը: Այդ նախագծի համաձայն՝ մինչև խաղաղության կոնֆերանսի որոշումը, հայկական Ղարաբաղը ղեկավարվելու էր հետևյալ կերպ, ա) կառավարումը կենտրոնանում է մարզային խորհրդի ձեռքում՝ կազմված 7 հոգուց, նստավայր ունենալով Շուշին: բ) Հատուկ համաձայնությամբ խորհրդի կազմում մտնում են մեկական ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններից: գ) Բրիտանական ներկայացուցչությունը խորհրդի աշխատանքի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի: Նա կարող է փոխել կամ կարճել խորհրդի ցանկացած որոշում: դ) Պաշտոնատար բոլոր անձինք նշանակվում են խորհրդի կողմից: ե) Կողմերի զորամասերի տեղափոխությունները կատարվում են ներկայացուցչության գիտությամբ և համաձայնությամբ: Գլխավոր ռազմավարական կետերում տեղաբաշխվում են բրիտանական զորամասերն ու ուղեկալները : Անգլիական ներկայացուցչության և նրա ղեկավար Թոմսոնի կողմից հայկական նախագիծը չընդունվեց: Լեռնային Ղարաբաղում և Զանգեզուրում ադրբեջանական գեներալ-նահանգապետի նշանակումը անհարգալից վերաբերմունք էր Հայաստանի Հանրապետությանը: 1919թ. հունվարի 21-ին Հայաստաևի կառավարությունը պաշտոնապես Ադրբեջանի կառավարությանը հայտարարեց, որ ինքը չի կարող ընդունել Հայաստանի անբաժան մասը կազմող Ղարաբաղի վրա Ադրբեջանի իշխանությունը 62: Խոսրով բեկ Սուլթանովը, որի իշխանությունը գործնականում տարածվում էր միայն Շուշի քաղաքի թուրքական թաղամասի և Խանքենդ ավանի վրա, զանազան միջոց¬ներով փորձում էր հնազանդեցնել հայերին՝ հեվելով Ղարաբաղի ազդեցիկ մարդկանց ու քաղաքական գործիչների աջակցության վրա: Այդ նպատակով Սուլթանովը բանակցություններ սկսեց Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մեիք-Շահնազարյանի, եպիսկոպոս Վահանի, Ե. Իշխանյանի և Գ. Մինասբեկյանի հետ: Սուլթանովը հրավեր ուղարկեց նաև քաղաքի հայկական թաղամասի կառավարիչներին և ժողովրդական ու քաղաքային դպրոցների ուսուցիչներին՝ նպաստ ստանալու, պայմանով, որ նրանք նախապես ստորագրությամբ հաստատեն, որ ճանաչում են Ադրբեջանի իշխանությունը: Սուլթանովի այս քայլը ևս - ձախողվեց: Հայ բնակչությունը անկախությունը վեր դասեց նպաստ ստանալուց՝ ասելով, որ «Մեր խիղճը դրամով չենք կարող ծախել»3: Այս ժամ Սուլթանովը դիմեց ուժի ցուցադրությանը. նրա կարգադրությամբ փակվեց քաղաքի հայկական թաղամասում գտնվող գանձա¬տունը և արգելվեց ամեն կարգի վճարում կատարելը: Միաժամանակ նա հայտարարեց,որ գանձարանից ռոճիկ կստանան միայն այն պաշտոնյաները, որոնք 1919թ. հունիսի 1-ից առ այսօր ծառայում են Ադրբեջանի կառավարությանը և այսուհետ էլ պիտի ծառայեն4: Թաթարական «կամավորականները» փակել էին Շուշի տանող ճանապարհները: Սուլթանովը Ղարաբաղը հեշտությամբ նվաճելու հույս էր փայփայում: 1919թ. փետրվարի 25-ին իր կառավարությանն ուղղված բացատրագրի մեջ վստահեցնում էր, որ ինքը քայլ առ քայլ, առանց ֆիզիկական ուժ գործադրելու կկարողանա ստիպել հայերին, որ նրանք ընդունեն Ադրբեջանի իշխանությունը17: 1919թ. փետրվարի 10-ից 21-ը Շուշիում գումարված արցախահայության 4-րդ համագումարը որոշեց. «Չճանաչել Ադրբեջանի իշխանությունը հայկական Ղարաբաղի սահմաններում և բողոքել բրիտանական ներկայացուցչությանը, Բաքվի բրիտանական զորքերի հրամանատար Թոմսոնին,Հայաստանի Հանրապետությանը, Ադրբեջանի պառլամենտի նախագահին՝ Ադրբեջանի ոտնձգությունների դեմ»5: Համագումարն ընտրեց Ազգային խորհուրդ և հանձնարարեց նրան ստեղծել զինվորական շտաբ, որը պետք է զբաղվեր երկրի պաշտպանության հարցերով3: Շուշիում անգլիական ներկայացուցչությունը բռնության ու հալածանքի քաղաքականություն սկսեց Ղարաբաղի Ազգային խորհրդի ազդեցիկ անդամների նկատմամբ՝ Արցախը Ադրբեջանի իշխանությանը ենթարկելու նպատակով: Նախ, Շուշիից հեռացրեց հանրային գործիչներ Գ. Բալայանին և Լ. Զառաֆյանին: Միաժամանակ Անգլիական հրամանատարությունը Բաքու հրավիրեց վեց հայ պատգամավորի՝ Շուշիի քաղաքագլուխ Գ. Մելիք-Շահնազարյանի ղեկավարությամբ8: 1919 թ. մարտի 26-ին Բաքվում Ղարաբաղի պատվիրակները հանդիպում ունեցան գնդապետ Շատելվորդի հետ: Շատելվորդի այն հարցին, թե ինչի՞ է ձգտում Ղարաբաղի հայությունը, պատվիրակության անդամներից Ասլան Շահնա¬զարյանը պատասխանում է. «Դեպի մեծ Հայաստանը, որի հետ նրա լեզվական, մշակութային և տնտեսական կապերը ընդհանրական են»519: Ադրբեջանի գերիշխանությունը ճանաչել տալու Շատելվորդի ջանքերն ապարդյուն անցան: Ապրիլի 3-ին բրիտանական զինվորական ներկայացուցչության անունից Շատելվորդը դիմում է Ղարաբաղի հայ բնակչությանը՝ առանց դիմադրության ընդունելու Ադրբեջանի իշխանությունը0: Հայաստաևի կառավարությունը բողոքեց այդ հայտա-րարության դեմ և կատարեց գործնական քայլեր Հայաստան-Արցախ վարչական համապետական միասնության հաստատման ուղղությամբ: Ապրիլի 11-ի որոշմամբ ծնունդով շուշեցի, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Միքայել Արզումանյանը նշանակվեց Շուշիում անգլիական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ : Շուտով Շատելվորդը այցելեց Ար¬ցախ և Ազգային խորհրդից վերջնագրի ձևով պահանջեց իր ներկայությամբ լուծել Ադրբեջանին հպատակվելու հարցը : Ապրիլի 23-ից մինչև ապրիլի 29-ը հրավիրվեց արցախահայության 5-րդ համագումարը ,որը լսեց Շատելվորդի «Ղարաբաղի ժամանա¬կավոր իշխանության վարչական ծրագիրը» զեկուցումը: Ապրիլի 24-ի համագումարը «... անհնարին և անընդունեի է համարում Ադրբեջանի հետ առնչություն ունեցող որևէ ծրագիր և այդ ծրագրի բռնի իրականացումը կյանքի մեջ համարում է անխուսափելի պատճառ՝ ստեղծելու ազգամիջյան լուրջ խմորումներ» : Հայերի անհնազանդությունը պատժելու համար գեներալ-նահանգապետ Սուլթանովը մայիսի 20-ից հայերի առջև փակեց Դաշտային Ղարաբաղի հետ կապող բպոր ճանապարհները: Բաքվում լույս տեսնող «Արև» թերթի հուլիսի 27-ի համարում անդրադռնալով ստեղծված վիճակին,գրել է. «Վարանդան և Խաչենը կանգնած են սովի դռանը, իսկ մի շարք գյուղերում արդեն սով է» [16]: Ծայրահեղ էր 1915 թ. Գանձակում և գավառում ապաստանած հայ գաղթականության դրությունը: Գաղութարարների թողտվության հետևանքով Ղարաբաղում օր օրի ծաղկում էր ավազակությունը, թալանը և մարդասպանությունը: Դրանց գումարվեց նար համաճարակը, որը խլեց հազարավոր մարդկային կանքեր: Տնտեսական բոյկոտը վերացնելու արցախահայերը Ազգային խորհրդից պահանջեցին քոչվորների ճանապարհը փակելու թույլտվություն (մայիսի 27-ին մուսավաթական զինված զորաջոկատների ուղեկցությամբ սկսվել էր քոչվորների սար բարձրանալը): Սակայն Ազգային խորհուրդը, որի պաշտոնյաները աշխատավարձ էին ստանում Սուլթանովի գանձարանից, [17] երկու հարևան ժողովուրդների միջև խաղաղությունը վերականգնելու պատրվակով (իրականում այն ընտրել էր Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու կուրս) , դա անթույլատրելի համարեց6: Սուլթանովը իր դիրքերը ամրապնդելու համար հունիսի 2-ին գանձատունը և հեռագրատունը քաղաքի վերնամասից փոխադրեց ադրբեջանական թաղամաս: Նույն օրը նա Շուշիի ադրբեջանական թաղամաս մտցրեց 3 հազարանոց քրդական և 1500 ադրբեջանական զորախումբ: Հունիսի 2-ին և 3-ին Շուշիի հիմնական թաղամասերից բոլոր ադրբեջանցիները ծածուկ հեռացան ադրբեջանական թաղամաս: Հունիսի 3-ին թուրքական զորամասերը փակեցին Շուշիից դեպի Գորիս տանող խճուղին7: Համակողմանի նախապատրաստությունից հետո՝ հունիսի 4-ին առավոտյան ժամը 10-ից շուջ 16 ժամ Սուլթանովի զորամասերը անկանոն գնդակոծության ենթարկեցին Շուշիի հայերի տները,հասարակական,դպրոցական շենքերն ու եկեղեցիները: Այդ օրը քաղաքի թուրքական թաղամաս աշխատանքի մեկնած 50 հայից վերադառնում է 7-ը, իսկ մնացածներին գաղութարարները գազանաբար սպանում են՛8: Պատժիչները մտան Ագուլեցոց թաղամաս և սոսկալի ավերածություններ կատարեցին9: Այդ օրերին քաղաքի թուրքական մասում թրատվեցին 40 հայ :Սա բացահայտ ցեղասպանություն էր: Սուլթանովի զորամասերը հունիսի 5-ին՝ գիշերվա ժամը 10-ին հարձակվեցին Շուշիի արևմտյան ձորում գտնվող Ղայբալիշեն գյուղի վրա : 70 տուն ունեցող գյուղը մեկ օրվա ընթացքում վերածվեց մոխրակույտի, 500 մարդ սրի քաշվեց՝ մեծ մասը երեխաներ և կանայք: Սբ. Աստվածածին եկեղեցին քարուքանդ արվեց: Ղայբալիշենի մոտ գտնվող մատուռում սրի քաշվեց ևս 50 հայ : Որոշ աղբյուրների վկայությամբ՝ գյուղի 700 բնակիչներից փրկվել էին 100-180 մարդ : Բրիտանական ներկայացուցչության անդամները Սուլթանովի տան պատուհանից հրճվանքով դիտում էին այդ «տեսարանը» : Թուրք-քրդական զինվորականները արյունալի հաշվեհարդար կազմակերպեցին նաև հայկական Կրկժան, Փահլուր, Ջամիլու գյուղերում՝ կոտորելով հարյուրավոր մարդկանց: Հունիսի 7-ին թշնամին հարձակվեց Քարինտակ ու Քարաշեն (Դաշուշեն) գյուղերի վրա և սակայն հանդիպելով բնակչության կազմակերպված լուրջ դիմադրությանը՝ նահանջեց4: Անգլիական գնդապետ Գլատերբերգի Շատելվորդին ներկայացրած զեկուցագրում խոստովանել է. «...որ կոտորածը նախապես ծրագրված է եղել Սուլթանովի կողմից»4: Վայրագություններից ցնցված գնդապետը պահանջել է կատարած հանցավոր քայլերի համար դատի տալ Սուլթանովին: Այդ կապակցությամբ Շուշի մեկնած Ադրբեջանի պառլամենտականներից կազմված հանձնաժողովը, պառլամենտին ներկայացված եզրակացության մեջ,նշել է, որ Շուշիում ու գյուղերում կոտորածների նախաձեռնողն ու կազմակերպիչը եղել է Սուլթանովը: Ադրբեջանի Խորհրդարանը , սակայն, գտավ, որ Ղարաբաղի «տեղական իշխանության և հատկապես ընդհանուր նահանգապետի գործողությունների մեջ չկա ապօրինության և ոչ մի փաստ»[18]: Հունիսի 12-ին Արցախից հեռանում են անգլիական զորքերն ու ներկայացչությունը: [19] 1919թ. մայիսի 15-ին Ազգային խորհուրդը որոշեց Շուշի ՙքաղաքը գործողության հենակետ չդարձնել,թողնել Ադրբեջանին,Խորհուրդը փոխադրել գավառ, զինվորա-կան շտաբի գործունեության զարկ տալ եւ ինքնապաշտպանությունը դնել կանոնավոր հիմքերի վրա[20] Ծայրահեղ անհեռանկարային այս քայլով Ազգային խորհուրդը Շուշին թողնում էր անգլիացիների հեռանալուց հետո շվարած Սուլթանովին,որն էլ հայերի այս քայլը գնահատում է թուլության նշան և վճռականորեն քաղաքը դարձնում է ադրբեջանական բանակի ռազմական հենակետ ՝ հայկական թաղամասերի և գավառի վրա հարջակումներ կազմակերպելու համար: Ղարաբաղի դեպքերի առիթով Բաքվի Հայոց Ազգային խորհրդի նախագահության անդամները տեսակցություն ունեցան Ուսուբբեկովի հետ, որը 1919թ. ապրիլի վերջերից գլխավորում էր Ադրբեջանի նոր մինիստրական կաբինետը: Այդ կապակցությամբ արտահայտելով իր տեսակետը՝ նա ցինիկորեն ասել է. «Որքան էլ ցավալի լինեն Ղարաբաղի վերջին անցքերը, իմացած եղեք, որ դրանք վերջինը չեն լինելու, քանի դեռ Ղարաբաղի հայկական գավառները կշարունակեն իրենց դիմադրությունը Ադրբեջանի դեմ»d: Հունիսյան եղեռնագործությունը հաջորդող օրերին Ղարաբաղի գավառներում տեղի ունեցող գյուղացիական 5-րդ և 6-րդ համագումարներ փաստորեն որոշեցին շարունակել անհնազանդության պայքարը՝ Հա¬յաստանի Հանրապետությանըg միանալու համար: Միաժամանակ Արցախի տեղական իշխանությունները փորձում էին ստանալ խնդիրը խաղաղ լուծելու Ադրբեջանի համաձայնությունը՝ մինչև Փարիզի խորհրդաժողովի կողմից հիմնա¬հարցի լուծումը: Հարցի այդօրինակ լուծման համար Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը հրավիրեց արցախահայության 7-րդ համագումարը: Սուլթանովը Ազգային խորհրդից պահանջում է համագումարը հրավիրել Շուշի քաղաքում,որպեազի վերահսկողություն սահմանի համագումարի աշխատանքների վրա և պատգամավորների նկատամամբ ֆիզիկական ու բարոյական ճնշումներ գործադրելով՝ կայացնել Ադրբեջանի համար առավել ընդունելի որոշումներ: Ի հակադրություն Սուլթանովի՝ համագումարը գումարվեց Շոշ գյուղում օգոստոսի 12-ին9: Սուլթանովը օգոստոսի 14-ին կարգադրեց հրանոթներ տեղադրել Շոշ գյուղի ու Շուշի քաղաքի հայկական տների ուղղությամբ և փակել տվեց Եվլախ-Շուշի ճանապարհը: Նույն օրը նա վերջնագիր ներկայացրեց համագումարին և պահանջեց 48 ժամվա ընթացքում ընդունել Ադրբեջանի իշխանությունը 80 Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; refs with no name must have content : Պատգամավորների մի մասը պնդում էր, որ պետք է ընդունել Սուլթանովի մարտահրավերը և շարունակել լուռ անհնազանդության կամպանիան: Սակայն Վահան եպիսկոպոսին և նախագահության անդամներին հաջողվում է համոզել պատգամավորների ճնշող մեծամասնությանը, որ Ադրբեջանի դեմ պայքարելու համար ներքին ու արտաքին պայմանները նպաստավոր չեն: Օգոստոսի 15-ին պատգամա¬վորները որոշեցին ժամանակավորապես ընդունել վերջնագիրը: Համագումարի կողմից ընտրված պատվիրակությունը մեկնեց Շուշի և Սուլթանովի հետ ստորագրեց 26 կետից բաղկացած մի համաձայնագիր, ըստ որի Ղարաբաղի լեռնային մասը՝ Շուշիի, Ջիվանշիրի, Ջեբրայիլի գավառները՝ որպես Ղարաբաղի գեներալ նահանգապետության առանձին,հայկական վարչական միավորներ՝, ժամանակավորապես մտնում են Ադրբեջանի Հանրապետության սահմանների մեջ1 : Այդ ենթակայությունը մշտական դարձնելու նպատակով Ադրբեջանական կողմը շարունակաբար խախտում էր համաձայնագրի պայմանները: 1920թ. փետրվարի 19-ին Սուլթանովն իր կառավարության անունից Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդին հայտարարեց, որ այլևս խաղաղության վեհաժողով գոյություն չունի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի սեփական նախաձեռնությամբ, և Ազգային խորհրդից պահանջեց առաջիկա համագումարում վերջնականապես վճռել Ադրբեջանին ենթարկվելու հարցը [21] : Ի պատասխան Սուլթանովի վերջնագրի՝ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդը 1920 թ. փետրվարի 28-ին Շոշ գյուղում հրավիրում է 8-րդ համագումարը [22]: Համագումարը Շուշիում գումարելու Սուլթանովի ցանկությունը, կարելի է ասել, կատարվեց մասամբ: Բանն այն է, որ Ազգային խորհուրդը նախապես տեղեկացնում է համագումարի պատգամավորներին քաղաք չգալ այլ հավաքվել Շոշ գյուղում Դժբախտաբար, Ազգային խորհրդին չի հաջողվում այդ մասին տեղյակ պահել բոլոր պատգամավորներին: Դա էր պատճառը, որ համագումարին հրավիրված 127 պատգամավորներից 50-ը հավաքվեցին Շուշիում, իսկ 77-ը՝ Շոշ գյուղում4: Շոշ գյուղի համագումարը վերստին արտահայտելով հայության անբեկանելի կամքը՝ իր ընդունած բանաձևով մերժում է Խոսրով բեկ Սուլթանովի պահանջը և կրկին բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու մասին5: Ինչ վերաբերում է Շուշիի համագումարին,ապա այն Սուլթանովի ճնշման տակ ընդունում է Ադրբեջանի շահերից բխող որոշումներ:Այսպիսով հստակորեն բաժանվեցին գավառի՝ հայամետ և քաղաքի՝ ադրբեջանամետ պայքարի ուղղությունները: Ադրբեջանի և նրա թիկունքին կանգնած Թուրքիաի համար Արցախի հարցը լուծելու ճանապարհը մեկն է՝ր՝ արցախահայության բնաջնջումը: Այդ նպատակի համար Ադրբեջանը մեծաթիվ զինուժ կենտրոնացրեց Ղարաբաղի գավառում: Ստույգ տվյալներով 1920թ. գարնանը Ղարաբաղում կենտրոնացված էր ավելի քան 10 հազար զինվոր: Շտապ կազմակերպվեց քրդական մի դիվիզիա: Շուշի ժամանեց Նուրի փաշան՝ 10 թուրք սպաների ուղեկցությամբ: Մարտի 11-ին և 12-ին Բաքվից Ջեբրայիլի վրայով Ղարաբաղ և Զանգեզուր ուղարկվեց 90 վագոն՝ բեռնված զենքով ու զինամթերքով: Մարտի 20-ին Սուլթանովի կարգադրությամբ թուրք-թաթարական մեծաթիվ զորքերը սկսեցին բռնությամբ զինաթափել բնակչությանը և կոտորել նրանց: Թաթարները պատրաստվում էին մեծ հանդիսավորությամբ նշել Նովրուզ բայրամը՝ ամանորը: Տոնակատարությանը մասնակցելու անվան տակ (իրականում հայերին կոտորելու) Խանքենդից զորքը, հրամանատարական կազմով, բերվեց Շուշի զորահանդեսի: Շուշի եկան նաև Աղդամի թուրք բեկերը, ինչպես նաև Ղարաբաղի տարբեր շրջաններից հարյուրավոր թուրքեր: Շուշիի հայությանը ևս կարգադրված էր մինչև մարտի 22-ը զենքերը հանձնել: Ժամկետը լրանալուց հետո՝ նույն օրը՝ առավոտյան, Սուլթանովի հրամանով զինվորական պահակախմբերը սկսում են շրջել քաղաքի հայկական թաղամասում և խուզարկել բնակարանները: Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումը սկսվեց մարտի 22-ին: Մուսավաթական բանակի հարվածային ուժերը թուրք սպաների հրամանատարությամբ կենտրոնացել էին Աղդամ-Ասկերան-Խանքենդ-Շուշի խճուղու, իսկ արևմտյան կողմից՝ Քիրս-Տումի-Խծաբերդ ուղղություններում8: Հայկական զինված ջոկատները հարձակման անցան ռազմավարական նշանակություն ունեցող Ասկերանի, Շուշիի և Խանքենդի վրա: Մարտի 22-ին Խանքենդի ուղղությամբ գործող հայկական ուժերը, թշնամուն մեծ կորուստներ պատճաոելով, գրավում են Խոջալուն և Խանքենդը: Մարտի 23-ին Արցախի քաջարի մարտիկները գրավեցին Ասկերանի բերդը և հարվածելով հակառակորդին՝ քշեցին մինչև Ղարաղաջ9: Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կիզակետը դարձավ Շուշիի հայ ազգաբնակչության ջարդը: Զորքը և մուսուլման բնակչությունը մի ամբողջ օր՝ մարտի 23-ին, արյան խրախճանք են կատարում քաղաքում: Հայ բնակչության մեծ մասը սրի է քաշվում, սպանվում են հազարավոր տղամարդիկ, կանայք, ծերեր և երեխաներ: Ոչ ստույգ տվյալներով Շուշիում զոհվածների թիվը հասնում էր 7-[23] 8 հազարի: Մահից փրկված Շուշիի հայության բեկորները, թվով 5-6 հազար մարդ, մազապուրծ փախան Վարանդա և Դիզակ0: Ըստ Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի կազմած վիճակագրության՝ կործանված գյուղերից ու շեներից մոտ 20 հա¬զար չափահաս և ավելի քան 4 հազար անչափահաս մարդ ապաստան գտան Վա¬րանդայի, Դիզակի և մասամբ Զանգեզուրի գյուղերում1: Հայկական 25 հազարանոց թաղամասից մնացել էին միայն ավերակներ[24] Բազմակողմանի նախապատրաստությունից հետո՝ մարտի վերջին, թուրքերը միաժամանակ երեք՝ Ասկերան-Շուշի, Աղդամ-Վանք և Կարաչինար-Էրքեջ ուղղություններով սկսեցին հարձակումը: Թուրքերը կատաղի մարտեր ծավալեցին Ասկերանի ուղղությամբ: Բազմաթիվ անհաջող հարձակումներից հետո թշնամին ապրիլի 3-ին գրավեց Ասկերանը2: Ապրիլի 6-ին Շուշի քաղաքից սկսվեց Շոշ և Քարին Տակ գյուղերի գնդակոծումը: Ապրիլի 7-ին թուրքերը մեծ ուժերով գրավեցին Խանքենդը և ուղղություն վերցրին դեպի հարավ՝ Կարյագինո: Ապրիլի 12-ին մուսավաթական բանակին հաջողվեց գրավել հայկական մի շարք գյուղեր և ընդհուպ մոտենալ Քեշիշքենդ ու Սղնախ գյուղերին: Այստեղ նրանց առաջխաղացումը կասեցվեց՛3: Դիզակի ռազմաճակատում գործող հայկական ուժերը հակառակորդին մի շարք մարտերում ծանր պարտության մատնելուց հետո՝ մտնում են Բերդաձոր գյուղը և ճանապարհ բացում դեպի Զանգեզուր: Արցախահայերի համար վերջապես եկավ երկար սպասված ցանկալի պահը: Հայաստանի Հանրապետության կառավարության կարգադրությամբ 1920 թ. ապրիլի 14-ին Զանգեզուրի կողմից Արցախի Վարանդա գավառ մտան հայկական զորամասերը Դրոյի հրամանատարությամբ և մի քանի օրվա ընթացքում Ղարաբաղը մաքրեցին թուրք-թաթարական զորքերից: Սուլթանովն իր զինված կազմավորումներով պատսպարվեց շրջափակման մեջ գտնվող Շուշիում: Ի դեպ, Շուշին և Խանքենդը շրջափակվել էին այնպես, որ ոչ մի կապ չունեին դրսի աշխարհի հետ: Շուշիում պաշարված թուրքերը Աղդամի հետ իրենց կապը պահպանում էին գիշերները գույնզգույն լապտերների ու զանազան ազդանշանների միջոցով4: Դրոյի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվեց Արցախի ժամանակավոր կառավարություն' «Վարիչների խորհուրդ» անունով: Ստեղծվեց բանակի ընդհանուր հրամանատարություն՝ Դրոյի գլխավորությամբ: Ղարաբաղի և Զանգեզուրի միջև սկսվեց ազատ հաղորդակ¬ցություն: Կազմակերպվեց սայլերի գումակ, որի միջոցով Զանգեզուրից և այլ վայրերից շարունակաբար զենք, զինամթերք ու պարեն էր հասցվում Ղարաբաղ: Բոլոր ճակատներն ու ռազմավարական նշանակության բնակավայրերը միացվեցին հեռախոսային գծերով6: Դրոյի առաջնահերթ խնդիրն էր ապահովել Արցախի անվ-տանգությունը և լուծել գավառը Հայաստանին վերամիավորելու հարցը: Նրա մասնակցությամբ ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում գումարվեց արցախահայության 9-րդ համագումարը, որը հռչակեց « Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»: Քաղաքական նոր զարգացումները, սակայն, փոխեցին իրավիճակը: Ապրիլի 28- ին Ադրբեջանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Բաքվի մուսավաթականների տարօրինակ բոլշևիկացումից հետո, կարմիր բանակի զորամասերը մոտեցան Արցախի սահ¬մաններին: Ադրբեջանի բոլշևիկ կառավարողները ապրիլի 30-ին և մայիսի 8-ին Հայաստանի կառավարությանը ներկայացրին վերջնագիր՝ պահանջելով հայկական զորամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի սահմաններից: Մինչ Հայաստանի կառավարությունը ուղիներ էր փնտրում վիճահարույց հարցերի խաղաղ կարգավորման համար, Շուշիի և Զանգեզուրի շրջաններում հայ-թաթարական կոտորածները կանխելու պատրվակի տակ մայիսի 11-ին 11-րդ կարմիր բանակի զորամասերը շարժվեցին դեպի Նախիջևանի, Օրդուբադի և Շուշիի շրջանները: Մայիսի 12-ին Շուշի մտավ 11- րդ կարմիր բանակի 32-րդ դիվիզիայի 281-րդ գունդը՝ հրամանատար Աբուզարովի և զինկոմ Գայդալովի ղեկավարությամբ: Ղարաբաղ եկան մի շարք բարձրաստիճան սպաներ: Կարմիր բանակի զորամասերը հսկում էին Արցախի ռազմավարական կարևորագույն կետերի վրա, իսկ Ադրբեջանի կառավարությունն էլ վերջնագրային լեզվով պահանջում էր երեք օրվա ընթացքում ենթարկվել իրեն: Արցախահայությունը զայրացած էր մուսավաթական դահիճ Սուլթանովի բոլշևիկյան հեղկոմ դառնալու և Ղարաբաղը «խորհրդայնացնելուն» ուղղված ջանքերից: Մայիսի 6-7-ին Լեռնային Ղարաբաղի գյուղացիության պաշտպանության կոմիտեն Վ. Լենինին հասցեագրված (պատճեն Ն. Նարիմանովին) հեռագրում հայտնում է, որ չի վստահում Ղարաբաղի հեղկոմի կոչին. «... որովհետև Շուշիի հեղկոմից ծանուցագիրը նա ստացել է այն պահին, երբ գնդացիրների ու հրանոթների որոտը շարունակում է ոչնչացնել խաղաղ հայ բնակչությանը...»[25]: Մայիսի 18-ին Կովկասյան ճակատի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ Գ. Օրջոնիկիձեի ներկայացուցիչներ Ս Տեր-Գաբրիեյանն ու Լևանդովսկին հանդիպեցին Դրոյին և խորհրդային իշխանության անունից պահանջեցին ՀՀ զորամասերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղից[26]: Հանդիպման արդյունքների մասին Դրոն հեռագրեց Հայաստանի կառավարությանը: Դրանում ասված էր. «Ռուսական բանակների մոտենալը Ջիվանշիրին, Թարթառ գյուղի գրավումը և հարյուրավոր կարմիրների մուտք գործեը Մերկուրդիպոր և Քասապետ գյուղերը, վերջնականապես բարոյալքեցին մեր գյուղացիությանը: Ջիվանշիրում հռչակվեցին խորհրդային կարգեր: Խաչենը վարակվել է բոլշևիզմով... Անհնարին է, որ հայ գյուղացին դիմադրություն ցույց տա ռուս բոլշևիկներին»[27]: Մայիսի 22-ին տեղի ունեցավ Ղարաբաղի ժամանակավոր կառավարության վերջին նիստը: Կառավարությունը համոզմունք հայտնեց, որ երկրամասում ստեղծված իրավիճակում դրությունը կարող են փրկել տեղական բոլշևիկները՝ իշխանությունն իրենց ձեռքը վերցնելով և Ղարաբաղը հայտարարելով Խորհրդային Ռուսաստանի մաս, այլ ոչ թե Ադրբեջանի: Մայիսի 23-ին Հայաստանի կառավարությունը Արցախից տեղեկություն ստացավ այն մասին, որ Խաչենը, Ջիվանշիրը և Գյուլիստանը, ուր մտել է կարմիր բանակը, իրենց հռչակել են խորհրդայինu: Համաձայն նույն լուրերի, Վարանդան և Դիզակը նույնպես տրամադրված չէին դիմադրություն ցույց տալու կարմիր բանակինլ95[28]: Այսպիսով, քաղաքական հանգամանքները դասավորվեցին այնպես, որ Դրոն մայիսի 26-ին իշխանությունը հանձնեց բոլշևիկ Սաքո Համբարձումյանին և հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, իր զորամասով հեռացավ Արցախից և վերադարձավ Գո֊րիս՝ ամբողջ զինանոցը և պարենի պահեստները թողնելով ղարաբաղցիներին[29]: Մայիսի 28-ին Թաղավարդ գյուղում տեղի ունեցավ արցախահայության 10-րդ ֊ համագումարը, որը Լեռնային Ղարաբաղը հռչակեց խորհրդային և ստեղծեց հեղկոմ՝ Ս Համբարձումյաևի նախագահությամբ: Միաժամանակ ստեղծվեց նաև Դաշտային Ղարաբաղի հեղկոմ՝ Բ. Վելիբեկովի նախագահությամբ: Հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի և Դաշտային Ղարաբաղի հեղկոմները միավորվեցին, կենտրոնը դարձավ Շուշի քաղաքը: Միացյալ հեղկոմի նախագահ նշանակվեց Բ. Վելիբեկովը, իսկ Ս Համբարձումյանը՝ կուսակցության Շուշիի գավառային կոմիտեի առաջին քարտուղար: Այսպիսով, ռուսական կարմիր բանակի օգնությամբ և բոլշևիկյան Ռուսաստանի ղեկավար գործիչների հովանավորությամբ Ադրբեջանն իր ներկայացուցիչներին դրեց Ղարաբաղի կուսակցական և խորհրդային ղեկավար պաշտոններում ու սկսեց աստիճանաբար նվաճել Ղարաբաղը: Այլ կերպ ասած՝ ինչին չկարողացավ հասնել մուսավաթական Ադրբեջանը թուրքերի և բրիտանացիների օգնությամբ, Արցախին անհամեմատ հեշտությամբ տիրացավ «կարմիր» Ադրբեջանը խորհրդային կարգերի քողի տակ:


6 ՏեսՀԱԱ, ֆ. 199, ց. 1, գ. 38, թ. 11: 9 Տե սՀԱԱ, ֆ. 221, ց. 1, գ. 30, թ. 24: 13 Տե ս նույն տեղում, թ. 60: 16 1918 թ. ամռանը գերմանական հրամանատարության հիմնական խնդիրներից մեկը համարվեց Բաքվի գրավումը (տե ս Э. Людендорф. Мои воспоминания о войне 1914-1918 гг., т. 2. М., 1924, с. 219-220).- 17 Մի շարք փաստաթղթերում հանդիպում ենք նաև Ջամիլ Ջավիդ ձևով (տե ս ՀԱԱ, ֆ. 314, ց. 1, գ. 34, թ. 66): 21 Տե ս «Մշակ», 22. II 1919: 30 Տե ս Հ. Հարությունյան. Լ եոնային Ղ արաբաղը 1918-1921 թթ, Երևան, 1996, էջ 60: 31 Տե ս նույն տեղում: 35 Տե ս «Արձագանք» (Թիֆլիս), 15. VIII. 1919:

44 ՏեսՀԱԱ ֆ. 370, ց. 1, գ. 40, թ. 11-12: 45 ՏեսՀԱԱ ֆ. 223, ց. 1, գ. 74, թ. 52: 46 Տե ս «Հառաջ» (Երևաև), 29. I 1919: 52 Տե ս «Ժողովուրդ», 26. III. 1919, «Աշխատավոր» (Թիֆլիս), 12. III. 1919: 53 «Արև», 26. Ш. 1919: 54 Տե ս «Հառաջ», 25. IV 1919: 55 Տե ս ՀԱԱ, ֆ. 252, ց. 1, գ. 1, թ. 18-19, ֆ. 200, ց. 1, գ. 193, մաս 1, թ. 223: 56 Տե ս նույն տեղում: 57 ՏեսՀԱԱ ֆ. 199, ց. 1, գ. 38, թ. 11-12: 58 ՏեսՀԱԱ ֆ. 200, ց. 1, գ. 293, թ. 45-47: 59 Տե ս նույն տեղում, գ. 5, թ. 10—11, ֆ. 252, ց. 1, գ. 5, թ. 4—5: 60 Տե ս «Հառաջ», 25. IV 1919:

67 ՀԱԱ, ֆ. 252, ց. 1, գ. 1, թ. 64: 68 Տե ս «Ժողովուրդ», 22. VI. 1919: 69 Տե ս ՀԱԱ ֆ. 252, ց. 1, գ. 1, թ. 64: 74 Տե ս ՀԱԱ ֆ. 57, ց. 2, գ. 557, թ. 26: 75 Տե ս : 79 Տե ս : 80 Տե ս նույն տեղում: 81 ՏեսՀԱԱ ֆ. 199, ց. 1, գ. 9, թ. 67-68: 82 Տե ս «Հառաջ», 19. III. 1920, 4. IV 1920: 83 Տես : 84 Տե ս ՀԱԱ ֆ. 278, ց. 1, գ. 21, թ. 34-35: 85 ՏեսՀԱԱ ֆ. 200, ց. 1, գ. 563, թ. 29-35: 88 ՏեսՀԱԱ ֆ. 314, ց. 1, գ. 34, թ. 220: 89 Տե ս նույն տեղում, թ. 222—223: 90 Տե ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 427, մաս 1, թ. 179, մաս 2, թ. 245, ֆ. 4033, ց. 5, գ. 461, թ. 145:

91 ՏեսՀԱԱ ֆ. 200, ց. 1, գ. 563, թ. 69, «Հառաջ», 12. V 1920:

  1. Աշոտ Հարությունյան,1918-1920 ԹԹ. ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԸ ԵՎ ՇՈՒՇԻՆ
  2. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեաան,գիրք թ, Հայ առաքելական եկեղեցու արցախի թեմը (1813-1933) Երևան 2001թ,էջ 780
  3. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեաան,գիրք թ, Հայ առաքելական եկեղեցու արցախի թեմը (1813-1933) Երևան 2001թ,էջ 779
  4. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեաան,գիրք թ, Հայ առաքելական եկեղեցու արցախի թեմը (1813-1933) Երևան 2001թ,էջ 782
  5. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեաան,գիրք թ, Հայ առաքելական եկեղեցու արցախի թեմը (1813-1933) Երևան 2001թ,էջ 784
  6. Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեաան,գիրք թ, Հայ առաքելական եկեղեցու արցախի թեմը (1813-1933) Երևան 2001թ,էջ 788
  7. «Նեցուկ» (Շուշի), 13. IX. 1917
  8. Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև ՀԱԱ), ֆ. 222, ց. 1, գ. 30, թ. 21
  9. Տե ս ՀԱԱ, ֆ. 314, ց. 1, գ. 111, թ. 27-28
  10. Տես նույն տեղում, գ. 34, թ. 48-49
  11. ՀԱԱ, ֆ. 221, ց. 1, գ. 30, թ. 24
  12. «Кавказское слово» (Тифлис), 15. IV. 1918
  13. «Кавказское слово» (Тифлис), 15. IV. 1918
  14. «Кавказское слово» (Тифлис), 27—28. IV. 1918
  15. «Մշակ», 2. III. 1919
  16. «Արև», 9. IV 1919
  17. Վավերագրեր հայ եկեղեցու պատմութեան,գիրք թ,Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը (1813-1933թթ),Եր. 2001,էջ 788
  18. «Պահակ», 26. VIII. 1919, ՀԱԱ, ֆ. 4033, ց. 5, գ. 461, թ. 168-171
  19. տես Բ. ՈՒլուբաբյան,Արցախյան գոյապայքարը,հ. Ա,Եր. 1994թ. Էջ 64
  20. Ե. Իշխանյան,Դեպքերը Ղարաբաղում,ՙՀայրենիք՚Եր. թ. 12,էջ 125
  21. ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 202, թ. 7-8
  22. ՀԱԱ ֆ. 4047, ց. 1, գ. 155, թ. 1
  23. Լեո,Անցյալից.Թիֆլիս,1925,էջ 438
  24. Арсен Мелик-Шахназаров,Нагорный Карабах: факты против лжи,М. 2009,стр. 79
  25. Տե ս նույն տեղում, թ. 234-235, Нагорный Карабах в 1918-1923 гг., с. 435
  26. «Հառաջ», 12. IX 1920
  27. ՀԱԱ ֆ. 314, ց. 1, գ. 34, թ. 270-274
  28. ՀԱԱ ֆ. 314, ց. 1, գ. 34, թ. 270—273
  29. ՀԱԱ ֆ. 200, ց. 1, գ. 427, մաս2, թ. 336