Մասնակից:HRACHUHI GHADIMYAN

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ԳԱՐՈՒՆ

Արդարության նման ես՝, գարուն, ուշ լինի թե շուտ, մեկ է՝ գալիս ես ․

Գալիս ես մտքիս, հուրհրան պարում․ Քո տաք հուշերով ես դիմանում էի՝

Սրտումս պահած գունեղ բողբոջներ, որ քո տաք շնչից պոռթկում են հիմա,

Փթթու՜մ, ծաղկում են, դառնում արևներ․․․

․․․Եկել ես՝, գիտեմ, այդ պատճառով եմ այդքան խենթ ու ջերմ․

Հոգումս երգ եմ պահել քեզ համար և Աստծո մուսան իմ նյութեղենն է։

Դու՝ անձեռակերտ կտավ երկնային՝, Աստծո վրձնի արարում հյուլե,

Կատարելության լույսով հագեցած չունես կրկնում․

Տերն է քեզ գույնել և ոսկեձոնել սրբության հունում

Եվ բերկրանքների ծովում է օծել, որ սառած, տխուր սրտերը փրկես,

Որ մենակության սարսափից փրկես և ամուր գրկես՝ իբրև հագեցում սիրո կարոտի․

Դե՝, ու՞մ ես սպասում, բախիր դռները ցրտից վախեցած, պատուհաններից շողեր արձակիր արևաիրան․

Մարդիկ արթնանան․․․

Այնպե՜ս հուզվեցի․ Գրիչս ծաղկեց քո անուրջներից հուր ու բոցկլտան,

Ինչքան երազ կա թևեր են բացում աշխարհի վրա անդաստանական

Եվ խոխոջազիլ առվակների հետ Շողերն են վազում՝ խինդով մանկական ․․․

․․․Դու սեր ես գարուն․․․

Որովհետև դու՝, սիրով ես օծում աշխարհ ու անհուն , իմ սիրուն գարուն․․․․

ՀԵՂԻՆԱԿ՝ ՀՐԱՉՈՒՀԻ ՂԱԴԻՄՅԱՆ