Մասնակից:Grigoryan2002a

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նշանավոր հին հույն փիլիսոփա, էպիկուրյան փիլիսոփայության հիմնադիրը Հունաստանում: Ծնվել է մ.թ.ա. 342 կամ 341 թ.-ին: Գրել է շուրջ 300 երկ, որից միայնհատվածներ են պահպանվել։
Որպես  մասին ժամանակակից գիտելիքներիաղբյուր 

ծառայում են Դիոգենես Լաերցիուսի և Տիտոս Լուկրեցիոս Կարոսի

աշխատությունները։ Էպիկուրոսը մահացել է մ.թ.ա. 271 կամ 270 թ.-ին: .

1.Արդարության մեծագույն պտուղը խաղաղությունն է: 2. Չի կարելի հաճելի ապրել` առանց խելամիտ, բարոյական և արդալ ապրելու, և հակառակը` չի կարելի ապրել խելամիտ, բարոյական և արդար` առանց հաճելի ապրելու:

3. Իմաստունն ընկերանում է ուրախ և ենթարկվող մարդու հետ:

4. Ավելի լավ պառկել ծղոտի վրա` առանց վախենալու, քան ոսկե մահճակալում` տագնապը սրտում:

5. Ով սարսափելի է թվում, նա չի կարող ազատ լինել վախից:

6. Յուրաքանչյուր մարդ արժե ուղիղ այնքան, որքան այն գործը, որ նա անում է:

7. Ավելի լավ է լինել ուղեղով և դժբախտ, քան անուղեղ և երջանիկ:

8. Չարիքներից ամենասարսափելին` մահը, մեզ հետ ոչ մի առնչություն չունի, քանզի քանի դեռ մենք գոյություն ունենք, մահը դեռ գոյություն չունի, իսկ երբ նա գալիս է, մենք արդեն գոյություն չենք ունենում:

9. Շնորհակալություն հայտնենք իմաստուն բնությանն այն բանի համար, որ անհրաժեշտը նա հեշտ է ստեղծել, իսկ դժվարը` անպետք:

10. Մի՛ նվաստացրու այն բանի արժեքը, որն ունես, այն բանի համար, որ չունես: Հիշի՛ր, որ մի ժամանակ դու ընդամենը երազում էիր ունենալ այն, ինչ ունես այժմ:

11. Յուրաքանչյուրը կյանքից հեռանում է այնպես, կարծես հենց նոր էր եկել:

12. Մի՛ խուսափիր մանր ծառայություններ մատուցել, և կսկսեն մտածել, որ ունակ ես նաև մեծերին:

13. Ոչ մի հիմար երջանիկ չէ, ոչ մի իմաստուն դժբախտ չէ:

14. Կյանքում չկա ոչ մի սարսափելի բան այն մարդու համար, ով հասկանում է, որ կյանքից հետո ոչ մի սարսափելի բան չկա:

15. Մի՛ վախեցիր մահից. քանի դեռ ողջ ես, այն չկա, երբ նա գա, դու այլևս չես լինի:

16. Եթե կյանքում համահունչ ապրես բնությանը, երբեք աղքատ չես լինի, իսկ եթե համահունչ ապրես մարդկային կարծիքին, երբեք հարուստ չես լինի: