Մասնակից:Gor Minasyan/սևագիր 11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանուր (կապող) էլեկտրոնային զույգերի առաջացման հետևանքով գոյացած քիմիական կապը կոչվում է կովալենտ կապ: Կովալենտ կապը առաջանում է միևնույն կամ իրարից էլեկտրաբացասականության արժեքով ոչ խիստ տարբերվող ատոմերի փոխազդեցության ժամանակ: Էլեկտրաբացասականության միանման արժեք ունենալու պատճառով ատոմերի միջև էլեկտրոն­ներ տալու և միացնելու գործընթաց տեղի չի ունենում: Այդ դեպքում առաջանում են ատոմերը կապող ընդհանուր էլեկտրոնային զույգեր: Ջրածնի ատոմերից ջրածնի մոլեկուլների՝ , առաջացումը կարելի է պատկերել այսպես.

• + •= կամ

Որպես կանոն՝ քիմիական միացություններ առա­ջացնելիս ատոմերը ձգտում են արտաքին էլեկտրո­նային շերտի (երկու կամ ութ էլեկտրոնից կազմված) կայուն փոխդասավորություն առաջացնել, ինչպես իներտ գազերի ատոմերում: Այսպես՝ ջրածնի մո­լեկուլում ջրածնի ատոմերից յուրաքանչյուրն ընդ­հանուր էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին ձեռք է բերում երկէլեկտրոն կայուն էլեկտրոնային փոխդասավորություն: Այլ դեպքերում, կովալենտ կապ առաջանալիս, օրինակ՝ , մոլեկուլներում, յուրաքանչյուր ատոմ ձեռք է բերում ութ էլեկտրոնից բաղկացած կայուն փոխդասավորություն: Այսպիսով, կովալենտ քիմիական կապն առա­ջանում է ընդհանուր կապող էլեկտրոնային զույգերի շնորհիվ, որը հաճախ պատկերում են, այսպես կոչված, էլեկտրոնային բանաձևերի օգնությամբ: Ավելի մանրամասն ծանոթանանք այդ բանաձևե­րի գրառմանը: Օրինակ՝ կազմել ազոտ՝ N2, պարզ նյութի էլեկտրոնային բանաձևը: 1. Գրում են ազոտի ատոմի էներգիական մա­կարդակներում և ենթամակարդակներում էլեկտ­րոնների բաշխման գծապատկերը.