Մասնակից:Gor Minasyan/Սևագիր 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

== Հյուսիսային և արևելյան եզրային լեռնաշղթաները ==

Հայկական լեռնաշխարհի ներքին մասը, որը կազմում է ընդարձակ կենտրոնական հրաբխային բարձրավանդակ, հնում հայտնի էր Միջնաշխարհ անունով։ Միջնաշխարհը կտրտված է լեռներով ու հովիտներով և եզերվում է՝ հյուսիս ֊արևմուտքից՝ Պոնտական լեռնաշղթայով, հյուսիս-արևելքից՝ Փոքր Կովկասի լեռնային սիստեմով, հարավից՝ Հայկական Տավրոսի՝ լեռնաշղթայով և հարավ-արևելքից՝ Տավրոսի շարոմւակություևը կազմող Հայկական լեռներով (այժմ Սիահկուհ կամ Ղարա-դաղ)։

Մեծ և Փոքր Մասիսների զանգվածից սկիզբ աոնելով ձգվում է Հայկական պար լեռնաշղթան, որը Միջնաշխարհը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Միջնաշխարհը, ըստ հայ մատենագիրների, ընդգրկում էր Հին Հայաստանի հետևյալ ութ նահանգները՝ Բարձր Հայք, Ծոփաց աշխարհ, Տուրուբերան, Մոկք, Վասպուրական, Սյունիք, Տայք, Այրարատ:

== Արարատ լեռը ==

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիս լեռնագագաթն է (5156 մ), որը միաժամանակ Առաջավոր Ասիայի բարձրագույն գագաթներից մեկն է։ Սարդար-բոզաղի Թամքոցով (2688 մ) այն անջատված է Փոքր Մասիսից (3914 մ)։

Մեծ և Փոքր Մասիսներն իրենցից ներկայացնում են ընդարձակ հրաբխային մի զանգված, որը գտնվում է Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում։ Մեծ Մասիսի կատարը, 4248 մ բարձրությունից սկսած, ծածկված է հավերժական ձյունով։ Նրա ձյունածածկ լանջը հյուսիսային կողմում կտրված է խոր ծերպով («վիհք Մասեացն)։ Վերջին ժամանակներս երկրաշարժի հետևանքով (1840 թ) Մեծ Մասիսի փլվածքները կործանել են Ակոռի գյուղն ու Սուրբ Հակոբի վանքը։ Վեհաշուք Արարատը Արարատյան դաշտի հարավային սահմանն է։ Իր վիթխարիությամբ ու հոյակապ գեղեցկությամբ Մեծ Մասիսը հայ ժողովրդի բաղում ավանդությունների և առասպելների նյութ է դարձել։ Հին հայերը Մեծ Մասիսը անվանում էին Ազատ Մասիս:

[[Պատկեր:Double Peaked Ararat.jpg|250px|մինի|աջից|[[Արարատ լեռ]]ը ]]

Բիբլիական ավանդությունների վաղ քրիստոնեական մեկնիչները (4—5-րդ դար) Ազատ Մասիսը համարում էին այն սարը, որի վրա, ըստ ավանդության կանդ է առել Նոյի տապանը, ուստի այդ սարը կոչվեց նաև Արարատ (որ Ուրարտու անվան հին եբրայական տառադարձությունն է), թեև իրենքճ հայերը մինչև օրս էլ այն կոչում են Մասիս։ Արարատ անվան հետ նույնանում է «Այ֊րարատը»-ը, որ Հայաստանի կենտրոնական նահանգի անունն էր, և առաջացել է ուրարտների կամ ալացողների էթնիկական անունից:

== Պոնտական լեռները ==

Միջնաշխարհի շուրջ գտնվում էին եզերական յոթ նահանգները՝ Աղձնիք, Աորճայք, Պարսկահայը, Արցախ, Փայտակարան, Ուտիք և Գուգարք։

Պոնտական լեռները հյուսիս–արևմուտքից Հայկական լեռնաշխարհը բաժանում են Սև ծովի ափերից է Պոնտական լեռների  հյուսիսարևելյան մասը հին հայերը կոչում էին Խաղտյաց կամ Պարխար լեռներ։ Սրանք Պոնտական լեռների  ամենաանմատչելի մասերն են, այստեղ են րարձրանում Կաճ՚կաքար (այժմ՝ Կաչքար 3937 մ) և Վերջնբակ (այժմ՝ Վերջեմբեկ 3701 մ) գագաթները։

== Սկիղիեսի լեռնաշղթան ==

Հարավում Պոնտական լեռների  նշանակալից բազուկներից էր Սկիղիեսի լեռնաշղթան, որը Պոնտական լեռները կապում է Անտիտավրոսի հետ։ Սկիղիեսի լեռներում է հայտնի լեոնանցքը, որը այժմ կոչվում է Եդիդերելար կամ Չարգախլու։ Սրանով անցնում էր Փոքր Ասիայից Հայաստան և Իրան տանող հնագույն առևտրական ճանապարհը, որը համապատասխանում է ներկայիս Երզնկա—Սեբաստիա—Գայլ գետը տանող մայրուղուն։

== Սուրբ Գրիգոր լեռը ==

Արևելքում Սկիդիեսի լեռների  բնական շարունակությունն է կազմում այն լեռնաշղթան, որը շրբաժանի դեր է կատարում Արևմտյան Եփրատ և ճորոխ գետերի ավազանների միջև։ Սկիղիեսի լեոների հետ միանալու մասում այդ  լեռնաշղթան նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայերին հայտնի էր Անահտական անունով, Աթոռ Անահտա գլխավոր գագաթով (այժմ՝ Քեշիշդազ, կամ Սիպկոր-դաղ, այսինքն՝ Սուրբ Գրիգոր լեռ)։

Արևելքում այդ  լեռները կոչվում են Կապույտ Capotes, (այժմ՝ Կոպ-դաղ)։ Այս լեոներում է Բոնակապան հայտնի լեոնանցքը (այժմ՝ Փիռնեկապան), որի վրայով անցնում է Կաբինից Տրապիզոն տանող ճանապարհը։

== Փոքր Կովկասի լեռնային զանգվածը ==

Կապույտ և Տայքի լեոների միացման տեղում, որը հայերի մոտ հայտնի էր Ծաղկավետ անունով (այժմ՝ Դումլու-դազ), Ոսկեանց գագաթի հարավարևելյան լանջերին գտնվում են Եփրատ գետի (Արևմտյան Եփրատ, այժմ՝ Կարասու) ակունքները։ Այս մասերում արդեն սկսվում են Փոքր Կովկասի լեռնաշղթաների աղեղները, որոնք անցնելով Մեծրաց (Սողանլու–դաղ) և Կարմիր֊ Փորակ լեռները, այնուհետև ձգվում են Մեծ Կովկասին գրեթե զուգահեռ։

=== Փոքր Կովկասի լեռների  հյուսիս-արևմտյան մասը ===

Փոքր Կովկասի լեռների  հյուսիս-արևմտյան մասը կազմում է Մոսխական (Աճարա-Մեսխական, հին վրացական Ղադո լեռները) լեռնապարը, որը Լիխի (Սուրամի) լեռների  հետ միասին ջրբաժան է Կուր և Ռիոն (հնում կոչվում էր Փասիս) գետերի ավազանների միջև և բաժանում է Արևելյան Վրաստանը Արևմտյանից։ Մոսխական լեոները Տաշիս-Կարից սկսած (Բորշոմի կիրճը) ճյուղավորվելով դեպի արևելք ձգվում է մինչև Թբիլիսի և կոչվում է Թրիալեթի լեռնաշղթա և նրա հարավային բազուկը կազմող Կեչուտի լեռները, որոնց անկյունում ընկած է Ջավախքի լեռնադաշտը:

=== Փոքր Կովկասի լեռների հյուսիս-արևելյան մասը ===

Փոքր Կովկասի լեռների հյուսիս-արևելյան մասը երկշար է: Սրա արտաքին շարը կազմում է Վիրահայոց լեռնապարը, որը ճեղքում է Ջորադետ կամ Դեբեգ գետը։ Այդ գետից հյուսիս գտնվում է գեղեցկատեսիլ անտառածածկ Լալվար լեռը (Լեղվար՝ 2556 մ)։ Վիրահայոց լեռների  բնական շարունակյրւթյռմճ են կազմում Ջորագետ և Աղստև գետերի ջրբաժան Գուգարաց լեոները, որոնց լեռնաբազուկներն են Սևորդյաց և Կայան լեոները։ Սրանցից հարավ-արևելք ձգվում են Մրղուզի լեոները, Արեգունի

շղթային զուգահեռ, որի հետ հատվելով կազմում են Սևանա լիճը հյուսիս–արևելքից եզերող Քաշաթաղ (այժմ՝ Սևանի) լեռնաշղթան։ Այնուհետև Փոքր Կովկասի ջրբաժան զանգվածը՝ Սդղքի և Սյունիքի լեռներ անունով ձգվում է մինչև Երասխ գետը։ Սյունիքի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Կապուտջուղն է (3917 մ)։

[[Պատկեր:«Անանուն» բուրգանման մնացուկները.JPG|400px|մինի|ձախից|Սյունյաց լեռները Գորիսի արվարձաններում]]

=== Փոքր Կովկասի ծալքավոր աղեղի հյուսիսային և արևելյան լեոնաճյուղերը ===

Փոքր Կովկասի ծալքավոր աղեղի հյուսիսային և արևելյան լեոնաճյուղերը կազմում են Սուր և Արաքս գետերի վտակների կիրճերն ու հովիտները։

Քաշաթաղ լեռներից դեպի հյուսիս-արևմուտք ձգվում է անտառոտ Մրղուզ լեռնաշղթան համանուն գագաթով ( 2993 մ)։

Քաշաթաղ և Սոդք լեռնաշղթաների միացման վայրում բարձրանում է Ռմբասար գագաթը (3373 մ), որից հյուսիս է ձգվում Մռավի լեռնաշղթան Մռավասար գագաթով (3343 մ)։ Սրա ճյուղավորությունն է կազմում դեպի հյուսիս-արևելք ձգվող Եղնասար լեռնապարը։

Մռավի լեոներին գրեթե զուգահեռ ձգվում են Արցախի լեոները (այժմ՝ Ղարաբաղի լեռնաշղթան), որոնք հարավ-արևելք թեքվելուց հետո կոչվում են Դիզափայտի լեռներ, Դիզափայտ կամ Շաղախ (այժմ՝ Զիարաթ) գագաթով (2380 մ)։ Այս լեռնաշղթան եզրային լեոների շարունակությունն է։ Սյունիքի և Դիզափայտ լեռնաշղթաների միջև բարձրանում է Սյունիքի սարահարթը։

Հարավակողմում Սյունիքի լեռնաշղթայից դեպի արևելք ճյուղավորվում են Սապանի կամ Սարկուշատի լեոները Արմաղ գագաթով (3392 մ) և  Բաղաց կամ Արևիքի լեռնեբը Խուստուփ գագաթով (3216 մ)։

Քաշաթաղ շղթան հատվում է նրանցից դեպի արևելք ձգվող Մռավ լեռների հետ, որից դեպի հարավ-արևելք ձգվում են Փոքր Կովկասի արտաքին շարի վերջին շղթան կազմող Դիզափայտ (Ղարաբաղի) լեռները:

=== Փոքր Կովկասի ներքին շարը ===

Փոքր Կովկասի ներքին շարը տարրեր անուններով կազմում է մի ընդհանուր շղթա, որը սկիզբ է առնում Վրաստանի Թրիալեթի լեռնապարից, ապա ձգվում է հարավային ուղղությամբ՝ գրեթե միջօրեական գծով՝ Կեչուտի (այժմ՝ Ջավախքի) լեռնաշղթան Վերջինիս հարավ–արևելյան բազուկը ձգվում է դեպի արևելք ու միանում 

Փոքր Կովկասի հյուսիս-արևելյան ծալքավոր աղեղին և Սպիտակ (Փամբակ) ու Արեգունի անուններով միանում է արտաքին շարի Քաշաթաղ լեռների հետ։

Փոքր Կովկասի ներքին շարը Փամբակ լեռնաշղթայի բարձրագույն Մեծ Մայմեխ (կամ Ձիթահանից սար 3109 մ,) և Փոքր Մայմեխ (3091 մ) գագաթներից շարունակվում է դեպի հարավ-արևելք, կազմելով անտառապատ Ծաղկունյաց լեռները Թեղենիս գագաթով (2812 մ)։ նրանից հարավ Եղվարդի սարահարթում միայնակ վեր է խոյանում Արայի լեռ գագաթը (2614 մ)։

Փոքր Կովկասի ներքին շարը Փամբակ լեռնաշղթայի բարձրագույն Մեծ Մայմեխ (կամ Ձիթահանից սար 3109 մ,) և Փոքր Մայմեխ (3091 մ) գագաթներից շարունակվում է դեպի հարավ-արևելք, կազմելով անտառապատ Ծաղկունյաց լեռները Թեղենիս գագաթով (2812 մ)։ նրանից հարավ Եղվարդի սարահարթում միայնակ վեր է խոյանում Արայի լեռ գագաթը (2614 մ)։

Կեչուտ լեռների արևելյան բազուկը Բազումի լեռնաշղթան է Բազումթառ գագաթով (2799 մ), որի մոտերքում է Պուշկինի լեռնանցքը։ Սրանից հարավ, զուգահեռ շարունակվում են Սպիտակի (Փամբակի) լեռները, որոնց շարունակությունն են կազմում Ծաղկունյաց լեռները և նրանցից դեպի հարավ ձգվող Գելլամա լեռների հրաբխային զանգվածը՝ Գեղմաղանը։ Այն կազմված է մի շարք հանգած հրաբուխներից, որոնցից առավել նշանավորներն են՝ Գեղմաղան (3609 մ), Աժդահակ (3598 մ), Գեղ (3570 մ) և Կարմիր (3104 մ) գագաթները։ Գեղամա լեռների հարավային անկյունը ձուլվում է Վարգենյաց լեռնաշղթայի հետ։ Վերջինս հատվում է Սյունյաց լեռների հետ։

=== Փոքր Կովկասի արևմտյան ներքին շարը ===

Փոքր Կովկասի ներքին շարը դեպի արևմուտք արձակում է մի լեռնաբազուկ՝ Աջոցքի լեռները և նրա ճյուղերը կազմող Եղնախաղը, որը Զտրիշատի լեռների հետ միասին կազմում է Յըլդր լճի  գոգահովիտը։ Հարավ֊արևմուտքում ՏԼարիշատ լեռները միանում են Կարմիր-Փորակ լեռնաշղթային , համանուն Կարմիր– Փորակ գագաթո վ (այժմ՝ Կըղյըլ-Գյագուկ՝ 3022 մ)։ Սրա մոտ էր նույնանուն լեռնանցքը (այժմ՝ Կըզըլ-Գյագուկ), որը Վանանգից տանում էր Տայք (ճորոխ գետի ավազանը)։

Կարմիր Փորակի ջրբաժան րարձոմւքները հարավ֊արևմտյան ուղղությամբ շարունակվում են Մեծրաց լեռներ անունով , որի արեվելյան մասը հարուստ է անտառներով։ Մեծրաց (այժմ՝ Մեզրե՝ 2305 մ) գագաթից հարավ ձգվում է անտառոտ մի լեռնաշղթա, որն ընդհատվում է Արաքս գետի մոտ Սուրբ հաչ սարով (2074 մ)։ Այս լեռների արևմտյան և հյուսիս֊ արևմտյան շարունակությունն են կազմում Ոսկյանց և Ծիրան յա ց լեռները համանուն գագաթներով։

Այս լեոներից հյուսիս-արևմուտք տարածվում են՝ Տայքի լեռները, որոնք ճորոխ և Եփրատ գետերի ջրբաժանն են ու հայտնի են տարբեր անոններով ու, ոսկու հանքերով հարուստ Չորմայրի սարերը (այժմ՝ Խորտիկ-դաղ լեռները համանուն Ձորմայրի գագաթով՝ 3183 մ)։ Նրա հարավային լեռնաբազուկներն են ճորոխ գետի ակունքները։ Այս լեռնագագաթից հյուսիս-արևելք ձգվում է Մեղրաբուն լեռնաշղթան։

Սյունյաց լեոները ընդհատվում են Արաքս գետով այժմյան Մեղրի—Ագարակի մոտ և այնուհետև շարունակվում են այս գետի աջ ափից հարավ֊արևելյան և արևելյան ուղղությամբ և հայտնի են Սիահկուհ կամ Ղարա-դաղ անունով։ Ստրաբոնը և այլ հեղինակներ այս շղթան անվանում են Հայկական լեռներ: Այս լեռները գտնվելով Արաքս գետի և Կապուտան (այժմ՝ Ուրմիա) լճի ավազանի միջև, կազմում են ինքնամփոփ բարձրադիր Ղարադաղի շրջանը, որը հին հայկական Պարսպատունիք գավառն է։

Հայկական լեռների գագաթներից հայտնի է Հաշտասարը (2954 մ)։ Էրատոսթենեսը (276—194 թթ. մ թ. ա.) Հայկական այս լեոներում հիշատակում է Դրունք Հայոց  լեռնանցքը, որը XIV դարի հեղինակ Համդալլահ Ղազվինին անվանում է «Արմինիյան անցք»: Այս լեռնանցքից ճանապարհը տանում էր դեպի այժմյան Խուդափեռինի կամուրջը, որի հյուսիսային եզրին, Երասխի ձախ ափին, գտնվում էր Սյունիքի առևտրական կենտրոն Նակորզան քաղաքը։

Կապուտան (Ուրմիա) լճից հյուսիս֊արևմուտք Ղարա–դաղից անջատվում է Թոշաթաղ ջրբաժան լեռնաշղթան, որը արևելքում վերջանում է Սարալան լեռան հրաբխային բարձրագագաթ զանգվածով (4311 մ)։

Այս լեռնաշղթաները երեք կողմից փակում են Մուզանի դաշտում Արաքսի մեջ թափվոզ Կարասու գետի (հին՝ Դառռահ) հովիտը։ թոշաթազ լեռնաշղթան արևմուտքում հատվում է Ղարա֊դաղի շարունակության հետ։ որը ջրբաժան բարձունքների սիստեմ է և եզերելով հյուսիսային կողմից Կապուտան լիճը, կոչվում էր Նոր Շիրական լեռներ։

Ղարա-գազ և Քոշաթաղ լեռնային սիստեմներին զուգահեռ, արևելքից արևմուտք ձգվում է էլբուրսի մյուս ճյուղը՝ Սոհունդը համանուն գագաթով (3710 մ), որոնց միջև ընկած է Կապուտան (Ուրմիա) լճի փակ ավազանը։

== Հրաբխային սարահարթերի կենտրոնական գոտին ==

Կենտրոնական հրաբխային բարձրավանդակը Հայկական պարով բաժանվում է երկու մասի՝ հրաբխային սարահարթերի հյուսիսային և հարավային գոտիների։

Թրիալեթի լեռնաշղթայից հարավ սկսվում են Հայկական լեռնաշխարհի համար բնորոշ հրաբխային սարահարթերը՝ Թռեղքը (թրիալեթի կամ Ծալկայի շրջանը) և Ջավախքը (Ջավախեթի), որոնք միմյանցից բաժանված են Սամսար (3285 մ) հրաբխային լեռնային զանգվածով։ Նրանից հարավ գտնվում է Աբուլի հրաբխային զանգվածը (3300 մ)։

Սամսարիր հարավ, միջօրեականի ուղղությամբ ձգվում են Կեչուտի (այժմ՝ Ջավախքի) լեոները, որոնք կազմում են Ջավախք և Տաշրատափ բարձրագիր սարահարթերի շարանը։

=== Արագած լեռը ===

Կենտրոնական հրաբխային բարձրավանդակի հյուսիսում վեր է խոյանում Արագած վիթխարի զանգվածը, որը Սովետական Հայաստանի ամենաբարձր կետն է և հասնում է 4090 մետրի ծովի մակերևույթից։

[[Պատկեր:Aragats panorama.jpg|1050px|մինի|կենտրոն|Արագած լեռը]]

Արագածը վահանաձև ուռուցիկություն է, որը ունի մոտավորապես 180 կմ. շրջագիծ։ Միջին մասում բարձրանում են չորս ժայռոտ գագաթներ, որոնք կազմում են կրկեսի ձև ունեցող հրաբխային խառնարանը։ Հավերժական ձյան տարածությունը հասնում է 5,8 քառ. կմ։ Միայն Գեզովիտ (Գյոզալդարա) գետի ակունքներում կա ոչ մեծ սառցադաշտ։ Արագածի լանջերին կան շատ վճիտ լճակներ և հոսում են բազմաթիվ ջրառատ առվակներ։

Արագածի լանջերը հարուստ են բուսականությամբ և հնագոլյն ժամանակներից սկսած երկրագործական մշակույթի կենտրոններից մեկն են եղել։

Արագածի զանգվածից արևմուտք ընկած է Կարսի սարահարթը, Արջո-Առիճ հրաբխային լեռան զանգվածով (3245 մ)։ Ժայթքված ապարներն այստեղ լքցրել են Ախուրյանի (ներկ. Կարսա-չայը) և նրա շարունակության՝ Արևմտյան Արփաշայի (որը այժմ վերստին կոչվում է Ախուրյան գետ) ու Արաքս գետի միջև ընկած ողջ տարածությունը։

== Կարսի սարահարթը ==

Կարսի սարահարթը սկսվում է Շիրակի դաշտից արևմուտք և համապատասխանում է պատմական Վանանդ գավառին, որը, ի տարբերություն վերև գտնվող հովտի, հնում կոչվում էր նաև Անփայտ Բասեն։

== Հայկական պարը ==

Արարատ լեռից դեպի արևմուտք ձգվում է Հայկական պարը, որը հին հայերը կոչել են «Այրարատեան լերինքն» (թուրքերը կոչում են Աղրի-դաղ)։ Հայկական պարը այսպես է կոչվել մինչև Գայլատոլ լիճը. այնուհետև կոչվել է Շատիկ, իսկ արևելյան մասը։ գլխավոր գագաթի (3424 մ.) անունով կոչվում էր Ջրաբաշխ կամ Սուկավետ, երկրորդ հայտնի գագաթն է Թոշա-սարը։

Հայկական պարի սիստեմում Ջրաբաշխ լեռների արևմտյան շարունակությունն են կազմում Այծպտկունք լեոները համանուն գագաթով (այժմ՝ Փալան–թոքյան-դաղ 3124 մ.)։ Այս լեոները ձգվում են մինչև Դերջանի դաշտը, դեմ առնելով Արևմտյան Եփրատի գալարին։

Արևելքում Եղբարք ջրբաժան բարձունքի միջոցով Հայկական պարը միանում է Թոնդրակ գործող հրաբխի լեռնային հանգույցին։ 

Թոնգրակ լեռից դեպի արևմուտք և հարավ-արևմուտք ձգվում է  Նպատ ի լեռնային սիստեմը։ Այս լեոները  Նպատ  (2332 մ), Ծաղկեո (ՅՏ19 մ.) և Աղի (3445 մ.) գլխավոր գագաթների անուններով տարբեր ժամանակներում կոչվել են՝  Նպատ , Ծաղկանց կամ Աղի (որից ծագում է ներկայիս Ալա-դաղ անունը)։

Նպատ  լեոների հյուսիսային լեոնաբազուկները կազմում են մի փակ հովիտ, Ծաղկոտն գավառը, ուր գտնվում են Արևելյան Եփրատի կամ Արածանիի (այժմ՝ Մուրադ-չայ) ակունքները։

Նպատ  սարից հարավ ձգվող լեոնաբազուկների միջև ընկած են Ապահունիք, Աղիովիտ և Առբերանի-Գառնի (կամ Թաջբերունիք) գավառները։

== Վասպուրականի  լեոները ==

Նպատ  լեռնային սիստեմի մի շարունակությունն են հանդիսանում Վասպուրականի կամ Կոտուրի լեոները, որոնք այժմ կազմում են Թուրքիայի և Իրանի սահմանը։ Սկսվելով Թոնգրակ լեռնագագաթից, գրեթե միջօրեականի ուղղությամբ այդ  լեոները ձգվում են դեպի հարավ, արևելքից եզերելով Վանա լճի փ ակ ավազանը։ Ջրբաժան բարձունքներով Վասպուրականի լեոները միախառնվում են Հայկական Տավրոս, Զագրոս և Հայկական (Ղարա-դաղ) լեռներին, Հայկական պար լեռնաշղթան ձգվում է դեպի արևմուտք և հարավ արևմուտք մինչև Այծպտկունք լեռը, որի հյուսիսային փեշերին է գտնվում Կարին քաղաքը։ 

== Այծպտկունք լեռը ==

Այծպտկունք լեռը դեպի բոլոր չորս կողմերը ձգվող լեռնաշղթաների մի հանգույց է։ նրանից դեպի հյուսիս-արևելք ձգվում է Ծիրանյաց (այժմ՝ Քիրեջլու) ջրբաժան լեռնաշղթան, որը միանում է Պոնտոսի և Փոքր Կովկասի լեռնային սիստեմներին։ Այծպտկոմւքից հարավ-արևմուտք ձգվում է Մեղեդուղխ ջրբաժան լեռնաշղթան, որը Հայկական պարը և Բարձր Հայքի լեոները կապում է իրար, որպես մի միասնական լեռնաշղթա, զուգահեռականի ուղղությամբ ձգված մինչև Արևմտյան Եփրատի գալարը Ակն քաղաքի մոտերքում։

== Անտիտավրոսի և Կիլիկյան Տավրոսի լեոները ==

Անտիտավրոսի և Կիլիկյան Տավրոսի լեոները ձգվում են հյուսիս–արևելյան ուղղությամբ, գրեթե միմյանց զուգահեռ։ Մոտավորապես Ակնի լայնության վրա Եփրատը ճեղքում է այդ  լեռնաշղթաները, որոնք այնուհետև փոխում են իրենց ուղղությունը արևմուտքից դեպի արևելք, ստանալով միջօրեականի ուղղություն և այղ մասում արդեն նրանք հայտնի են Բարձր Հայքի լեռներ անունով։ Այս լեռների շարունակությունն է կազմում Հայկական պարը, որը ձգվում է մինչև Մեծ Մասիսը։

== Բարձր Հայքի լեռները ==

Բարձր Հայքի լեռները ձգվում են արևելքից արևմուտք, ըստ գլխավոր գագաաթների տարբեր անուններ ընդունելով՝ Պախրա, Գայլախազուտ (այժմ՝ Բաղր-դաղ, Պախր գագաթով՝ 3282 մ) կամ Մնձուր համանուն գագաթով 3188 մ):

Այս լեռների հարավային բազուկները կազմում են դժվար մատչելի, անտառոտ կիրճեր Մզուր (ներկ. Դերսիմ) և Խորձյան (ներկ. Քըղի) գավառներում։

Բարձր Հայքի լեռները զուգահեռ են Հայկական Տավրոսին, այդ պատճառով էլ հնում հայտնի էին նաև Անտի տավրոս անունով այնպես, ինչպես Եիլիկյան Տավրո սի դիմաց ընկած լեռնաշղթան թե հնում, թե այժմ կոչվում է Անտիտավրոս։

Բարձր Հայքի լեռները տարրեր անուններով ձգվում են դեպի արևմուտք մինչև Եփրատի գալարը Ակն քաղաքի մոտ։ Այստեղից շարունակվում են ծալքավոր բնույթ ունեցող Անտի տավրոս լեռները, որոնք հարավ–արևմ տյան ուզյլություն ունեն և հասնում են հիմնական հանգուցակետը կազմող Արգեոս (ներկ, էրջիաս-դաղ) գագաթը, որը իրենից ներկայացնում է տիպիկ հրաբխային զանգված։ Արգեոսից հարավ Անտի տավրոս յան աղեղը ձուլվում է Կիլիկյան Տավրոսի պատնեշի հետ, որը արևմուտքից արևելք ձգվում է մինչև Եփրատի գալարը (Ծովք լճից հարավ), որը բաժանում է նրանից Հայկական Տավրոսը, Հյուսիսում Անտիտավրոսյան լեռները դեպի արևելք են արձակում գլխավոր ճյուղավորությունը՝ Զիգոն - ֊Բասիլիկոն, ինչպես այն հայտնի է «Աշխարհացուցսում։ Զիգոն֊-Բասիլիկոն լեռների  և Կիլիկյան Տավրոսի միջև գտնվում էր Փոքր Հայքի Հարավային նահանգը՝ «Երկրորդ Հայք» անունով, որը հետագայում կոչվեց «Երրորդ Հայք»։ Այս երկրամասը կազմում է Մելաս (այժմ՝ Թոխմա-սու) գետի հովիտը Մելիտինե (այժմ՝ էսքի-Մալաթիա) կենտրոնով: Ոռոմանդոն լեռներումն են գտնվում Պյուռամոս (այժմ՝ Ջեյխան) և Փսարոս կամ Սարոս (այժմ՝ Սեյխան) գետերի ակունքները: Վերջինիս վտակն է Ծամնգավ գետը (ներկ. Զամանթի-սու), որը ամբողջովին գտնվում է Փոքր Հայքում և հոսում է Անտիտավյրոսի արևելյան փեշերով:

[[Պատկեր:Nemrut dag temple panorama.jpg|1500px|մինի|կենտրոն|Նեմրութ լեռան համայնապատկերը]]

Անտիտավրոսից հյուսիս գտնվող Փոքր Հայքի մասը հյուսիսից եզերված ( Պոնտական լեռնեբով և ընդգրկում է Լյուկոս կամ Գայլ-գետի (այժմ՝ Գելգիտ-չայ) ավազանը գրեթե ամբողջովին մինչև նեոկեսարիա (այժմ Նիկսար քաղաքը ): Փոքր Հայքումն է գտնվում նաև Երիս գետի վերին հոսանքը  Սակայն Փոքր Հայքի կենտրոնական մասն էր Հալիս գետի (ներկ. Կըզըլ-ըրմակ) վերին հոսանքի հովիտը, որտեղ գտնվում էր Սերաստիա (այժմ՝ Սըվագ) քաղաքը։

Կենտրոնական հրաբխային բարձրավանդակի հարավային գոտում վեր է խոյանում հավերժական ձյունով ծածկված Նեխ-Մասիք կամ Ծիպան (այժմ՝ Աիփան, 4434 մ.) հանգած հրաբուխը: Իր բարձրությամբ Նեխ-Մասիք լեռը զիջում է միայն Մեծ Մասիսին։ Փավստոս Բյուզանդը այն կոչում է «Մեծ լեառն Մասիք:

Նեխ-Մասիք զանգվածից հարավ-արևմուտք գտնվում է Նեմրութ կամ Ներրովթ (3050 մ.) հանգած հրաբուխը Բզնունիք գավառում: «Աշխարհացոյցո-ի վկայությունից երևում է, որ հին հայերը այդ լեռն անվանել են Սարակն։ 

Նեմրութ հրաբուխն ունի ամենամեծ խառնարաններից մեկն աշխարհում։ Այս լեռան բազալտե խաոնարանի շրջագծի երկարությունը 25 կմ. է, պատերի բարձրությունը 150—400 մ.։ Այդ պատերը ջարդվածքներ չունեն և կազմում են զրեթե ուղիղ շրջան 8 կմ. տրամագծով։ Նեմբութի խառնարանն իր մեծությամբ զիջում է միայն Օրեգոն խառնարանային լճին՝ Հյուսիսային Ամերիկայի Կասկադյան լեռ լեռներում:

Նեմրութը գոյացեք է չորրորդական շրջանում և մեկուսացրել Վանի գոգահովիտը Տարոնի (Մշո) դաշտից, դրանով իսկ ստեղծելով փակված ջրավազան։ Նեմրութի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին։

Կենտրոնական հրաբխային բարձրավանդակի հարավային գոտու երրորդ հրաբխային զանգվածը Սերմանց կամ Բյուրակն (ներկ. Բինգյոլ 3650 մ.) լեռան ընդարձակ զանգվածն է, որը Ստրարոնն անվանում է Արոս։

Հրաբխային ժայթքումները լցրել են գոգահովիտները, կազմելով Բյուրակնի լանջերի զառիվայր, թեթև ալիքավոր մակերեսը, լավայի շերտով ծածկված իր կլորավուն բլրակներով։

Հրաբխային լավայով ծածկված Բյուրակնը տարածվում է դեպի բոլոր կողմերը, այն խիստ փորփրված մի զանգված է։ Այդ զանգվածի հարավային ծայրամասերը հասնում են մինչև Արածանիի հովիտը, կազմելով հարավ–արևմուտքում Կոհեր լեռները, իսկ հարավում լեռնային մի րարձոմւք Բարք և և Հավատամք գագաթներով։

Հյուսիսային կողմից Բյուրակն զանգվածը հասնում է մինչև Կարին (էրզրում) և Բասեն, Մեղեդուղխ ջրբաժան լեռների և Այծպտկունք լեռնագագաթի միջոցով։ Հյուսիս արևելքում Բյուրակնը աննկատելիորեն միանում է լեռնային այն բարձոմւքներին, որոնք կազմում են Մարդադի (Շուշար, Թեքման), Դասնավորք (նախորդից արևելք), Տուարածատափ (Վարայազ), Դալառ (էլմալիդերն) և Վարաժնունիք (Խնուս) գավառները։

Բյուրակն զանգվածը ժողովրդի մեջ հռչակված է որպես հազար ակնանի, անթիվ անհամար լճակների ու ջրափոսերի առկայության պատճառով, դրանք գոյանում են հաստ ձյունածածկոցի հալվելուց։ Բյուրակնի հյուսիսային լանջից, այդպիսի մի փոքրիկ լճակից է սկիզբ առնում Արաքս (Երասխ) գետը։

Հին հայերը Բյուրակն լեռը կոչում էին Սերմանց և համարում էին Հայաստանի ամենաբարձր կետը, որտեղից սկիզբ են առնում բոլոր գլխավոր գետերը։ «Աշխարհացոյց»-ի հեղինակը Սերմանցը կոչում է «...կատար երկրի, յորմէ յոյժ բղխեն ադրիւրք»։

Կիլիկյան Տավրոսը Եփրատի ձախ ափից փոխվում է Հայկական Տավրոսի, որը արևելքում ձուլվում է Զագրոսի ծալքավոր լեռնային սիստեմին։

Հնում այդ լեռնաշղթան կոչվել է պարզապես Տավրոս։ Նեղ իմաստով այդ անունը վերաբերում էր լեռնաշղթայի արևմտյան մասին, ուր գտնվում են Տիգրիս գետի ակունքները։ Արևելյան մասը, որն հարավից եզերում է Վանա լիճը, համապատասխանում է Ռշտունյաց լեռներին, որոնք Փավստոս Բուզանդը անվանում է «Լեառն երկաթահատացն և կապարահատացն». գլխավոր գագաթը Ընձաքիարս  էր կոչվում:

Հայկական Տավրոսի միջին մասը, որը հին հայերը կոչում էին «լեառն Տավրոս որ է Սիմ», ունի Սիմսար (2689 մ.), Անդոքասար (2830 մ.), Ծովաձար, Մարութա-սար (Մարաթոլք՝ 2150 մ.) գագաթները։ Սիմ լեռների հարավային լեռնաբազուկները Սանասուն (Սասնո) և Սալնալեռները կազմում էին Սանասուն կամ Սասան և Սալնաձոր գավառները։ Այգ լեռնաշղթայի արևելյան մասը կոչվում է Խութ (Խոյթ) և կազմում համանուն գավառը։

Խութի և Սասունի լեռնաբազուկները իջնում են դեպի հարավ, ձոզվելով Աղձնիքի հարթավայրի հետ։ Աղձնիքի նահանգը հարավից եզերում է Արևմտյան Տիգրիս գետը, որը Հայկական լեռնաշխարհը սահմանազատում էր Միջագետքից։

Սիմ լեռնաշղթայի արևմուտքում և արևելքում կային հայտնի լեռնանցքներ՝ Կղեսուրք, արևմուտքում՝ Օլոր գյուղի մոտ, իսկ արևելքում՝ Բազեշի մոտ, որ հայերն անվանում էին Ձորապահա (այժմ՝ Ռահվա, Բաղեջի լեռնանցք)։ Այս երկու լեռնանցքներով էին հաղորդակցվում Հայաստանի ներքին շրջանները հարավի՝ Ազձնիքի և Հայոց Միջագետքի հետ։ Երրորդ Կղեսուրքը գտնվում է այնտեղ, ուր այժմ անցնում է Արղնի—Խարրերդ (Արղանա—Մաղեն) երկաթգիծը։

Արևմտյան Տիգրիսի ակունքների շրջանում գտնվող լեռնանցքների այս սիստեմն ուներ մեծ ռազմական ստրատեգիա կան նշանակությոմւ։ Արտաշեսյանները և Արշակունիները, իսկ հետագայում Բյուզանդիան և Արաբական խալիֆայությունը, այս անցքերին հատուկ ուշադրություն էին դարձնում։ Այս լեռնանցքներում գոյություն ուներ ամրությունների մի ամբողշ սիստեմ, որոնք հսկում էին այստեղ մշտապես բնակություն հաստատած կայազորները։

Բաղեշի լեռնանցքներից արևելք, խիտ անտառներով ծածկված Ռշտունիքի լեոները հյուսիսից եզերում են Մոկք գավառը և ունեն Աոնոս (3550 մ.) և Արտոս (3475 մ,) գագաթները։ Ջրբաժան Կանգոլարի լեռնաշղթայով Հայկական Տավրոսը կապվում էր Կորդվաց լեռների հետ Աքաղայու կատար կամ Ականիք գագաթի (ներկ. Մերքեզ-դաղ 3350 մ.) մոտ. Սրանից հարավ գտնվում են Արևելյան Տիգրիսի կամ Ջերմ գետի (այժմ՝ Բոհտան –սոլ) ակունքները, որոնք եզերող լեոները անտիկ հեղինակները անվանում են Niphates—Նպատ։ Սա հարավային Նպատն է։ 

Կորդվաց լեռները ձգվում են Տիգրիս գետի մոտից տարրեր անոմւներով՝ բուն Կորդվաց, Ագարակի, Աղբակի լեռներ և Մեծ Ջտր գետի ակոմւքների մոտ միանում Զտգրոս լենռաշղթային ու նոր-Շիրականի լեռնային ջրբաժան բարձունքին, որը այգ մասում Կապուտան (Ուրմիա) լճի գոգավորությունը բաժանում է Արաքս գետի ավազանից։ նոր-Շիրական լեոները արևելքում միանում են Հայկական (Ղարա-դաղ) լեռներին։

Տիգրիսի վերին հոսանքի շրջանը, որը կազմում է Աղձնիք հայկական նահանգը, հարավից եզերվում է Մասիոս լեռնապարով (կոչվում է նաև Իզալա և Տուր ֊Աբդին)։ Այս լեռնապարի առավել հայտնի գագաթներն են՝ Աշիմունը (այժմ Ղարաջա-դաղ 1919 մ.) և Բեմադա կամ Իզալա (նախորդից հարավ ընկած անանուն լեռը՝ 1520 մ), Մինչև մ. թ. 37 թվականը Մեծ Հայքի հարավային սահմանը Միջագետքում անցնում էր այս լեռներով, ուստի սրանից հյուսիս գտնվող երկրամասը կոչվում էր Ս՚իջագետաք Հայոց։

Հայկական Տավրոսը Ղարա-դաղ լեռների հետ կապող օղակը (Զագրոս ընդարձակ լեոնային սիստեմի հյուսիսային հատվածն է, որը Հայաստանի մասում անտիկ հեղինակներն անվանում էին նաև Նպատ: «Աշխարհացոյց»-ում Զագրոսն անվանվում է Կոհ ի Նիհորական։ Այս մասում Զագրոսի լեռնաշղթան հանդիսանում է Կապուտան (Ուրմիա) լճի գոգահովտի արևմտյան սահմանը և ունի մի քանի լեոնային անցքեր, որոնք այդ լճի ավազանից տանում են դեպի Հայաստանի ներքին գավառները։ Դրանցից հատկապես հայտնի են Սուրբ հաչ (այժմ՝ Խանասոր) և Զարասպ (այժմ՝ Կելիշին) լեռնանցքները։ Կելիշինի լեռնանցքով էր անցնում Միջագետքից դեպի Հայաստան և Մարաստան տանող ճանապարհը։ Այդ լեռնանցքը գտնվում է Զարասպ լեռան հարավային լեոնաբազուկներում, որտեղից սկիզբ է առնում Մեծ Հայքի պատմական տերիտորիայի սահմանը կազմող Արասխ (այժմ՝ Գետառ-սոլ) գետը, որը թափվում է Կապուտան լիճը: Զագրոս լեռը պատմական Հայաստանի ամենահարավային կետն էր։ 

Զագրոս լեռնաշղթան Իրանը բաժանում է Միջագետքից և հյուսիսում, Կապուտան (Ուրմիա) լճի շրջանում, ձոզվում է Հայկական Տավրոսին, կազմելով մի աղեղ, որի մեջ պարփակված է Վանա լճի փակ ավազանը։