Մասնակից:Gevorg Ghazaryan/Գայանե Սարուխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Գայանե Սարուխանյան

Գայանե Սարուխանյան (), Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ, ՀՀ վաստակավոր մանկավարժ[1]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայանե Սարուխանյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 20-ին Վանաձորում: 1977 թվականից մինչև 1982 թվականը սովորել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտում, որն ավարտել է հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ: 1982 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Երևանի համար 51 դպրոցում որպես ուսուցիչ, իսկ 1994 թվականից համար 55 դպրոցում՝ տնօրեն: 1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ-ում գործունեության տարիների եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Շամիրամ» խմբակցության անդամ: Այժմ համարվում է «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապված է կոռուպցիոն սկանդալի հետ՝ կապված կրտսեր դասարանների նախկին ուսուցչուհու բաց նամակի հրապարակման հետ։ Այս պահին աշխատանքներ են ընթանում առաջադրված մեղադրանքներին դպրոցի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հայ մանկավարժներ Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ Կատեգորիա:ՀՀ վաստակավոր մանկավարժներ