Մասնակից:Geonicname/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնչուերեն լեզվի միջազգային օր, 2009 թվականից սկսած նշվում է ամեն տարի նոյեմբերի 5-ին: Միջոցառումը նպաստում է գնչուների լեզվի պահպանմանը, մշակույթի տարածմանն և կրթությանը[1]: 2012 թվականին Խորվաթիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց այն, իսկ 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 5-ը հռչակեց գնչուերեն լեզվի համաշխարհային օր[2][3]: 2018 թվականի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 16 երկրներ գնչուերենը ճանաչում են որպես փոքրամասնություն կազմող գնչուների լեզու՝ համաձայն Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի[4]:


Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 5-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, ծագումով գնչու գիտնական և քաղաքական գործիչ Վելժկո Կայտազիի հեղինակային գնչուերեն-խորվաթերեն և խորվաթերեն-գնչուերեն առաջին բառարանի շնորհանդեսի ժամանակ: Այդ օրը ամբողջ աշխարհից և Խորվաթիայից ներկայացած գնչուական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին կանոնադրություն, ըստ որի նոյեմբերի 5-ը Խորվաթիայի Հանրապետությունում հռչակվեց գնչուների լեզվի օր: Կանոնադրության ստորագրումը նախաձեռնել և կազմակերպել են Վելյկո Կայտազին և «Կալի Սարա» գնչուների կրթության խորվաթական ասոցիացիան (այսօր կոչվում է Խորվաթիայի գնչուների միություն «KALI SARA»), և կանոնադրությունը ստորագրել են մոտ 150 հոգի:

Մեկ տարի անց, 2009 թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Զագրեբում կայացած Գնչուերենի ստանդարտացման և կոդավորման համաշխարհային սիմպոզիումի ժամանակ, Գնչուների միջազգային միությունը և գնչուների կրթության խորվաթական «Կալի Սարա» ասոցիացիան հրապարակեցին փաստաթուղթ, ըստ որի առաջարկվում էր Նոյեմբերի 5-ը ճանաչել որպես գնչուերեն լեզվի համաշխարհային օր բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են գնչուները: Այսպիսով, 2009 թվականի նոյեմբերի 5-ին այդ տոնը առաջին անգամ նշվեց պաշտոնապես [5][6]։


Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 25-ին կայացած նստաշրջանում Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (122 կողմ) ընդունեց պատգամավորների առաջարկ-խնդրանքը՝ աջակցելու նոյեմբերի 5-ը գնչուերեն լեզվի համաշխարհային օրը հռչակելու նախաձեռնությանը: Քանի որ Խորվաթիայի կառավարությունը աշխարհում առաջինն էր հանդես եկել նման, հրավիրեց այլ երկրների խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ժողովուրդներին՝ միանալու նախաձեռնությանը։ Եվ հենց Խորվաթիայի Հանրապետության խնդրանքով էլ 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 5-ը հռչակեց գնչուերեն լեզվի համաշխարհային օր[2]:

  1. «Croatian Post To Mark World Romani Language Day With Stamp | Croatia Week». Croatia Week | Croatian news portal in English (անգլերեն). 2012-11-02. Վերցված է 2021-04-19-ին.
  2. 2,0 2,1 «Proclamation of 5 November as: World Day of Romani Language». unesdoc.unesco.org. Վերցված է 2021-04-19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «5 November: International Day of Romani Language». ECML/CELV (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-04-19-ին.
  4. «World Day of Romani Language». Council of Europe (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021-04-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. Svjetski dan romskog jezika (2012). «Declaration Issued at the 1st World Day of the Rromani Language». Svjetski dan romskog jezika 03.-05. studenog 2011. godine ; Zagreb ; zbornik = Tekstonqo kidipe sa themesqo dǐves e rromane ćhibaqo. Veljko Kajtazi, Croatia Svjetski dan romskog jezika Zagreb. Zagreb: Udruga za promicanje obrazovanja Roma u Republici Hrvatskoj "Kali Sara. էջ 9. ISBN 978-953-55966-1-5. OCLC 927515973.
  6. «Croatian Post To Mark World Romani Language Day With Stamp | Croatia Week». Croatia Week | Croatian news portal in English (անգլերեն). 2012-11-02. Վերցված է 2021-04-19-ին.